Նախագիծ – վիրուսներ․ իսպանական գրիպ (նոյ․ 1-7 Առ․ 1)

Վիրուսը ոչ բջջային կառուցվածք ունեցող հարուցիչ է, որը բազմանում է միայն կենդանի բջիջների ներսում։ Վիրուսները վարակում են կյանքի բոլոր բջջային ձևերը՝ կենդանիներից ու բույսերից մինչև բակտերիաներ և արքեաներ։ Վիրուսների մասին գիտությունը վիրուսաբանությունն է, որը մանրէաբանության ենթաճյուղերից է։

Վիրուսները հանդիպում են ամենուր, որտեղ կա կյանք և, ամենայն հավանականությամբ, գոյություն են ունեցել և էվոլուցվել՝ առաջին կենդանի բջիջների հետ միաժամանակ։

Մարդու տարածված վիրուսային հիվանդություններն են՝ գրիպը, ջրծաղիկը, հերպեսը և այլն։ Շատ հիվանդություններ՝ էբոլան, ՁԻԱՀ-ը, թռչնագրիպը, սուր շնչառական ախտանիշը պայմանավորվում են վիրուսներով։

Օրգանիզմի հակավիրուսային պաշտպանության առաջին օղակը բնածին իմունիտետն է։ Այն ներառում է ոչ յուրահատուկ պաշտպանությունն ապահովող բջիջներ և այլ մեխանիզմներ։ Բնածին իմունիտետի բջիջները ճանաչում և ազդում են հարուցչի վրա միանման ձևով անկախ հարուցչի տեսակից։ Ի տարբերություն ձեռքբերովի իմունիտետի, բնածինը չի ապահովում հիվանդության դեմ շարունակական և ապահով պաշտպանություն։

 Վիրուսային հիվանդությունների կանխարգելման ամենաարդյունավետ մոտեցումը պատվաստումն է, որը հիվանդության հանդեպ ձևավորում է իմունիտետ և հակավիրուսային դեղամիջոցների օգտագործումը, որոնց օգտագործումը ընտրողաբար ազդում է վիրուսի կրկնապատկման վրա։

Պատվաստումը վիրուսային վարակների կանխարգելման էժան և արդյունավետ եղանակ է։ Պատվաստումները վիրուսային հիվանդությունների կանխարգելման համար օգտագործվել են վիրուսների հայտնաբերումից շատ ավելի վաղ։ Պատվաստումների միջոցով բուժվել են շատ մահացու հիվանդություններ, ինչպիսիք են՝ պոլիոմելիտը, կարմրուկը, խոզուկը և կամրախտը։ Բնական ծաղիկի վարակն այժմ ամբողջությամբ վերացված է։

Համավարակը տարերային կամ համաշխարհային մասշտաբներ ընդգրկող համաճարակն է։


Իսպանական գրիպ

իսպանական գրիպի վիրուսը

Իսպանական գրիպը կամ իսպանկան եղել է մարդկության պատմության մեջ գրիպի ամենամեծ համաճարակներից մեկը։ 1918 թվականի հունվարից մինչև 1920 թվականի դեկտեմբեր ամիսը շարունակված այս գրիպն ամբողջ աշխարհում վարակել է 500 միլիոն մարդ, ներառելով՝ հեռավոր խաղաղօվկիանոսյան կղզիները և Արկտիկան, սպանել՝ 50-100 միլիոն մարդ, որը կազմում էր աշխարհի բնակչության 5 տոկոսը։ Այն դարձել է մարդկության պատմության ընթացքում տեղի ունեցած ամենամահացու բնական աղետներից մեկը։

Իսպանական գրիպ կոչված այս համաճարակը ծագման առումով բացարձակ կապ չունի Իսպանիայի հետ։ Առաջին համաշխարհային պատերազմի ոգին պահպանելու նպատակով, հիվանդության և մահացության դեպքերի հրապարակումը արգելվել է Գերմանիայում, Բրիտանիայում, Ֆրանսիայում և Միացյալ Նահանգներում։ Իսկ Իսպանիան, քանի որ ներգրավված չէր Առաջին համաշխարհային պատերազմում, այնտեղ թերթերն ազատորեն փաստում էին մահացությունների մասին։ Սրա պատճառով ստեղծվել էր սխալ պատկերացում, թե Իսպանիան ամենատուժած երկիրն է և հիվանդությունն անվանվել է իսպանական գրիպ։ Իսպանիայում հիվանդությունն անվանվել է նաև Նեպալի զինվոր, որը ծագել է La canción del olvido (Մոռացումի երգը) օպերետից։ Օպերետի պրեմիերան տեղի է ունեցել համաճարակի առաջին ալիքի ժամանակ՝ Մադրիդում. լիբրետիստներից մեկը՝ Ֆեդերիկո Ռոմերոն, կատարում էր օպերետի ամենահայտնի երաժշտական համարը՝ Նեպալի զինվորը, որը նույնքան լավ հիշվող էր, որքան գրիպի համաճարակը։

Այս վարակը սահմաններ և տարիք չէր հարցնում։ Առհասարակ, գրիպի բռնկումների մեծ մասն առանց որևէ օրինաչափության սպանում է փոքրերին, մեծահասակներին և թուլացած հիվանդներին։ Դրան հակառակ՝ իսպանական գրիպի ժամանակ մահանում էին առողջ երիտասարդները։ Սառեցված զոհերից վերցված վիրուսի ժամանակակից հետազոտությունները ցույց են տալիս, որ վիրուսը օգտագործել է իմունային համակարգի նորմայից բարձր ակտիվությունը։ Ուժեղ իմունային համակարգ ունեցող երիտասարդ չափահասների մոտ իմունային պատասխանը և դրան հաջորդող բացասական հետևանքները ավելի մեծաքանակ էին, քան թույլ իմունային համակարգ ունեցող փոքրերի և ծերերի մոտ։ Այս պատճառով վերջիններիս մոտ մահացության տոկոսն ավելի ցածր էր։

1918 թ. հունվարին գրիպով հիվանդացածների առաջին մասսայական դեպքը եղավ Չինաստանում։ Այնուհետև այն տարածվեց Հյուսիսային Ամերիկայում։ Մարտին գրիպով վարակվեց ամերիկացի մի զինվոր, որից հետո չանցավ մի օր ու վարակվածների թիվն անցավ հարյուրը։Երկրորդ օրը հիվանդները 500 էին։ Մի քանի օր անց զինվորները  «առողջացած» մեկնեցին Ֆրանսիա։ Ու Եվրոպայում գրիպն արտահայտվեց նոր թափով ու շարունակեց իր հաղթական երթը ողջ աշխարհով մեկ։Այս հիվանդության ախտանշանները սարսափելի էին. դեմքի կապույտ գույն, արյունոտ հազ, արյունահոսություն, որի հետևանքով շատերը խեղդամահ էին լինում։ Սրանք, իհարկե, ծանր դեպքերն էին։ Հիմնականում առանց ախտանշանների էր ընթանում հիվանդությունը։ Շատերը մեռնում էին մի օրվա վարակումից հետո, մյուսները մի քիչ տանջվում էին, հետո մեռնում։ Բայց մահն անխուսափելի էր։
1918 թ. ապրիլին գրիպը տարածվեց Ֆրանսիայում, հետո Իտալիայում, Անգլիայում, Սերբիայում և Իսպանիայում։ Ամռանն արդեն Հնդկաստանում, Բելգիայոմ, Նիդեռլանդներում, Դանիայում էր։ Սեպտեմբերին Իտալիայում կար 270 հազար մահ, ԱՄՆ-ում ` կես միլիոն, Հնդկաստանում` 5 միլիոն։ Բարսելոնայում օրը 1200 մահ էր գրանցվում։ Ավստրալիայում բժիշկը մեկ ժամում հաշվել էր 26 մահ։ Քաղաքներ կային, որտեղ առողջ բժիշկ չէր մնացել։ Գերեզմանափորներ չկային, որպեսզի թաղեին մեռածներին։ Էքսկավատորով ընդհանուր գերեզմաններ էին փորում ու մարդկանց թաղում էին տասնյակներով։ Առաջին 25 շաբաթվա ընթացքում «իսպանկան» սպանեց 25 միլիոն մարդ։ Սա ակտիվ շարունակվեց մինչև 1919 թվականի ամառը, որից հետո սկսեց մարել։

Բժիշկներն «Իսպանկայի» պանդեմիան համարում են մարդկության պատմության բժշկական մեծագույն աղետ։ Եվ բանը միայն այն չէ, այդքան մարդ է մահացել, այլ նաև այն, որ վիրուսի շատ զոհեր երիտասարդ և առողջ մարդիկ էին։
Ինչ վերաբերում է այժյան կորոնավիրուսին, ապա առավել խոցելի են տարեց և քրոնիկ հիվանդություններ ունեցող մարդիկ կամ վերջին շրջանում ինչ-որ հիվանդություն տարածները։ Ամենաբարձր մահացությունը 80-ից բարձր տարիք ունեցողների շրջանում է։

Եթե համեմատենք իսպանական գրիպը կորոնավիրուսի հետ, ապա շատ ընթանրություններ կան։ Ինչպես իսպանկան այնպես էլ կովիդ19 սկսել է տարածվել գրեթե նույն ժամանակահատվածում՝ 100 տարվա տարբերությամբ։ երկուսն էլ գրիպի տեսակներ են, երկուսի դեպքում էլ մայացության տոկոսը գրեթե նույն է։ Մի հետաքրքիր համնկնում ևս կա, որ իսպանական գրիպը առաջին անգամ բռնկվել է Չինաստանում և, այնուհետև, տարածվել աշխարհով մեկ։ Ինչպես գիտենք կովիդ19 նույնպես Չինաստանից է դուրս եկել։ Իսպանական գրիպից մահանում էին մեծամասամբ ամուր իմունիտետ ունեցող երիտասարդները, իսկ կովիդ19 2020-21թթ ընթացքում հիմնականում թույլ իմունիտետով մարդիկ էին մահանում։ Սակայն 2021 թվականից սկսեց տարածվել նոր շտամ՝ դելտա անվանումով, որի արդյունքում սկսեցին մահանալ ավելի երիտասարդ և առողջ մարդիկ։ Հուսով եմ դելտաշտամով էլ կմարի այս պանդեմիան, և մենք բոլորս նորից կվերադառնանք մեր հին ապրելակերպին։

Как заканчиваются пандемии? - BBC News русский

Վիրուսների, համաճարակների մասին ֆիլմեր

«Վիրուսն ապագայում»

Ապագայում աշխարհն անպայման նոր վիրուսի կբախվի: Այն 
կկանգնի ինչ որ մի  անհայտ վիրուսի առջեւ, որի բնութագրերը ներկայումս ոչ ոքի հայտի չեն: Այն կարող է առաջանալ ցանկացած վայրում եւ ցանկացած ժամանակ:
Ես կարծում եմ, որ 100 տարի անց, երբ նորից պանդեմիա սկսվի, մարդիկ արդեն շատ զարգացած կլինեն և շատ արագ կկարողանան հաղթահարել վիրուսին։ Կարծում եմ բժիշկների հագուստը կլինի հարմարավետ և ապահով, քան թե հիմա է։ 

ԱՂԲՅՈՒՐՆԵՐԸ

https://hy.m.wikipedia.org/wiki/%D5%8E%D5%AB%D6%80%D5%B8%D6%82%D5%BD%D5%B6%D5%A5%D6%80

https://www.rospotrebnadzor.ru/about/info/news/news_details.php?ELEMENT_ID=18044

https://www.google.com/amp/s/www.bbc.com/russian/vert-fut-51723306.amp

https://vcim.am/news/spanish-flu-part-2/

One thought on “Նախագիծ – վիրուսներ․ իսպանական գրիպ (նոյ․ 1-7 Առ․ 1)”

Leave a comment

Design a site like this with WordPress.com
Get started