Համաշխարհային օվկիանոս, դրա մասերը

  1. Ի՞նչ է Համաշխարհային օվկիանոսը: Որո՞նք են դրա մասերը:

Երկրագնդի մակերեսի 7/10 մասն զրաղեցնում է ջրային տարածքը, որը ողողում է մայրցամաքների և կղզիների ափերը կոչվում է Համաշխարհային օվկիանոս։ Համաշխարհային օվկիանոսի մաս են կազմում Խաղաղ, Ատլանտյան, Հնդկական և Հյուսիսային Սառուցյալ օվկիանոսները, ինչպես նաև ծովերը, ծովածոցերը և նեղուցները։

  1. Ի՞նչ են ծովը, ծովածոցը և նեղուցը: Բերեք օրինակներ:

Ծովերը Համաշխարհային օվկիանոսի այն մասերն են որոնք ինչ-որ չափով մտել են ցամաքի մեջ։ Ծովածոցերը այն մասերն են որոնք ավելի շատ են մխրճված ցամաքի մեջ։ Նեղուցները ջրային ավազաններն իրար միացնող կամ ցամաքներն իրարից բա­ժանող ջրային նեղ տարածքներն են։

Օրինակ՝

Ծովեր-Միջերկրական, Սև, Կարմիր, Արաբական, Էգեյան, Կասպից․․․
Նեղուց-Մագելանի, Մոզամբիկի, Բոսֆորի, Ջիբրալթարի, Դարդանելի․․․
Ծովածոց-Ալյասկայի, Ֆիննական, Մեքսիկական, Վենետիկի․․․

  1. Ի՞նչ են կղզին և թերակղզին: Բերեք օրինակներ:

Թերակղզին ցամաքի տեսակ է, որի մեկ կողմը կապված է մայրցամաքի հետ, իսկ մյուս կողմերը շրջապատված են ջրով։

Կղզիները բոլոր չորս կողմերից ջրով շրջապատված ցամաքի կտոր են։

  1. Ինչպե՞ս է փոփոխվում օվկիանոսի ջրի ջերմությունը: Որքա՞ն է ջրի աղիությունը:

Օվկիանոսի ջրի ջերմությունը փոխվում է Արեգակի ջերմությունից։

Օվկիանոսի ջրի մեկ լիտրում պարունակվում է միջինը 35 գ աղ: Ամենաաղի ծովը Կարմիրն է՝ 41 գ աղ։

Design a site like this with WordPress.com
Get started