Վանի թագավորության պետական կրոնը (նոյ․ 23-28 Առ․ 2)

Վանի թագավորության կրոնն ուսումնասիրելու համար կան երկու հիմնական աղբյուրներ` սեպագիր արձանագրությունները և պատկերազարդ հուշարձանները:Սեպագիր արձանագրությունների հաղորդած տեղեկությունները սահմանափակ են. դրանցում հայտնվում են Աստվածների անունները, պատմվում է տաճարների կառուցման մասին, և թվարկվում են զոհաբերությունները:Բուն կրոնական բնույթի այնպիսի տեքստեր, ինչպիսիք են առասպելները, աղոթքները, մոգական հմայությունները, համարյա թե հայտնի չեն: Պաշտամունքային առարկաներն ու պատկերները լրացնում են գրավոր աղբյուրների տեղեկությունները:Վանի թագավորության դիցարանում կենտրոնական տեղ է գրավում Խալդի(ՀալդիԱստվածը: Նա գերիշխող դիրք ուներ և համարվում էր Երկրի ու թագավորի հովանավոր Աստվածը:Սեպագիր արձանագրություններում, որոնք պատմում են տաճարների շինարարության և նախատեսվող զոհաբերությունների մասին, Խալդիից հետո հիշատակվում են Թեյշեբա և Շիվինի Աստվածները: Նրանք միասին առանձնանում են մյուս աստվածների շարքից և կազմում են Աստվածների գերագույն երրորդությունը: Խալդին պատկերվում էր ռազմիկի կերպարանքով: Նա օրհնում էր թագավորին արշավանքի մեկնելիս և օգնում նրան հաղթելու թշնամուն: Խալդի Աստծու կինը դիցարանի գլխավոր Աստվածուհի Արուբանին էր: Մհերի դռան արձանագրությունում թվարկվում են Վանի թագավորության Աստվածների անունները և նրանց մատուցվող զոհաբերությունները (ցուլեր,կովեր, ոչխարներ, այծեր, զենքեր, գինի և այլն):Աստվածները պատկերվում էին մարդու կերպարանքով, սակայն կարելի է հանդիպել նաև կենդանիներին ու թռչուններին բնորոշ առանձին բաղադրիչների: Դրանք հին տոտեմական պատկերացումների արտացոլում են:Վանի արքաների յուրաքանչյուր արշավանք սկսվում էր արարողությամբ, որի ժամանակ արքան աղոթքով դիմում էր Խալդիին, Թեյշեբային, Շիվինիին և մյուս աստվածություններին՝ բարձրաձայն հայտարարելով արշավանքի ուղղությունը և նպատակը, խնդրելով նրանցից հովանավորություն`գործն իր նպատակին հասցնելու համար: Այնուհետև հնչում էր ռազմակոչը. «Խալդին զորեղ է,Խալդի Աստծո զենքը զորեղ է», և բանակը շարժվում էր առաջ, զորքի առջևից տանում էին դրոշ,որը Խալդիին էր ներկայացնում: Արշավանքի ավարտից հետո հաղթանակած բանակը վերադառնում էր Տուշպա: Արքան Խալդի աստծո տաճարում բարձրաձայն զեկուցում էր կատարված արշավանքի արդյունքների մասին և հաղթանակը ձոնում Խալդիին: Արքայի խոսքը արձանագրվում էր քարի վրա. այնուհետև կատարվում էին զոհաբերություններ, տեղի ունենում տոնական հանդիսություններ:
Երկրագործական–եղանակային և թաղման ծեսերը 
Այս ծեսերի կարգի ու անցկացման ժամանակի մասին տվյալներ կան «Մհերի դռան» արձանագրությունում: Այստեղ հիշատակված են տարվա ընթացքում կատարվելիք երեք տոնակատարությունները` կապված այգեգործական աշխատանքների համապատասխան փուլերի հետ: Առաջին տոնը անցկացվում էր խաղողուտի էտումից հետո: Խաղողի որթի էտումը Հայաստանում սկսվում է մարտ ամսի վերջին տասնօրյակին և ավարտվում ապրիլ ամսվա առաջին կեսին:Այս ժամանակ Հայաստանում նշվում էր Բարեկենդանի տոնը (տոնվում էր մարտ ամսին, տևում էր 1-2 շաբաթ)՝ կապված Նոր տարվա գալստյան հետ:«Արևի (Շիվինիի) ամսին» կարգադրվում էր զոհեր մատուցել պետության բոլորաստվածություններին ու սրբություններին: Վանի թագավորության «Արևի ամիսը» համապատասխանել է մարտին: Այս առումով ուշագրավ է, որ Բուն հայոց տոմարում ևս մարտ ամիսը ձոնված էր Արևին և կոչվում էր Արեգ («Արևի ամիսն»):Ժամանակի պատկերացումների համաձայն` մարդու մահվանից հետո նրա հոգին շարունակում է գոյատևել՝ տեղափոխվելով այս աշխարհից մյուսը: Այդ մասին է վկայում «Հոգիներ տեղափոխող աստծո» պաշտամունքի գոյությունը պետության դիցարանում:Ուրարտուում կար ժայռափոր դամբարաններում մահացածին թաղելու սովորույթ: Նման գերեզմաններում, որոնք կազմված էին լինում մի քանի սրահներից, դրվել են արքաների ու ազնվականների աճյունները՝ իրենց հագուստով, զենքով, զարդերով ու կատարված զոհաբերություններով: Ժայռափոր դամբարաններ են Վանա ժայռին փորված կառույցները:Կնիքների վրա կան կենաց ծառի պաշտամունքի հետ կապված արարողությունները պատկերող փորագրություններ: Հետաքրքիր է, որ այդ արարողություններին մասնակցել է նաև արքան՝առյուծի ուղեկցությամբ: Վերջինս, ինչպես ենթադրվում է, պահվել է տաճարներում՝ որպես սուրբ կենդանի:


Предварительный просмотр изображения

Աղբյուրներ՝

Աղբյուր 1

Աղբյուր 2

Աղբյուր 3

Design a site like this with WordPress.com
Get started