Հայաստանը և մոնղոլները 

Պատմիր մոնղոլների, նրանց նվաճումների մասին:

Մոնղոլական կայսրությունը կայսրություն է, որը գոյություն է ունեցել 13-14-րդ դարերում և եղել է պատմության մեջ խոշորագույնը։ Այն ձևավորվել է Կենտրոնական Ասիայի տափաստաններում, այնուհետև ընդարձակվել է՝ ձգվելով Արևելյան Եվրոպայից և Կենտրոնական Եվրոպայի որոշ հատվածներից մինչև Ճապոնական ծով՝ հյուսիսում հասնելով Սիբիր, հարավում և արևելքում՝ Հնդկական թերակղզի, Հնդկաչին և Իրանական լեռնաշխարհ, իսկ արևմուտքում՝ Լևանտ և Կարպատներ։

Մոնղոլական կայսրությունը ձևավորվել է Չինգիզ խանի գլխավորությամբ մի շարք քոչվոր ցեղերի միավորմամբ մոնղոլների հայրենիքում։ 1206 թվականին խորհուրդը որոշել է Չինգիզ խանին հռչակել բոլոր մողոլների ղեկավար։ Նրա և նրա հաջորդների ղեկավարման շրջանում կայսրությունն արագորեն աճել է։ Այս լայնատարած միջմայրցամաքային կայսրությունը միավորել է Արևելքը և Արևմուտքը՝ հաստատելով Պաքս Մոնղոլիկա հնարավոր դարձնելով առևտրի, տեխնոլոգիաների, ապրանքների և գաղափարախոսությունների տարածումը ողջ Եվրասիայում։

Ներկայացրու հայերի  դրությունը, իրադարձությունների ժամանկագրությունը  մոնղոլական նվաճումների ժամանակ:

Աշնանը մոնղոլական զորքերն անցան Արաքսը և մտան Զաքարյան Հայաստանի տարածքը։ (1220թ.)

Հայաստանի նվաճումը մոնղոլների կողմից (1236-1244թթ.)

Հայ-վրացական զինական ուժերը հերթական անգամ իրենց երկրներից դուրս՝այս անգամ Եգիպտոս ուղարկելն էր: (1259թ.)

Սամցխե-Ջավախք հայ-վրացական իշխանության ստեղծումը (1266թ.)

Հայաստանի երբեմն փառահեղ մայրաքաղաք Անին հիմնահատակ ավերեց և դարձավ անմարդաբնակ (1319թ.)

Արշավանքի ժամանակ Թեմուրյանները պաշարեցին հինավուրց Վան քաղաքը: (1386թ.)

Ներկայացրու հետաքրքիր փաստեր մոնղոլների մասին:

Մոնղոլներն իրենց բնույթով քոչվորներ էին, այնպես որ նրանց միջև կապը պաշտպանելու համար հարմար և անհրաժեշտ միջոց էր, որը ապահովելու համար նրանք ստեղծեցին իրենց փոստային համակարգը, որն անվանում էին Յամ, ինչը թարգմանաբար նշանակում է «անցակետ»:
Այն իրենից ներկայացնում էր բազմաթիվ փոստային կայանների համակարգ, որտեղ նվիրված ու պատասխանատու փոստատարներ էին աշխատում` կարևոր տեղեկություններ տարածելով կամ փոխանցելով մի կայանից մյուսին: Այս կայանները միմյանցից գտնվում էին 24-64 կմ հեռավորության վրա: Մի ժամանակահատվածում միայն Չինաստանի տարածքում մինչև 1400 փոստային կայաններ կային, որտեղ մինչև 50,000 ձիեր էին պահվում փոստատարներին ծառայեցնելու համար:


Մոնղոլական ամենահզոր կայսրություններից մեկը Ոսկե Հորդան էր, որը Չինգիզ Խանի թոռ Բաթու Խանի կողմից ստեղծվել էր 1251թ.ին: Այն հսկայական կայսրություն էր ժամանակակից շենքերով: Մայրաքաղաքը Սարայ-Բաթուն էր:
Ոսկե Հորդան մեծ ազդեցություն ուներ այլ մշակույթների վրա: Անցնելով ժամանակակից Ռուսաստանի, Ուկրաինայի, Ղազախստանի, Մոլդովայի ու Կովկասի տարածքներով` նրանք կապ էին պահպանում թե՛ ռուսների, թե՛ մուսուլմանների հետ: Հորդան ահաբեկում էր ռուսներին, ու այդ ժամանակաշրջանում ռուսների համար ծանր շրջան էր` տիրում իրենց մոնղոլ հարևանների պատճառով: Մուսուլմաններն ավելի բախտավոր էին: Մոնղոլները, սկզբնապես շամանական կրոն ունենալով, ընդունեցին մուսուլմաններին ու ի վերջո ընդունեցին նրանց կրոնը:


Մոնղոլները, ի սկզբանե քոչվոր լինելով, կռվում էին ձիերին հեծած ու գրեթե անընդհատ: Նրանց համար ձիերը մեծ նշանակություն ունեին և երբեմն որպես զենք էին ընդունվում մոնղոլների կողմից: Նրանք օգտագործում էին տեգեր, մականներ, դաշույններ, սրեր: Նրանք նույնիսկ վառոդ էին օգտագործում պայթուցիկներ ու ռումբեր ստանալու համար:
Նրանք կարճ ու երկար աղեղներ էին օգտագործում` դրանց հետ տարբեր տեսակի նետեր արձակելով (կախված կոնկրետ իրավիճակից): Մոնղոլների ամենահայտնի նետը սուլոց հանոց նետն էր, որի մեջ բացված անցքը նետի սլանալու հետ սուլոց էր արձակում ու վախեցնում թշնամուն: Երբեմն այս նետերը արձակում էին նույնիսկ իրենց իսկ ռազմական ընկերներին ազդանշան ուղարկելու համար: Վաղ շրջանում մոնղոլները զրահներ չէին օգտագործում ու նախընտրում էին թեթև կաշվե զրահ, որը նրանք պատրաստում էին ձիու մեզի մեջ պահելով: Նրանք նաև կաշե զրահներ էին հագցնում իրենց ձիերին:

Design a site like this with WordPress.com
Get started