Շարադրություն

Ճակատագրական հանդիպում

Ճապոնիայի Տոկիո քաղաքում ապրում էր մի տղա Իզուկու անունով։ Նա տասնվեց տարեկան էր, ապրում էր փողոցում ՝ կամրջի տակ։ Իզուկուն հայտնվել էլ փողոցում այն բանից հետո, երբ կորցրել էր հորն ու մորը, և չէր ցանկացել տեղափոխվել տատիկի մոտ ապրելու։ Մի օր, երբ Իզուկուն կամրջի տակ պառկած հանգստանում էր, լսեց կատվի մլավոցներ։ Նա գնաց ձայնի ուղղությամբ և տեսավ տատասկների մեջ մի կատվի ձագ։ Իզուկուն ազատեց կատվին և նկատեց, որ թաթը վնասված է։ Նա որոշեց տանել կատվին իր մոտ, պահել և խնամել։
Օրերն անցնում էին, սակայն կատվի թաթը չէր լավանում։ Եվ Իզուկում որոշեց տանել կատվին անասնաբույժի մոտ։ Անասնաբույժը, կենդանուն զննելուց հետո, ասաց, որ շատ երկարատև և թանկարժեք բուժում է հարկավոր։ Սակայն Իզուկուն չուներ բավարար գումար նույնիսկ սեփական կարիքները հոգալու համար։ Բայց նա կարողանում էր շատ գեղեցիկ երգել և կիթառ նվագել։ Իզուկուն որոշեց վերցնել իր կիթառը և կատվին, ու գնալ քաղաքի կենտրոն՝ երգելով գումար վաստակելու։
Նա մի թղթի վրա գրեց․ <<Ձեր նվիրաբերած գումարը կուղվի փոքրիկ կատվի բուժմանը>> ։
Մի քանի օրում նա շատ մեծ գումար վաստակեց։ Բոլորը շատ հավանում էին Իզուկուի երգելը, և ժամերով կանգնում ու լսում էին նրան։ Իզուկուն կարողացավ անասնաբույժին վճարել անհրաժեշտ գումարը և բուժել իր փոքրիկ բարեկամին։
Երբ կատուն լիովին ապաքինվեց, նրանք կրկին գնացին քաղաքի կենտրոն երգելու։
Որոշ ժամանակ անց Իզուկուն այնքան ճանաչված էր դարձել և շատ գումար վաստակել, որ կարողացավ իր և կատվի համար մի գեղեցիկ բնակարան գնել և այլևս փողոցում չապրել։
Իզուկուի պատահական հանդիպումը կատվի հետ փոխեց նրա ողջ կյանքը։

Design a site like this with WordPress.com
Get started