Տնային առաջադրանք 16․02․21

  1. Տրված մեծություններից առաջինը երկրորդի, ո՞ր բաժինն է.
  • Միլիմետր և մետր

1/1000

  • Կիլոգրամ և ցենտներ

1/100

  • Կիլոգրամ և տոննա

1/1000

  1. Ինչպե՞ս է կոչվում
  • մետրի մեկ տասներորդ մասը

դեցիմետր

  • օրվա մեկ քսանչորսերորդ մասը

ժամ

  1. Քանի՞ րոպե է
  • Մեկ երրորդ ժամը

20ր

  • 1/5 ժամը

12ր

  • 1/30 ժամը

Հազարան հավք

ՊԱՌԱՎԻ ՈՐԴՈՒ ՄԱՀԸ

Արան թագավորի քաղաքում մի աղքատ պառավ կին է լինում. ունենում է մի մինուճար որդի: Օրերից մի օր էս պառավի տղեն հիվանդանում է ու սիրտը խաղող է ուզում:
— Նանի, ի՞նչ կլինի` ինձ համար խաղող ճարես,- թախանձում է մորը:
Մերը վեր է կենում, գնում անթառամ Այգին, որ խաղող բերի: Այգեպանները խաղող չեն տալիս: Մոր սիրտ է, հետ չի դառնում, ասում է, թե` որդիս հիվանդ է, սիրտը խաղող է ուզում, Աստծու սիրուն մի քանի ճիթ խաղող տվեք:
Այգեպանները թե` այգին ջրում ենք, ժամանակ չունենք, առ էս մի ճիթ խաղողը, գնա:
Ու այգեպաններից մեկը մի ճիթ խաղող է պոկում, շպրտում: Ճիթն ընկնում է գետնին, բոլոր հատիկները թափվում են, դես ու դեն ցրվում, կորչում: Պառավը հազիվ մի քանի հատիկ հավաքում, բերում տալիս է հիվանդ որդուն: Հիվանդն ուտում է ու թե` նանի, էս մի քանի պտուղով սիրտս չհովացավ, գնա, մի ճիթ էլ բեր: Պառավն էլի վեր է կենում գնում: Հասնում է այգեպաններին: Ինչքան խնդրում է, աղաչում-պաղատում է, քարսիրտ այգեպանները բան չեն տալիս, դուրս են անում ու այգու դռները հետևից փակում: Պառավը դառն ու դատարկ հետ է գալիս: Գալիս է տեսնում` որդին խաղող կանչելով, մորն է սպասում: Էդպես խաղող կանչելով էլ էն գիշեր պառավի որդին մեռնում է:

Հարցեր և  առաջադրանքներ՝

  1. Բացատրիր սիրտը ուզել, սիրտը չհովանալ դարձվածքները:

Սիրտը չհովանալ – չհագենալ

Սիրտը ուզել – ցանկանալ

2. Սրտի մասին գրիր ուրիշ դարձվածքներ: Օգտվիր Դարձվածաբանական բառարանից:

Սիրտը քանդվել – հուզվել

Սիրտը շարժել – հուզել

Սիրտը պայթել – Ուրիշի լավը տեսնելով նախանձել

Սիրտը պատռվել – սաստիկ վախենալ

Սիրտը պարզել – որևէ բան խոստովանել

Սիրտը բաց անել – գաղտնիքները հայտնել

Սիրտը պինդ պահել – դիմանալ

3. Գրիր կարմիրով նշված բառերի կազմությունը:

Այգեպաններ – այգ(այգի) + պան + ներ (բարդ բառ)

Հիվանդ – պարզ բառ

Հատիկ – հատ + իկ (ածանցավոր բառ)

Քարսիրտ – քար + սիրտ (բարդ բառ)

4. Գրիր մուգ գրված բառերի և արտահայտությունների հոմանիշները:

Աղքատ – ունեզուրկ, չքավոր, չունևոր

Օրերից մի օր – ինչ-որ օր

խնդրում – աղաչում, պաղատում, աղերսում, փախանձում, հայցում

Մեռնում – մահանում, սատկում, ոչնչանում, անէանում, վախճանվում, անշնչանում։

5. Գրիր կանաչով նշված բառերի հականիշները:

Պառավ – երիտասարդ

Հիվանդանում – առողջանում, լավանում

Պոկում – ամրացնում

Փակում – բացում

6. Ի՞նչ կարծիք կազմեցիր այգեպանների մասին. բնութագրիր նրանց:

Այգեպանները ժլատ էին, անսիրտ ու անմարդկային։

7. Ի՞նչ զգացիր պատմությունը կարդալիս:

Շատ հուզիչ էր, թե ինչպես հիվանդ տղան խաղող ասելով մահացավ, իսկ խեղճ մայրը չկարողացավ բավարարել իր մինուճար որդու վերջին ցանկությունը։ Այգեպանների վրա շատ բարկացա, ինչպես կարելի է շպրտել մարդու վրա ուտելիք, կամ մի քանի ճութ խաղողը այդ այգու մեջ չնչին բան էր, կարելի էր ուղակի տալ այդ պառավ կնոջը։ Սակայն այդ այգեպանները չափազանց ժլատ և անսիրտ էին։

8. Փոխիր վերջաբանը. նոր ավարտ մտածիր:

Այգեպանը լսելով կնոջը մի թաս խաղող տվեց, կինը շնորհակալություն հայտնեց և շտապեց տուն։ Իսկ որդին ուտելով խաղողի հատիկները առողջացավ։

Կոտայքի մարզ

Մարզկենտրոնը`   Հրազդան
Մարզի կազմավորման թիվը՝ 1995թ.ի ապրիլի 12
Տարածաշրջանները`   Կոտայքի շրջան, Հրազդանի շրջան, Նաիրիի շրջան
Քաղաքային համայնքների թիվը`   7 համայնք
Գյուղական համայնքների թիվը`   60 համայնք
Գյուղական բնակավայրերի թիվը`   62 բնակավայր
Ընդհանուր տարածքը`   2,089 կմ²
Բնակչության ընդհանուր թիվը (ըստ 01.01.2002թ.ի տվյալների)`   328,900
Բնակչության խտությունը`   157.4/կմ²

Կոտայքի մարզը Հայաստանի Հանրապետության տարածքում կենտրոնական դիրք գրավող մարզերից մեկն է: Այն չունի սահման այլ երկրների հետ:

Բնական պայմանները և հարստությունները
Կոտայքի մարզը ունի բնական պայմանների հարուստ միջավայր: Այնտեղ կան և բարձրաբերձ լեռնագագաթներ ու խոր կիրչեր, և մեղմաթեք սարավանդներ ու լայնարձակ գետահովիտներ: Գեղամա լեռներում գտնվող հրաբխային ապարների ստորերկրյա ջրերը դուրս են գալիս աղբյուրների տեսքով լեռների ստորոտներում, ինչպես նաև Հրազդան և Ազատ գետի կիրճերում:
Հայտնի են Քառասունակնի, Արզնիի և Գառնիի աղբյուրները, որոնց սառնորակ ջրեր հատուկ խողովակների միջոցով հասցնում են մինչև Երևան բնակչությանը ջուր մատակարարելու նպատակով: Հրազդան և Ազատ գետերի որոշ կիրճեր կարծես բնական հուշարձաններ լինեն: Շատ տպավորիչ են լավաների մեջ գոյացած բազալտե սյունաձև առանձնացումները:

Բնակչությունը
Մարզի տարածքը բնակեցված է եղել դեռևս հազարամյակներ առաջ: Սակայն ներկայիս բնակչության կազմի վրա մեծ ազդեցություն է ունեցել դեռևս 1830-ական թվ-ներին Պարսկահայաստանից և Արևմտյան Հայաստանից գաղթած ընտանիքների վերաբնակեցումը: Բայց ավելի մեծ ներհոսք եղել է 1950-ական թվականներից հետո, երբ բուռն զարգացում է ապրել արդյունաբերությունը: Եկել են ինչպես Վրաստանից ու Ադրբեջանից, այնպես էլ Հայաստանի շրջաններից: Մարզի բոլոր քաղաքային բնակավայրերի զարգացումը պայմանավորված է Սևան-Հրազդան կասկադի, և դրա հիման վրա նոր գործարանների ու ֆաբրիկաների շինարարությամբ:

Քաղաքները
Կոտայքի մարզի ամենախոշոր քաղաքը Հրազդանն է, որը նաև մարզկենտրոնն է:Այն կառուցվել է Ախտայի և հարևան մի քանի այլ գյուղերի տեղում: Հրազդանը շատ լավ կենտրոնական դիրք ունի ոչ միայն մարզում, այլ նաև ամբողջ հանրապետության նկատմամբ: Դիրքի շնորհիվ այն լավ ճանապարհային ցանց ունի, որն էլ նպաստել է քաղաքի զարգացմանը: Քաղաքը գտնվում է Երևան-Սևան ավտոխճուղու վրա և նաև երկաթուղային հանգույց է: Հրազդանը աչքի ընկնող քաղաք է դարձել այնպիսի էներգետիկ և անդյունաբերական հսկաների շնորհիվ, ինչպիսիք են երկրում ամենահզոր Հրազդանի ջերմաէլեկտրակայնը, ցեմենտի գործարանը և «Հրազդանմեքենա» գործարանը:
Մարզի մեծությամբ 2-րդ քաղաքը Աբովյանն է: Այն գտնվում է Երևանին շատ մոտ: Հայաստանի արդյունաբերական բուռն զարգացման տարիներին այնտեղ են կառուցվել բազմաթիվ գործարաններ, մեքենաշինության և էլեկտրոնային սարքաշինության հզոր ձեռնարկություններ:
Կոտայքի մարզի մյուս քաղաքներից են օրինակ Չարենցավանը, Նոր Հաճնը, Ծաղկաձորը: Վերջինս հայտնի է որպես առողջարանային կենտրոն, նաև որպես մարզական օլիմպիական համալիր, որտեղ թե ձմռանը և թե ամռանը հանգստանում կամ իրենց սպորտային վարպետությունն են բարձրացնում մեծաթիվ այցելուներ Հայաստանի տարբեր մարզերից և արտասահմանից:
Կոտայքի մարզում են գտնվում հանքային աղբյուրների մոտ տեղակայված Արզնի և Հանքավան առողջարանները, Մարմարիկի առողջարանային գոտին`   բազմաթիվ ճամբարներով: 

Design a site like this with WordPress.com
Get started