Առաջադրանք (դեկ․ 12-19)

Համառոտ վերաշարադրել առասպելը, համեմատել, համադրել, գտնել անճշտություններ/«Վիպասանք» վիպաշարը, կարդալուց հետո/:

Աժդհակը մարաստանի թագավորն էր և Տիգրանի դաշնակիցը։ Բայց տիգրանը նաև դաշնակիցն էր պարսից Կյուրոս թագավորի, որը աժդհակի թշնամին էր։ Աժդհակը այս դաշնակցությունից շատ էր մտահոգվում և այնքան օրերով մտածում այդ ուղությամբ, որ մի օր էլ այնպիսի երազ է տեսնում, որ քրտնած ու սարսափահար վեր է թռնում։ Նա կեսգիշերին իր խորհրդականներին է կանչում և հեծկլտալով պատմում իր երազի մասին։ Երազում նա տեսած է լինում, որ գտնվում է հայոց լեռներից մեկի գագաթին, որտեղ խիստ սառնամանիք է։ Հանկարծ իր դիմաց հայտնվում է մի կին՝ բարձրահասակ և շատ գեղեցիկ։ Նա ծննդաբերության ցավերի մեջ է լինում և ծնում է երեք զավակ։ Երեքն էլ գեղեցկադեմ դյութազուններ։ Նրանցից մեկը նստում է առյուծի վրա և սլանում դեպի արևմուտք։ Երկրորդը նստում է ընձի վրա և գնում հյուսիս, իսկ երրորդը ահռելի վիշապը սանձած հարձակվում է Աժդահակի տերության վրա։ Հանկարծ Աժդահակը իր երազում հայտնվում է, իր ապարանքի տանիքին՝ Մարաստանի աստվածների հետ կանգնած, և մեկ էլ այդ կատաղի վիշապը գալիս է իրենց ուղությամբ։ Նա կռվի մեջ է մտնում դյուցազունի հետ, պարտվում և արնաքամ լինելով մեռնում։
Աժդահակը այդ երազը մեկնաբանում է այնպես, որ Հայկազյան Տիգրանը անակնկալ հարձակվելու է իրենց վրա։
Այս երազի մասին լսելուց հետո խորհրդականները տարբեր մտքեր են արտահայտում, թե ինչպես անեն, որ խուսափեն Տիգրան թագավորի հարձակումից։ Սակայն Աժդահակը ասում է, որ իր ասածը ամենից ճիշտն ու օգտակարն է։ Նա առաջարկում է Տիգրանի քնոջը՝Տիգրանուհուն կնության առնել, իսկ հետո տարբեր խարդախությունների դիմելով, Տիգրանի հարազատների միջոցով սպանել վերջինիս։
Եվ Աժդահակը անցնում է իր մտքերի իրագործմանը։ Նա նամակ է ուղարկում Տիգրան թագավորին, որտեղ նրան հայտնում է, որ բարեկամական կապերը առավել ամրապնդելու համար նա ցանկանում է կնության առնել Տիգռանի քրոջը՝ Տիգրանուհուն։ Տիգրանը ընդունում է է այդ առաջարկությունը և քրոջն ուղարկում Մարաստան։ Այնպեղ Աժդահակն ու Տիգրանուհին ամուսնանում են և Աժդահակը իր կանանց միջից որպես առաջին տիկին դասում է տիգրանուհուն։
Աժդահակը կնոջը տարբեր հերյուրանքներ է պատմում եղբոր մասին, նաև եղբոր կնոջ մասին։ Նա ասում է որ Զարուհին՝ Տիգրանի կինը նախանձում է Տիգրանուհուն, և ցանկանում է նրանց իշխանությունը զավթելու միջոցով տիրել Մարաստանին։ Տիգրանուհին, լինելով խորամանկ, հասկանում է ամուսնու մտքերը և սպասելիք դավադրությունը։ Նա սուրհանդակ է ուղարկում եղբոր մոտ և հայտնում ամուսնու մտադրության մասին։ Մի օր էլ Աժդահակը պատգամավոր է ուղարկում Տիգրանի մոտ, ում միջոցով ժամադրում է նրան սահմանագծին հանդիպելու։ Ասում է, որ պետք է հանդիպումը գաղտնի լինի, և ոչ ոք դրա մասին չիմանա։ Տիգրաննը արդեն տեղյակ էր Աժդահակի սպասվելիք քայլերից և որոշում է պատերազմ սկսել Աժդահակի դեմ։ Սակայն նա անմիջապես չի հարձակվում Մարաստանի վրա, քանի որ քույրը այնտեղ էր։ Երբ, վերջիվերջո Տիգրանին հաջողվում է դուրս բերել քրոջը Մարաստանից սկսվում է պատերազմը։ Այն բավական երկար է տևում և ավարտվում է միայն այն ժամանակ, երբ Տիգրանը սպանում է Աժդահակին։ Մարաստանից հազարավոր աղջիկների և տղաների գերի վերձրած Տիգրան Մեծը իր հետ բերում է Հայաստան և բնակեցնում Մասիսից արևելք ընկած տարածքներում։
Աժդհակի կնոջը՝ Անյուշին, և նրա երեխաներին կացություն է տալիս Նախչվանի ամրոցի մոտերքը երկրաշարժից ավիրված տարածքներում։

Համեմատել Երվանդ Սակավակյացին և Տիգրան Երվանդյանին:

Ըստ իս Երվանդ I Սակավակյանցն ու Տիգրան Երվանդյանը ուժերով և իրենց կատարած գործերով համարյա հավասար են, քանի որ Սակավակյանցն ուներ 40000 հետևակ և 8000 հետյալ զորք։ Նաև նրա օրոք թագավորության սահմանները հյուսիսում հասնում էին Կուր գետ և Սև ծով, արևելքում ՝ Մարաստան, հարավում՝ Հյուսիսային Միջագետք, իսկ արևմուտքում՝ Կապադովկիա։ Եվ այդպես նա ձևավորում է համահայկական երկրորդ թագավորությունը։ Իսկ Տիգրան Երվանդյանը Մովսես Խորենացու կարծիքով համարվում էր Հայկից և Արամից հետո ամենաքաջ Հայկազունին։ Նա կյուրոսին աջակից եղավ Մարաց իշխանությունը համար։ Հայաստանի սահմանները ընդարձակեց՝ հասցնելով մինչև հին բնակության սահմանների ծայրերը։

Ներկայացնել Քսենոփոնի հաղորդած տեղեկությւոնները Հայաստանի մասին:

Հույն պատմիչ Քսենոփոնը տեղեկացնում է, որ Ք․ ա․ 401թ․ Հայաստանի սատրապն էր Օրոնտեսը: Նա բարձր դիրք էր գրավում տերության մեջ։ Երվանդ II-ը հատել է սեփական պատկերով ոսկե, արծաթե և պղնձե դրամներ։
Ըստ Քսենոփոնի՝ Հայաստանի արևմտյան մասն ուներ իր կառավարիչը՝ Տիրիպազ անունով։ Նա ենթարկում էր Երվանդ II-ին։ Ամեն գյուղ ուներ իր գյուղապետը։ Քսենոփոնը նկարագրում է Հայաստանը որպես հարուստ տնտեսություն և հյուրընկալ ժողովուրդ ունեցող երկիր։ Նրա նկարագրությամբ չկաչ մի տուն, որտեղ իրենց չհյուրասիրեին բազմատեսակ խմիչքներով ու մսեղեն կերակուրներով։ Քսենոփոնը առաջին անգամ գարեջուրը տեսել է Հայաստանում։

Leave a comment

Design a site like this with WordPress.com
Get started