Ամփոփում

1.Իրադարձությունները ներկայացրու ՝ ……. դար, ……..կես

Ք.ա.782Էրեբունի – Երևան բերդաքաղաքի հիմնադրումը։

VIII դար, I կես։

Ք.ա.776Արգիշտիխինիլի (Արմավիր) բերդաքաղաքի հիմնադրամը Արգիշտի Ա-ի կոդմից։

VIII դար, I կես:

Ք.ա.714Սարգոն II-ի արշավանքը Ուրարտու։ Մուսասիրի ավերումը։

VIII դար, II կես։

Ք.ա.827 – 825Ուրարտուի մայրաքաղաք Տուշպայի (Վանի) հիմնադրումը Սարդարի Ա-ի կոդմից։

IX դար, II կես։

2.Ընտանիքի երկու անդամների ծննդյան տարեթիվ ներկայացրու , նշիր որ դարի, որ կեսին են ծնվել:

ես – 2010թ, XXI դար, I կես
մայրիկ – 1986թ, XX դար, II կես
հայրիկ -1987թ, XX դար, II կես
եղբայր – 2016թ, XXI դար, I կես


3.Ինչ են ուսումնասիրում, բացահայտում

  •  հնագետները 

Հնագետերը ուսումնասիրում են հին հասարակությունն ու նրա մշակույթը, ուսումնասիրում են տարբեր գտածոներ, հին իրեր, տեղեկացնում են դրանց ժամանակագրության մասին։

  • ազգագրագետները

Ազգագրագետները ուսումնասիրում են հին ժողովուրդներին, նրանց մշակույթը, ավանդույթներն ու սովորույթները։

  • դրամագետները

Դրամագետները ուսումնասիրում են հին դրամները և տեղեկացնում թե ինչ տեսք և արժեք ունեն դրանք։

4.Ընտրել Վանի թագավորությունից երկու արքա, համեմատել.

  • կառավարման թթ.
  • ներքին քաղաքականություն
  • արտաքին քաղաքականություն
  • Հիմնավորել այդ արքաներից մեկի ավել զորեղ լինելը

Սարդուրի I

Սարդուրի I կառավարել է Ք.ա. 835-825թթ․։ Վանի թագավորությունը սկսել է հզորանալ Սարդուրի I-ի օրոք։ Նա թագավորությունով մեկ ծավալել է մեծամաշտաբ շինարարություն: Ք․ ա․ 830-ական թվականների վերջին Սարդուրի I Վանա լճի հարավ արևելքում հիմնադրեց Տուշպա մայրաքաղաքը։ Ք․ ա 833թթ․ նա հաջողությամբ պատերազմել է Հայկական Տավրոսի հարավային լանջերին Ասորեստանի արքա Սալմանասար III դեմ։ Սարդուրի առաջինը շատ հզոր է եղել, քանի որ ընդարձակել և ամրապնդել է թագավորության սահմանները:

Արգիշտի I

Արգիշտի I-ը կառավարել է Ք․ ա 786-764թթ․։ Արգիշտի I-ը շատ հզոր արքա է եղել։ Իր հեռավոր արշավանքներից մեկի ժամանակ նա գրավել է Բաբելոնիան։ Արգիշտի I-ը հիմնեց բազմաթիվ նոր բնակավայրեր։ Դրանցից նշանավոր էր Էրեբունին։ Նրա գերիշխանությունը տարածվել է բուն թագավորության սահմաններից շատ հեռու՝ մինչև Փոքր Ասիա և Պարսից ծոց: Իսկ նրա քաղաքական ազդեցության ոլորտները ձգվել են մինչև Հյուսիսային Կովկաս և Զագրոսի կենտրոնական շրջաններ։

Իմ կարծիքով ավելի հզոր է եղել Արգիշտի I-ը, քանի-որ նա գրավել է Բաբելոնիան, հիմնել բազմաթիվ նոր բնակավայրեր, որոնցից է Էրեբունին։ Նաև նրա գերիշխանությունը ձգվել է բուն թագավորությունից շատ հեռու:

5.Բացատրել օրենք, օրենսգիրք հասկացությունները։ Գրել 5 հիմնավորում օրենքի կարևորման մասին։ Նկարագրել Համմուրաբիին որպես արքա, մեղադրել, արդարացնել իր ստեղծած օրենքների համար: 

Օրենսգիրքը համակարգված միասնական օրենսդրական ակտ է, որը կարգավորում է հասարակական հարաբերությունների որևէ համասեռ բնագավառ։

Պետության կողմից ընդունված օրենսդրական նորմերի ամբողջությունը կոչվում է օրենք։

1 Օրենքը պահպանում է անձի անձեռնամխելիությունը, աշխատանքի իրավունքը, խղճի ու մամուլի ազատությունը։
2 Օրենքը կարևոր է հանցագործությունները կանխելու և հանցագործներին պատժելու համար։
3 Օրենքը պարտադրում է ենթարկվել կարգ ու կանոնի։
4 Օրենքով է կարգավորվում իրավական ակտերը։
5 Օրենքով է կարգավորվում բնակչության բժշկական օգնությունն ու սպասարկումը։

Համմուրապի արքայի օրոք Բաբելոնյան ռազմաքաղաքական վերելք է ապրում։ Վերջինս նախ և առաջ նվաճում է մի շարք ամորեական ցեղապետություններ և Հարավային Միջագետքի քաղաքները։ Այնուհետև բաբելոնյան զորքերը գրավում են Աշուրը և հաղթական արշավանքներ կատարում դեպի էլամ։ Համմուրաբին իր տիրապետությունը հաստատում է ողջ միջագետքի վրա։ Նա ձգտում էր ռազմական ուժով նվաճված պետությունը ամրապնդել նաև ներսից։ Այդ նպատակով նրա հրամանով հավաքվեցին Միջագետքում նախորդ դարաշրջաններում ստեղծված օրենքների ժողովածուներ, դրանք հիմնավորապես վերամշակվեցին, և կազմվեց միասնական օրենսգիրք։ Դա միջազգային իրավունքի պատմության մեջ առաջին հիմնավոր փորձն էր իրավական պետության ստեղծման ճանապարհին։

Համուրաբիի օրենքները նպաստում էին իր պետության զարգացմանը, սակայն օրենքների մեծ մասը դաժան էին: Չնայած դաժանությանը նաև այդ ժամանակաշրջանի համար երևի թե շատ տեղին օրենքներ էին, և օգնում էին քաոսը վերածել համակարգված հասարակության:


«Ես՝ Համմուրաբիս, աստվածների կողմից նշանակված առաջնորդս, թագավորներից ամենաառաջինը, եփրատյան գյուղերի նվաճողը, ճշմատություն և արդարություն դրեցի երկրի շուրթերին։

Այսուհետև․

  • Եթե մարդը գողանա տաճարի կամ թագավորի գույքը, նրան պետք է սպանել․ ով կընդունի գողացած գույքը, նույնպես պետք է սպանել։
  • Եթե մարդը գողանա ստրուկին կամ ստրկուհուն, նրան պետք է սպանել։
  • Եթե մարդը թաքցնի փախած ստրուկին, նրան պետք է սպանել։
  • Եթե մեկը կտրի ստրուկի խարանը, նրա մատները պետք է կտրել։
  • Եթե մարդը սպանի ուրիշի ստրուկին, նա պետք է ստրուկի դիմաց տա ստրուկ։
  • Եթե մարդը սպանի ուրիշի եզը, նա պետք է եզան դիմաց տա եզ։
  • Եթե մարդը ունի պարտք, նրա կինը, որդին կամ դուստրը պետք է 3 տարի ստրկության մեջ լինեն, չորրորդ տարում նրանց պետք է ազատ արձակեն։
  • Եթե մարդն իր հավասարին ապտակի, նա պետք է վճարի տուգանք։
  • Եթե մարդը ապտակի իրենից բարձրին (այսինքն մեծատոհմիկ աստիճանավորի, քրմին), պետք է նրան 60 անգամ հարվածել եզան կաշվից պատրաստած մտրակով»։

Եզրափակման մեջ ասված է․

  • «Ես՝ Համմուրաբիս, արդարադատ թագավոր եմ, որին Արևի աստվածը շնորհել է օրենքներ։ Իմ խոսքերը հիանալի են, իմ գործերը՝ աննման»։

6. Ստեղծիր քո պետությունը

  • աշխարհագրական դիրքը
  • անվանումը
  • լեզուն
  • կրոնը
  • առաջնորդ
  • օրենքներ/10օրենք/

Իմ պետության աշխարհագրական դիրքը կլինի Ասիայում։ Այն կկոչվի Կրինդենիա։ Այնտեղ կխոսեն կրինդերենով։ Իմ պետության կրոնը կլինի Քրիստոնեական, իսկ առաջնորդը կլինեմ ես։

Իմ պետության օրենքները՝

1 Եթե ինչ-որ մեկը գողություն անի նրան պետք է բանտ նստեցնել։
2 Ծխել չի կարելի։ Եթե ինչ-որ մեկը ծխի նա պետք է վճարի տուգանք։
3 Օրենքներին հակառակ շարժվելու դեպքում պետք է վճարել տուգանք։
4 Շրջակա միջավայրը աղտոտելու համար պետք է վճարել տուգանք։
5 Կարմիր գրքի կենդանիներին և բույսերին սպանելու կամ պոկելու դեպքում պետք է վճարել մեծ գումարային տուգանք։
6 Սուտ լուրեր տարածելու դեպքում պետք է պատժել։
7 Հասարակական գույքը կոտրելու, փչացնելու դեպքում վճարել տուգանք։
8 Սպանության համար դատապարտել ցմահ բանտարկության։
9 Երթևեկության կանոնները խախտելու դեպքում տուգանել վարորդներին։ Եթե խախտումները կրկնվեն մեկ տարվա ընթացքում 10-ից ավելի անգամ, որոշ ժամանակով զրկել վարելու իրավունքից։
10 Հայրենիքի դավաճանության դեպքում գնդակահարել։

7.Պարզապես պատասխանիր

Առաջին ուսումնական շրջանի

  • ամենադուր եկած թեման/հիմնավորիր/

    Մեր անցած թեմաներից ինձ ամենաշատտը դուր է եկել Եգիպտոսը։ Ըստ իս շատ հետաքրքիր թեմա էր։ Ինձ դուր է եկել եգիպտացիների մշակույթը։ Եգիպտոսը, ինչպես նաև Հայաստանը համարվում է հնագույն պետություն։
  • ամենաանհետաքրքիր թեման/հիմնավորիր/
    Քանի որ ես պատմություն առարկան շատ սիրեցի, ինձ հետաքրքրեց բոլոր թեմաները: Չեմ կարող որևէ թեմայի համար ասել, որ անհետաքրքիր է: Ցանկացած թեմա բացահայտում է մեր ծագումը, պատմությունն ու մշակույթը:
  • ինչ կուզեիր փոփոխել, ինչպես դու կանցկացնեիր դասապրոցեսը

Կուզեի, որ ավելի շատ խմբային աշխատանքներ կատարեինք դասի ժամանակ։

Շնորհակալություն
Փորձիր գնահատել քո աշխատանքը:

Ես ինձ կգնահատեմ 9 ։

Leave a comment

Design a site like this with WordPress.com
Get started