Բագրատունյաց թագավորություն (Ապր․ 3-9 Առ․ 1)

Կազմել 10-րդ  դարում Հայաստանում կատարվող պատմական իրադարձությունների ժամանակագրությունը:

890-914թթ․ իշխում է Սմբատ I-ը։
Xդ․ սկզբին Նախավաճանը հանձնվեց Սյունիքին
908 թ․ Յուսուֆը ճանաչվեց Հայաստանի թագավոր։
914-928թ․ իշխում է Աշոտ Երկաթ II-ը:
921թ․ Աշոտ Երկաթը ամրացավ Սևանա կղզում։
922թ․ Բաղդադի խալիֆը ճանաչվեց շահնշահ (արքայից արքա) Հայոց, Վրաց և Աղվանից։
Արաբները մինչև 925թ․ իրենց զորքերն ամբողջությամբ դուրս բերեցին Հայաստանից։
928-953 իշխում է Աբասը։
948թ․ Անանիա Մոկացի կաթողիկոսի օրօոք, Աղթամարից տեղափոխեց Կարս։
953-977թթ․ իշխում է Աշոտ III-ը։
961թ․ Աշոտ III-ը մայրաքաղաքը Կարսից տեղափոխեց Շիրակի Անի քաղաքը։
977-990 Երկրում շինարարական աշխատանքն ավելի մեծ չափեր ընդունեց Սմբատ II Տիեզերակալ թագավորի օրոք:
963-964թթ․ Աշոտ Ողորմածը կառուցել էր Անիի աշտարակներով պարսպների առաջին գիծը, որի ներսում արդեն քաղաքն ընդարձակվելու հնարավորություն չուներ։
987թ․ Սմբատ II-ը վերջ տվեց Դվինի ամիրայության գոյությանը։
990-1020թթ․ Բագրատունյաց Հայաստանն իր քաղաքական ու տնտեսական վերելքի գագաթնակետին հասավ Գագիկ I-ի օրոք։

Համեմատիր Աշոտ 3-րդ Ողորմածի և Գագիկ Առաջինի արտաքին , ներքին քաղաքականությունը:

Աշոտը բանակը դարձրեց մշտական և վերջ տվեց հյուսիսկովկասյան լեռնականների ասպատակություններին։ Երկրում տարվեց մեծ ծավալի շինարարական աշխատանք։
961թ․ Աշոտ III-ը մայրաքաղաքը Կարսից տեղափոխեց Շիրակի Անի քաղաքը։ Հիմնադրվեցին միջնադարյան հայ ճարտարապետական գլուխգործոցներից Սանահինի և Հաղպատի վանքերը։ Թագավորը վանքերին շնորհեց ընդարձակ կալվածքներ։ Աշոտ Ողորմածը կառուցել էր Անիի աշտարակներով պարիսպների առաջին գիծը, որի ներսում արդեն քաղաքն ընդարձակվելու հնարավորություն չուներ։

Բագրատունյաց Հայաստանն իր քաղաքական ու տնտեսական վերելքի գագաթնակետին հասավ Գագիկ I-ի օրոք։
Մինչև Գագիկի գահակալումը Հայաստանի տարբեր շրջաններում ստեղծվել էին ինքնուրույն հայկական թագավորություններ։ Վերջինս կարողացավ նրանց ստիպել ընդունել իր գերիշխությունը։ Գագիկը կրում էր շահնշահ հայոց պատվատիտղոսը։ Դա նշանակում էր, որ հայկական բոլոր թագավորների նկատմամբ նա ուներ գերադասելի դիրք։ Առանց շահնշահի՝ արքայից արքայի՝ մյուս թագավորներն իրավունք չունեին ինքնուրույն հարաբերությունների մեջ մտնելու ուրիշ երկրների հետ։ Կաթողիկոսի ընտրությունը ևս կատարվում էր թագավորի կարգադրությամբ։
1001թ․ Տաշիր-Ձորագետի՝ Լոռի թագավոր Դավիթն ապստամբեց Գագիկ I-ի դեմ և հրաժարվեց նրա գերիշխանությունը ճանաչելուց։ Գագիկը հարձակվեց այդ թագավորության վրա և Դավթին զրկեց իր հողերից։
Գագիկը շարունակեց իր նախորդների շինարարական լայն գործունեությունը։ Նրա ժամանակ Անին հասավ նոր ծաղկման։ 1001 թ․ ավարտվեց Անիի հոյակերտ Մայր տաճարի՝ Կաթողիկեի կառուցումը, որի նախաձեռնողը հայող թագուհի Կատրամիդեն էր՝ Սյունաց Վասակ թագավորի դուստրը։ Շուտով ավարտվեց նաև Անիի Զվարթնոցատիպ եկեղեցու շինարարությունը։ Այն հոյակերտ տաճարների հեղինակը հռչակված ճարտարախետ Տրդատն էր։

Գագիկը ավելի հզոր էր քան Աշոտը իմ կարծիքով։

Փաստերով հիմնավորիր կամ հերքիր, արդյոք  Գագիկ Առաջին արքայի օրոք Բագրատունյաց թագավորության հզորությունը հասել էր իր  գագաթնակետին:

Բագրատունյաց Հայաստանն իր քաղաքական ու տնտեսական վերելքի գագաթնակետին հասավ Գագիկ I-ի օրոք։
Մինչև Գագիկի գահակալումը Հայաստանի տարբեր շրջաններում ստեղծվել էին ինքնուրույն հայկական թագավորություններ։ Վերջինս կարողացավ նրանց ստիպել ընդունել իր գերիշխությունը։

Համեմատիր Խոսրովանույշ թագուհու և Կատրամիդե թագուհու գործունեությունը:

Անիի հոյակերտ Մայր տաճարի կառուցումը ավարտվեց 1001թ․, որի նախաձեռնողը հայոց թագուհի Կատրամիդեն էր։ ՞՞՞՞՞

Խոսրովանույշ թագուհու նախաձեռնությամբ հիմնադրվեցին միջնադարյան հայ ճարտարապետական գլուխգործոցներից Սանահինի և Հաղպատի վանքերը։ Թագավորը վանքերին շնորհեց ընդարձակ կալվածքներ։

Քարտեզի վրա նշիր Աշոտ Ողորմածի,Գագիկ Առաջինի օրոք  կառուցված շինությունները:

Անի
Անիի մայր տաճար՝ Կաթողիկե
Անիի Զվարթնոցատիպ Գագկաշեն եկեղեցի
961թ․ Աշոտ III-ը մայրաքաղաքը Կարսից տեղափոխեց Շիրակի Անի քաղաքը։

Անիի աշտարակներով պարիսպների առաջին գիծ

Սանահինի և Հաղպատի վանքեր


Design a site like this with WordPress.com
Get started