Կոտայքի մարզի տեսարժան վայրեր

Գառնու հեթանոսական տաճար

Գառնու հեթանոսական տաճար ենթադրաբար կառուցվել է մ.թ. 77 թվականին: Այն գտնվում է Հայաստանի Կոտայքի մարզում՝ Ազատ գետի ձախ ափին: Տաճարը նվիրված էր Միհր Աստծուն, որը լույսի և արևի աստվածն էր:
Տաճարը հիմնադրվել է Հայոց թագավոր Տրդատ I-ի կողմից:  305 թվականին, երբ հայոց արքա Տրդատ III-ը ընդունում է քրիստոնեությունը որպես պետական ​​կրոն, հեթանոսական երկրպագության բոլոր վայրերը ոչնչացվում են:
Գառնիի տաճարը միակ հեթանոսական և հունահռոմեական կառույցն է, որը պահպանվել է Հայստանի տարածքում: Կա կարծիք, որ Գառնիի տաճարը անվնաս է մնացել,  քանի որ այն լայնորեն ճանաչված էր որպես «արվեստի գլուխգործոց»: Նաև ըստ մեկ այլ կարծիքի Գառնու տաճարը չի ավերվել Տրդատ 3-րդ թագավորի քրոջ՝ Խոսրովդուխտի շնորհիվ: Խոսրովդուխտը խնդրել է եղբորը չավերել Գառնու տաճարը, որն իր համար մեծ նշանակություն ուներ։ 
Տաճարը կառուցված է մոխրագույն բազալտից: Այն կանգնած է քսանչորս՝ 6.54 մետր բարձրության սյուների վրա։ Առջևի և հետևի սյուները վեցն են, երկու կողմերինը՝ ութական: 24 սյունները խորհրդանշում են օրվա 24 ժամերը:  Տաճարն ունի ինը հատ 30 սանտիմետր բարձրություն ունեցող աստիճաններ: Սանդուղքի երկու կողմերում քառակուսի պատվանդաններ են, որոնց վրա փորագրված է Ատլասի՝ հունական դիցաբանության տիտանի քանդակը, որը կարծես իր ուսերի վրա է պահում ամբողջ կառույցը:
Համալիրը ներառել է հռոմեական բաղնիք, արքունական ամառանոց և 7-րդ դարի եկեղեցի:  Պահպանվել է բաղնիքի խճանկարով հատակը, որը կազմված է 15 գույնի բնական քարերով։ Խճանկարի վերևի մասում գրված է՝ «ոչինչ չստանալով աշխատեցինք» արտահայտությունը։ 

1679 թվականին տեղի ունեցած երկրաշարժը ամբողջությամբ ավերել է տաճարը։ Կործանված տաճարի մասերը, պատերի քարերը ընկած են եղել տաճարի շուրջը և հարևան ձորում։ Հնագետներին պահանջվել է ավելի քան 20 տարի, որպեսզի քանդված կտորները հավաքեն: 

Տաճարի վերակառուցումն ավարտվել է 1975 թվականին՝ երկրաշարժից  գրեթե 300 տարի անց: Տաճարը ամբողջությամբ վերակառուցվել է՝ օգտագործելով բնօրինակ քարեր: Անհայտ կորած կտորները փոխարինվել են դատարկ քարերով, որպեսզի դրանք հեշտությամբ ճանաչելի լինեն:

Տնային առաջադրանք 17․02․21

  1. Գրե՛ք այն կոտորակը, որին հավասար է տրված բաժինների գումարը.

  • 1/3+1/3= 2/3
  • 1/5+1/5+1/5= 3/5
  • 1/2+1/2+1/2= 3/2
  • 1/4+1/4+1/4+1/4+1/4= 5/4
  • 1/4+1/4+1/4= 3/4
  • 1/3+1/3+1/3+1/3= 4/3
  1. Բաժինների գումարի տեսքով ներկայացրե՛ք սովորական կոտարակը
  • 5/7= 1/7+1/7+1/7+1/7+1/7
  • 5/8= 1/8+1/8+1/8+1/8+1/8
  • 10/11= 1/11+1/11+1/11+1/11+1/11+1/11+1/11/+1/11+1/11+1/11
  • 2/3= 1/3+1/3
  • 3/10= 1/10+1/10+1/10
  • 7/4= 1/4+1/4+1/4+1/4+1/4+1/4+1/4
  • 6/7= 1/7+1/7+1/7+1/7+1/7+1/7
  • 8/9= 1/9+1/9+1/9+1/9+1/9+1/9+1/9+1/9
  1. Հաշվե՛ք արտահայտության արժեքը

  •  (11+9) / (5+2)= 20/7
  •  (3×9-2×8) / (4×5+6×7)=11/62
  •  (7×8+81:9) / (6×6-105:3)=65/1=65

Դարձվածքներ

1.Ընդգծված դարձվածքները փոխարինիր հոմանիշ բառերով:

Փարիզից Վարշավա թռչելիս լեհ կինոդերասան Ցիբուլսկու աչքով ընկավ, որ կողքի ուղևորը սիրտը դող ընկած նստած է:Նա փորձեց հարևանին սիրտ տալ:

— Մեր օրերում ինքնաթիռով թռչելը դատարկ բան է,- ասաց,- նույնիսկ ավտոմեքենան ավելի վտանգավոր է: Էս քանի օրը բարեկամներիցս մեկի մեքենայի գլխին ինքնաթիռ ընկավ:

աչքով ընկավ – տեսնել, նկատել, նշմարել, պատահաբար տեսնել

սիրտը դող ընկած – վախենալ, սարսափել, երկյուղել, սարսռել

սիրտ տալ – հույս տալ, ոգևորել, թևավորել

 դատարկ բան – հասարակ, սովորական

2.Տրված դարձվածները արտահայտիր մեկական բառերով:

Պատի ծեփ դառնալ – գունատվել, սփրթնել

Պայման կապել – պայմանավորվել

Քիթը կախել – նեղանալ

Բերանը բաց մնալ – զարմանալ

3.Տրված արտահայտություններից յուրաքանչյուրով երկու նախադասություն կազմիր` մի դեպքում դրանք գործածելով ուղիղ իմաստով, մյուս դեպքում` որպես դարձվածք:

Մատը մտցնել բզեզի բույնը,  մատը կծել, մատից փուշ հանել:

Փոքրիկ տղան չզգալով վտանգը մատը մտցրեց բզեզի բույնը։

Իմ քույրիկը սիրում է մատը մտցնել բզեզի բույնը։

Երբ խաղում էի փողոցի շան հետ, հանկարցակի մատս կծեց։

Երկար մտածելուց հետո, երբ հասկացա խնդրի իմաստը, մատս կծեցի։

Ես ասեղով մատիցս փուշը հանեցի։

Լավ ընկերը միշտ մատից փուշը կհանի։

4.Փակագծերում տրված դարձվածքներն իրենց հոմանիշների փոխարեն գրիր:

Մի անգամ Նապոլեոնը հյուրասիրում էր իր բժշկին:/ Օրերից մի օր/

Օրերից մի օր Նապոլեոնը հյուրասիրում էր իր բժշկին:

Երբ բժիշկը հարբել էր, կայսրը հարցրեց.

— Մի լռիր, բժիշկ, ասա, քո ամբողջ կյանքում քանի՞ մարդ ես սպանել:/ Բերանդ ջուր մի առ, էն աշխարհն ուղարկել/

— Բերանդ ջուր մի առ, բժիշկ, ասա, քո ամբողջ կյանքում քանի՞ մարդ ես էն աշխարհն ուղարկել։

Բժիշկը պատասխանեց.

— Երեք հարյուր հազարով պակաս մարդ եմ սպանել, քան Դուք:/ Գրողի ծոցն ուղարկել/

— Երեք հարյուր հազարով պակաս մարդ եմ գրողի ծոցն ուղարկել, քան Դուք:

5.Նախադասությունների մեջ ընդգծված արտահայտությունները փոխարինի՛ր հոմանիշ բառերով:

Հանկարծ սիրտը դող ընկավ. բա որ գազանը նորից գա, ինքն ինչ է անելու:

Հանկարծ վախեցավ. բա որ գազանը նորից գա, ինքն ինչ է անելու:

Այ քեզ պատմություն, լսողների մազերը բիզ-բիզ էին կանգնել:

Այ քեզ պատմություն, լսողները զարմացել էին:

Մի մատ երեխա է, բայց ինչեր գիտի:

Փոքր երեխա է, բայց ինչեր գիտի:

Ձեռ ու ոտից ընկած մի մարդ բացեց դուռը:

անաշխատունակ մի մարդ բացեց դուռը:

6.Տրված դարձվածքների իմաստները բացատրի՛ր:

Ջրից չոր դուրս գալ – նեղ վիճակից անվնաս փրկվել

սիրտ տալ – խրախուսել, ոգևորել

գլուխը կորցնել – շփոթվել, խուճապի մատնվել

հալից ընկնել – հյուծվել, հոգնել

սիրտը վկայել – կանխագուշակել, նախազգալ

սիրտ անել – համարձակվել, չվախենալ

Design a site like this with WordPress.com
Get started