Վանի թագավորություն (նոյ․ 8-14 Առ․ 2)

Դիտել ֆիլմերից մեկը պատասխանել հետևյալ հարցադրումներին.

Հայոց մայրաքաղաքները,Վան

10-15 նախադասությամբ ներկայացրու ինչի մասին էր պատմում ֆիլմը:

Աշխարհի ոչ մի երկիր իր պատմության ընթացքում այնքան շատ մայրաքաղաքներ չի ունեցել, որքան Հայաստանը։ Եթե չհաշվենք պատմության այս կամ այն ժամանակահատվածում իրենց անկախ հռչակած Հայկական տարբեր թագավորությունների մայրաքաղաքները կամ ժամանակավոր թագավորանիստերը, ապա կունենանք 12 մայրաքաղաք։ Դրանք են՝ Վանը, Արմավիրը, Երվանդաշատը, Արտաշատը, Տիգրանակերտը, Վաղարշապատը, Դվինը, Բագարանը, Շիրակավանը, Կարսը, Անին և Երևանը։ Այս քաղաքներից շատերի մասին ինֆորմացիա ենք ստանում հնագիտական պեղումների շնորհիվ։ Դրանցից շատերը նույնիսկ ընդհատնրապես ուսումնասիրված չեն։ Վանի մասին տեղեկություններ ենք սեպագիր արձանագրությունների միջոցով։ Ըստ Վանի միջնաբերդի նկարագրության բերդի ողջ պաղակազորը բաղկացած էր մի ծեր ենիչերիից և մի վարժեցրաց արջից։ Բերդում կային մի քանի հին թնդանոթներ։ Վանի մայրաքաղաք Տուշպան աշխարհի հնագույն քաղաքներից է։ Այն պատմությանը հայտնի է մի քանի անուններով՝ Տուշպա, Տոսպ, Վան-Տոսպ, Երվանդավան, Շամիրամի քաղաք, բայց ամենասիրելին Վանն էր, որը ծագել է հնագույն Բիայնա անունից։ Երբ Տիեզերքի արքա Սարդուրի I-ը արքունիքը Արզաշկուից տեղափոխում է Վան, քաղաքում կառուցվում է արևի Աստծու տաճարը։ Այս Աստվածն ուներ մի կին, ում անունը Տուշպուեա էր։ Այդ անունով էլ կոչվում է քաղաքը՝ Տուշպա։ Այդ ժամանակաշրջանում Տուշպա քաղաքում ակտիվ շինարարական աշխատանքներ են կատարվում։ Լեռների մեջ փորվում են զինանոցներ, կառուցվում է քաղաքի հզոր դարպասները և այն դառնում է անառիկ թշնամիների համար։ Պատմության մեջ շատ պատմիչների մոտ այս ամբողջ աշխատանքները վերագրվում է ոչ թե Սարդուրի I-ին, այլ Շամիրամին։ Շամիրամը, բացի հրաշակերտ շինվացքներից, քաղաքի բնակիչների համար կառուցում է չքնաղ բաղնիքներ։ Այգեստաններով հարուստ այս քաղաքը առատ ջուր ուներ։ Մ․թ․ա 8-րդ դարի առաջին քարրորդում անց է կացվում 80կմ երկարությամբ վիթխարի ջրանցք։Այն իր ժամանակի համար եզակի կառույց էր։ Հիմնվում են խաղողի այգիներ և ծառաստաններ։ Պատմության էջերում կարելի է գտնել Վանի կախովի այգու մասին տեղեկություններ։ Աշխարհի 7 հրաշալիքներից մեկի՝ Բաբելոնի կախովի այգիների փոքր տարբերակը կար նաև Վանում։

Ներկայացրու ամենահետաքրքիր հատվածը:

Պատմության էջերում կարելի է գտնել Վանի կախովի այգու մասին տեղեկություններ։ Աշխարհի 7 հրաշալիքներից մեկի՝ ԲԱաբելոնի կախովի այգիների փոքր տարբերակը կար նաև Վանում։


Leave a comment

Design a site like this with WordPress.com
Get started