Գետեր

1. Ի՞նչ է գետը:

Գետը մի քանի փոքր առվակների խառնուրդ է։

2. Ի՞նչ մասերից է բաղկացած գետային համակարգը:

Ակունք, հուն, գետաբերան, գետահովիտ։


3. Գետերի սնման ի՞նչ աղբյուրներ գիտեք: Բերեք օրինակներ:

Գետերի սնման աղբյուրներն են անձրևաջրերը, ձյան և սառուցի հալոցքային ջրերը, ստորերկրյա ջրերը: Օրինակ անձրևաջրերով են սնվում Ամազոնը, Կոնգոն, ձնհալքներից՝ Օբը, Ենիսեյը, սառցադաշտերի հալոցքներից՝ Ամուդարյա, Սիրդարյա, ստորերկրյա սնմամբ գետ է Սևջուրը՝ Հայաստանում:

4. Ի՞նչ տարբերություն կա հորդացման և վարարման միջև:

Հորդացումը գետի ջրի մակարդակի բարձրացումն է, իսկ վարարումը գետի ջրի մակարդակի հանկարծակի, կարճատև բարձրացում է, որը տեղի է ունենում տեղատարափ անձրևներից կամ ձնհալքից։

Արմավիրի մարզ

Արվամիրի մարզկենտրոնը Արմավիրն է։ Մարզը կազմավորվել է ապրիլի 12, 1995թ.։ Արմավիրի մարզը բնակչության թվով գրավում է միջին տեղ, բայց առաջինն է բնակչության խտության ցուցանիշով: Բնակչության ավանդական զբաղմունքը գյուղատնտեսությունն է, նրա մեծ մասը ապրում է գյուղերում:

Ըստ Ագաթանգեղոսի, 301 թվականին Գրիգոր Ա Լուսավորչի ղեկավարությամբ և նրա գցած հիմքերի վրա Տրդատ Գ Մեծը, նրա քույր Խոսրովիդուխտը և Աշխեն թագուհին վկայարան են կառուցել: 395 թ – ին Սահակ Ա Պարթևը վերակառուցել է Սուրբ Գայանեի վկայարանը: 630 թվականին Եզր Ա Փառաժնակերտցին քանդել է վկայարանը և տեղում մաքրատաշ տուֆով շինել այսօր գոյություն ունեցող Սուրբ Գայանե եկեղեցին:

Արմավիրը Հայաստանի երիտասարդ ու արագ զարգացող քաղաքներից է: Մարզում և ամբողջ երկրում առանձնանում է Վաղարշապատ քաղաքը: Որն ունի հոգևոր մշակութային նշանակությունը: Վաղարշապատը ոչ միայն համահայաստանյան, այլև համահայկական կենտրոն է: Այստեղ գտնվում է Սուրբ Էջմիածնի Մայր տաճարը, Վաղարշապատը համայն հայության հոգևոր-կրոնական կենտրոնն է և Ամենայն Հայոց կաթողիկոսության ու Հայոց կաթողիկոսի աթոռանիստը: Մայր տաճարում գործում է Հոգևոր ճեմարանը, որը Հայ Առաքելական եկեղեցու ծառայողներ է պատրաստում Հայաստանի և սփյուռքի համար:

Արմավիրի մարզում տարածված է միջատի մի տեսակ, որից հնում ստանում էին «որդան կարմիր» արժեքավոր ներկը:

Design a site like this with WordPress.com
Get started