Կրթահամալիրի տոն, Սեբաստացու օրեր

Մխիթար Սեբաստացի և մխիթարյաններ

Մխիթար Սեբաստացին սովորել է Սեբաստիայի Սբ. Նշան, ապա՝ Էջմիածնի, Սևանի, Կարինի վանքերում։ 1693 թ. մեկնել է Բերիա, որտեղ ծանոթացել է կաթոլիկ միսիոներների հետ։ 1696 թ. ձեռնադրվել է կուսակրոն քահանա, 1699 թ.՝ ստացել վարդապետական գավազան։ 1701 թ. Կոստանդնուպոլսում հիմնադրել է միաբանություն։ 1705 թ. Հռոմի իշխանություններից ձեռք բերելով վանք հիմնելու համաձայնություն՝ 1706 թ. Վենետիկին ենթակա Հունաստանի Մեթոն բերդաքաղաքում ձեռնամուխ է եղել վանքի կառուցմանը։

1712 թ. Հռոմի պապը Սեբաստացուն շնորհել է աբբահոր կոչում։ Խուսափելով թուրքական հարձակումներից՝ 1715 թ. միաբանությունը տեղափոխվել է Վենետիկ։ 1717 թվականին Վենետիկի Ծերակույտը հրովարտակով Սբ. Ղազար կղզին շնորհել է միաբանությանը։ Այստեղ Սեբաստացին կառուցել է եկեղեցի, բացել դպրոց, պատրաստել է միաբան-գործիչներ։ Սբ. Ղազարում նա զբաղվել է մատենագիտական աշխատանքով, ղեկավարել իր սաների բանասիրական հետազոտական աշխատանքները, կատարել թարգմանություններ, հրատարակել գրքեր։ Սեբաստացու մահվանից հետո միաբանությունը, ի պատիվ նրա, կոչվել է Մխիթարյան։ Դեռևս կենդանության օրոք նրան մեծարել են Երկրորդ Լուսավորիչ ազգիս, Երկրորդ Մեսրոպ և այլ պատվանուններով։

Մխիթարը դեռ ոգևորված էր ստեղծել քարոզիչների միաբանություն, որը նվիրված կլիներ հայ ժողովրդի կրթական և հոգևոր մակարդակների բարձրացմանը։

Քսան տարեկան հասակում Սուրբ նշան վանքի վանահոր կողմից նա նշանակվեց քահանա։

Քսանհինգ տարեկանում Մխիթարը հիմնեց եկեղեցի Կոստանդոպոլսում, որի օրինակով էլ մի խումբ երիտասարդների հետ հիմնեց Մխիթարյան միաբանությունը։

Ընդամենը երկու տարի հետո` Օսմանյան իշխանությունների հալածանքներից փախչելով` միաբանությունը տեղափոխվեց Պենոպոլես, որը գտնվում էր վենետիկում։ Իսկ 1715 թվականին միաբանությունը տեղափոխվեց Սուրբ Ղազար կղզի` Վենետիկի Հանրապետության հրամանով։

Սուրբ Ղազար կղզում կառուցեց վանքը, որտեղ էլ մահացավ 73 տարեկան հասակում։

Նա թարգմանել, ստեղծել և տպագրել է հազարավոր աշխատություններ` հարստացնելով հայերեն գրականությունը։ Այսօր նրա մատենադարանում պահվում են ավելի քան 5000 ձեռագրեր և 100000 տպագիր գրականություն։

Մխիթարյան միաբանություն կամ Մխիթարյաններ, հայ կրոնական և մշակութային կազմակերպություն, հայ կաթոլիկ եկեղեցու բենեդիկտյան վանականների միաբանություն։ Հիմնադրվել է 1700 թվականին սեպտեմբերի 8-ին, Վենետիկում՝ վանահայր Մխիթար Սեբաստացու կողմից։ Միաբանությունն իր գործունեության ընթացքում հրատարակել է բազմաթիվ հայագիտական-բանասիրական, կրոնական և գիտական այլ աշխատություններ։ Մխիթարի և նրա առաջին աշակերտների հավատամքն էր. «ազգը չզոհել կրոնին և կրոնը՝ ազգությանը»։

Ինչքանով եմ ես սեբաստացի

Մխիթար Սեբաստացի կրթահամալիրում սովորում եմ 2020 թվականից։ Մեկ տարվա ընդացքում շատ սիրեցի իմ դպրոցը։ Հուսով եմ կշարունակեմ լինել սեբաստացի։

Ինչպե՞ս դարձա սեբաստացի

2020թ․-ին Չայկովսկու անվան միջնակարգ երաժշտական դպրոցից տեղափոխվեցի Մխիթար Սեբաստացի կրթահամալիր։ Սկզբում, երբ եկա այս դպրոցը դեռ չգիտեի, թե ինչպես են անցնում դասերը, բայց հետո հասկացա, որ շատ հետաքրքիր է ամեն ինչ և ինձ շատ դուր եկան դպրոցի ճամփորդությունները։ Մինչև հիմա շարունակում եմ ճամփորդել և սիրել իմ կրթահամալիրը։

Հարիսայի տոն

Հարիսայի տոնը նշվում է սեպտեմբերի երրորդ կիրակի օրը՝ Էջմիածնի հարևանությամբ գտնվող Մուսալեռ գյուղում: Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո շատ մուսալեռցիներ տեղափոխվել են Հայաստան և հիմնել Մուսալեռ գյուղը: 1983թ-ից սկսած այստեղ՝ Մուսալեռան ճակատամարտի հերոսների պատվին ամենամյա տոնակատարություն է կազմակերպվում: 

Ամենամյա այս փառատոնին հարիսան որպես մատաղ է ժողովրդին մատուցվում: Խարույկի շուրջ հայրենասիրական ու ժողովրդական երգեր են հնչում: Իրենց հերթին առևտրականները տեղավորվում են տարածքում, քանի որ առավոտյան ժողովուրդը գալու է օծված հարիսայի հետևից. հարևան գյուղերից էլ ուսուցիչները դպրոցականների են բերում էքսկուրսիայի ու այդպես ամեն  տարի։

Story 6

A. Answer these questions.

  1. Why did the ancient Romans play a lot of games?
    They always wanted to have strong bodies, so they play lot of games.
  2. Why was one of the girls interested in swimming?
    Because she is good at swimming.
  3. Who swam across the Tiber before breakfast?
    One famous Roman swam across the Tiber before breakfast.
  4. Why was the teacher angry?
    Because girl started laughing.
  5. Why did the girl laugh?
    Because man swam three times, and did not finish swimming near his clothes.

B. Which of the answers to these questions are right? Write the correct
ones.

  1. What did the teacher in this story teach?

    a. Swimming.
    b. Games.
    c. History.

  1. When the teacher said, ‘Some of them swam a lot’, who was he talking about?

    a. The Romans.
    b. The girls in his class.
    c. Strong people.

  1. Why did the girl laugh?

    a. Because the Roman swam
    before breakfast.
    b. Because the Roman
    did not finish swimming
    near his clothes.

    c. Because the teacher
    was angry.

Վանի աշխարհակալ տերությունը (նոյ 15-21 Առ․ 1)

Թվարկել Վանի աշխարհակալ տերության ստեղծման պատճառները, հետրանքները:

Վանի տերությունը Արգիշտի I-ի օրոք հասավ աննախադեպ հաջողությունների։ Նրա թագավորությունն ընդգրկում էր ոչ միայն Հայաստանը, այլև զգալի տարածքներ նրա սահմաններից դուրս։ Արգիշտի I-ի հեռավոր արշավանքներից մեկի ժամանակ գրավվեց Բաբելոնիան։ Դրանով նա երեք կողմից՝ հյուսիսից, արևելքից և հարավից, աքցանի մեջ վերցրեց Ասորեստանը։ Հյուսիսային Կովկասում հայտնաբերվել է
Արգիշտի I-ի անվամբ սեպագիր արձանագրությամբ սաղավարտ, որը պահվում է Բեռլինի առաջավորասիական թանգարանում։ Արգիշտի I-ը հիմնեց բազմաթիվ նոր բնակավայրեր։ Դրանցից նշանավոր էր Էրեբունին՝ հետագայում Հայաստանի մայրաքաղաք Երևանը։ Դրանից վեց տարի անց Արարատյան դաշտում արքան հիմնեց նոր քաղաք-ամրոց՝ Արգիշտիխինիլին։ Նրա գերիշխանությունը տարածվել է բուն թագավորության սահմաններից շատ հեռու՝ մինչև Փոքր Ասիա և Պարսից ծոց՝ Բաբելոնիան ներառյալ։ Իսկ նրա քաղաքական ազդեցությանն ոլորտները ձգվել են մինչև Հյուսիսային Կովկաս և Ձագրոսի կենտրոնական շրջաններ։

Պատմել չորս ծովերի տերության մասին:

Սարդուրի II-ի օրոք Վանի տերությունն ունեցել է տարածքային ամենամեծ աճը։ Հյուսիսում հասնում էր Սև ծով՝ ներառելով Կուլխա երկիրը։ Տերության հյուսիսարևելյան սահմանը հասնում էր Կուր գետին․ առաջին անգամ սեպագիր արձանագրություններում Արցախը հիշատակում է Սարդուրի II-ը։ Արևելքում տերության սահմանը հասնում էր Կասպից ծով, իսկ արևմուտքում՝ Փոքր Ասիա։ Սարդուրի II-ը հարավում վերագրավեց Բաբելոնիան՝ ամրապնդելով սահմանը մինչև Պարսից ծոց, իսկ հարավ-արևմուտքում տիրեց Դամասկոսի թագավորությանը։ Նրա օրոք, չորս ծովերի միջև ստեղծվում է հզոր մի տերություն։

Համեմատել Արգիշտի Առաջին, Սարդուրի Երկրորդ, Ռուսա Երկրորդ արքաների գործունեությունը:

Արգիշտի I-ը շատ հզոր արքա է եղել։ Իր հեռավոր արշավանքներից մեկի ժամանակ նա գրավեց Բաբելոնիան։ Դրանով նա երեք կողմից՝ հյոսիսից, արևելքից և հարավից, աքցանի մեջ վերցրեց Ասորեստանը։ Ասորեստանյան երբեմնի հզոր տերությունը սարսափի մեջ էր։ Դրա մասին է վկայում նրա զորքերի գերագույն հրամանատարի խոստովանություննը, որում հայոց մեծ տիրակալը բնութագրում է իբրև մի արքա, «որի անունն անգամ ահարկու է որպես ծանր հողմ, նրա ուժերը մեծաքանակ են։»
Արգիշտի I-ը հիմնեց բազմաթիվ նոր բնակավայրեր։ Դրանցից նշանավոր էր Էրեբունին՝ հետագայում Հայաստանի մայրաքաղաք Երևանը։ Նրա գերիշխանությունը տարածվել է բուն թագավորության սահմաններից շատ հեռու՝ մինչև Փոքր Ասիա և Պարսից ծոց: Իսկ նրա քաղաքական ազդեցության ոլորտները ձգվել են մինչև Հյուսիսային Կովկաս և Զագրոսի կենտրոնական շրջաններ։

Համահայկական հզորացումը շարունակում է նաև Սարդուրի II-ը։ Նրա գահակալման շրջանում Վանի տերությունն ունեցել է տարածքային ամենամեծ աճը։ Հյուսիսում նրա տիրապետությունը հասնում էր Սև ծով՝ ներառելով Կուլխա երկիրը։ Տերության հյուսիսարևելյան սահմանը հասնում էր Կուր գետին։ Սարդուրի II-ը հարավում վերագրավեց Բաբելոնիան՝ ամրապնդելով սահմանը մինչև Պարսից ծոց։

Բիայնիլի-Ուրարտու-Արարատի վերջին հզոր թագավորը Ռուսա II-ն է: Նա շարունակել է Սարդուրի II-ի սկսած կառավարման համակարգի բարեփոխումը` համադաշնությունների համակարգից անցումը գերկենտրոնացված պետական կառավարման ձևին։ Զարկ է տվել քաղաքաշինությանը: Ռուսա II-ն արշավանքներ է կատարել և Եփրատից արևմուտք գրավել 5 երկիր: Նրան հաջողվել է բարեկամական և դաշնակցային հարաբերություններ հաստատել հյուսիսից արշավող կիմերների հետ և նպաստել նրանց` Փոքր Ասիայի արևելք տեղափոխվելուն։ Կիմերները հաստատվել են Կապադովկիայի տարածքում, որտեղից Ռուսան կարողացել է նրանց ուղղորդել Ասորեստանի դեմ: Մ. թ. ա. 652 թ-ին Ռուսա II-ը բարեկամական ուղերձով պատվիրակություն է ուղարկել Ասորեստանի արքա Աշուրբանիպալի մոտ, որին վերջինս մեծ պատիվներով ընդունել է Արբելա քաղաքում:


Այսպիսով, մենք կարող ենք հասկանալ որ նրանք բոլորն էլ եղել են հզոր թագավորներ։ Յուրաքանչյուրը տարբեր ձևերով է օգուտ տվել երկրին։

Design a site like this with WordPress.com
Get started