Հովհաննես Թումանյան ԻՄ ԵՐԳԸ

Գանձեր ունեմ անտա՜կ, անծե՜ր,
Ես հարուստ եմ, ջա՜ն, ես հարուստ
Ծով բարություն, շընորհք ու սեր
Ճոխ պարգև եմ առել վերուստ։

Անհուն հանքը իմ գանձերի,
Սիրտս է առատ, լեն ու ազատ.
Ինչքան էլ որ բաշխեմ ձըրի—
Սերն անվերջ է, բարին՝ անհատ։

Երկյուղ չունեմ, ահ չունեմ ես
Գողից, չարից, չար փորձանքից,
Աշխարհքով մին՝ ահա էսպես
Շաղ եմ տալիս իմ բարձունքից։

Ես հարուստ եմ, ես բախտավոր
Իմ ծընընդյան պայծառ օրեն,
Էլ աշխարհ չեմ գալու հո նոր,
Իր տվածն եմ տալիս իրեն։

Գործնական քերականություն 03․02

Առաջադրանք 132

Նուրբ, սրբել, դարբին, խաբել, թփրտալ, երբներանգ, երբեք, համբուրել, փրփրել, հինգշաբթի, ճամփորդ, դարպաս, ճանապարհ, աղբանոց, իբրև, եղբայր։

Առաջադրանք 133

Թարգմանել, հագուստ, կարգ, պարգևատրել, երգիչ, օգուտ, անեծք, սայթակել, զորք, վարկաբեկել, գրկել, ձագուկ։

Հովհաննես Թումանյան ինքնակենսագրություն

Հովհաննես Թումանյանը ծնվել է Լոռվա մարզի Դսեղ գյուղում՝ 1869թվ փետրվարի 7-ին։ Նա մեծացել է գյուղական ընտանիքում։ Հայրը՝ Տեր Թադևոսը, գյուղի քահանան էր, իսկ մայրը՝ Սոնան, մի հասարակ սարի աղջիկ։ Նրա առաջին ուսուցիչը ընտանիքի բարեկամ տիրացու Սհակն էր, ում, մի օր, պատահաբար հանդիպում են տան մոտակայքում և Թումանյանի մայրը խնդրում է նրան մնալ գյուղում և երեխաներին ուսուցանել։ Սհակը համաձայնվում է այն պայմանով, որ Թումանյանի ծնողները նրան կհյուրընկալեն իրենց տանը։

Սհակը գյուղի երեխաներին ամենաչնչին սխալի պատճառով սաստիկ ծեծի էր ենթարկում։ Թումանյանը իր հուշերում շատ վատ տպավորություններով է պատմում վարժապետի մասին, չնայած, որ ինքը այն հատուկենտ երեխաներից էր, որ չի ծեծվել։ Հավանաբար Սհակը քաշվում էր Թումանյանի ծնողներից, և դրա համար էլ ծեծի չէր ենթարկում նրան։ Այն ժամանակների համար դա սովորական ուսուցման մեթոդ էր։

Թումանյանը շատ վաղ տարիքում է սկսել ոտանավորներ գրել։ Նա իր հուշերում պատմում է, որ սկզբնական շրջանում բոլորը եղբոր բանաստեղծությունները ավելի էին հավանում, քան իրենը։ Մի պատահական դեպքի պատճառով իր վաղ տարիքում գրված բանաստեղծություններից մեկը դարձավ շատ հայտնի։

Հոգո՛ւս հատոր,
Սըրտի՛ս կըտոր
Դասիս համար
Դու մի՛ հոգար.
Թե կա՛ն դասեր,
Կա՛ նաև սեր,
Եվ ի՜նչ զարմանք,
Ի՛մ աղավնյակ,
Որ կենդանի
Մի պատանի
Սերը սըրտում՝
Դաս է սերտում։

03.02.2021 տնային առաջադրանք

1. 83, 12, 65, 129, 1025, 8372, 6534, 5355, 893, 91917, 65382, 56574, 63, 25, 567, 828, 15, 32, 100, 14, 124, 266, 348, 5000, 301 թվերից սյունակաձև առանձանցրեք նրանք, որոնք բաժանվում են կամ 3-ի, կամ 9-ի, կամ 4-ի, կամ որ մեկին:

Բաժանվում են 3-ի
12
129
6534
5355
91917
65382
56574
63
567
828
15
348
————————————-
Բաժանվում է 9-ի
6534
5355
91917
56574
63
567
828
————————————-
Բաժանվում է 4-ի
8372
828
32
100
124
348
5000
————————————————-
3, 9, 4-ի չի բաժանվում։
83
65
1025
893
25
14
266
301


2. Երկու զամբյուղներում կա 120 ձու: Եթե առաջին զամբյուղից երկրորդի մեջ դնենք 15 ձու, իսկ երկրորդից առաջինի մեջ 5 ձու, ապա երկու զամբյուղներում հավասար քանակներով ձվեր կլինեն: Քանի՞ ձու կա զամյուղներից յուրաքանչյուրում:

Լուծում

120:2=60
15-5=10
60+10=70
60-10=50
Պատ․՝ առաջին զամբյուղ 70ձու, երկրորդ զամբյուղ 50ձու։

3. Գետի հոսանքի արագությունը 2 կմ/ժ է: Նրա ափին գտնվող երկու նավամատույցների հեռավորությունը 80 կմ է: Որքա՞ն ժամանակում նավակը կգնա մի նավամատույցից մյուսը և կվերադառնա, եթե նավակի արագությունը չհոսող ջրում 18 կմ/ժ:

Լուծում

18+2 = 20
80:20 = 4

18-2= 16
80:16= 5
Պատասխան 4 ժամում կգնա, 5 ժամում հետ կվերադառնա։

02.02.2021 տնային առաջադրանք

1. Առանց բաժանում կատարելու գտե՛ք 10, 205, 360, 537, 896, 1259 թվերի 10-ի բաժանելիս ստացվող մնացորդը:

10։10=1
205:10=20(5մն.)
360:10=36
537:10=53(7մն.)
896:10=89(6մն.)
1259:10=125(9մն.)

2. Առանց բաժանում կատարելու գտե՛ք 76, 83, 245, 189, 800, 384, 554 թվերը 5-ի բաժանելիս ստացվող մնացորդները:

76:5=15(1մն.)
83:5=16(3մն.)
245:5=49
189:5=37(4մն.)
800:5=160
384:5=76(4մն.)
554:5=110(4մն.)


3. 4, 59, 28, 896, 562, 10002, 569, 568, 380046, 235, 56689 թվերը բաժանե՛ք երկու խմբի՝ զույգ և կենտ թվեր:

Զույգ

4
28
896
562
10002
568
380046

Կենտ

59
569
235
56689

4. Ձմեռ պապը երեխաներից ամեն մեկին մի նվեր տվեց, որի մեջ կար այնքան կոնֆետ, որքան որ այդ երեխայի տարիքն էր: Քանի՞ կոնֆետ բաժանեց Ձմեռ պապը, եթե այդտեղ կային 9 երեխաներ, որոնցից բոլորի տարիքները տարբեր էին, ընդ որում ամենակրտսերը 6 տարրեկան էր, իսկ ամենաավագը՝ 14:

Լուծում

1․ 14-5=9

2. 6+7+8+9+10+11+12+13+14 = 90

Պատ․՝ 90 կոնֆետ։

Design a site like this with WordPress.com
Get started