Գործնական աշխատանք

1.Լրացնել  բաց թողնված տառերը՝ բ, պ կամ փ:

Վարպետ Հակոբը հմուտ դարբին էր: Եղբոր՝ Գաբրիելի հետ գետափին՝ աղբյուրի մոտ, մի փոքրիկ հողակտոր մաքրել էր աղբից, ցանկապատել, դարպաս դրել և հիմնել դարբնոց: Գաղթել էին Արևմտահայաստանից: Երբեմն հավաքվում էինք վարպետի տան պատշգամբում և խնդրում պատմել իր ողբերգական կյանքից, երբեմնի հայրենիքից: Հափշտակությամբ լսում էինք նրան: -Ամբարիշտ թշնամուն հակահարված տալու նպատակով հապշտապ կազմեցինք զորագնդեր, – պատմում էր նա բամբ ձայնով: – Մեր սուրբ հողը թանկ էր բոլորիս համար: Դիմադրեցինք մի քանի շաբաթ, սարսափելի օրեր տեսանք: Վերջը հարկադրաբար թողեցինք տունուտեղը և հուսախաբ, ընկճված բռնեցինք օտար աշխարհների ճամփաները:

Մանկության բնօրրանի մասին խոսելիս վարպետ Հակոբը սփրթնում էր. զգում էինք, որ սիրտը թպրտում է, չի կարողանում ձերբազատվել հոգին կրծոց ցավից: Ժայրակոփ այդ մարդու ակնապիճները սևանում էին, և պոպերի տակ ծովանում էր թախիծը: Զգում էինք հայրենիքը տեսնելու այդ ահագնացող փափագը, որից պապակվում էր սիրտը: Աչքը երկնահուպ լերներին, ոսկեծուփ հորիզոնին՝ ինքնասշբերաբար խաղում էր ասեղնագործ բարձի ծոփերի հետ, և հավանաբար աչքերի առջև գծագրվում էին մայրը՝ Հռիփսիմեն, հայրը՝ Սերոբը, ապա լեփ-լեցուն ճամփաները, որբանոց, քաղցի ու կեղտի մեջ խարխափող որբերը: Այդ պահերին վարպետը կծկվում էր. խեղճանում, իսկ մենք նրբանկատորեն լռում էինք:

2.Կետերի փոխարեն գրի՛ր տրված բառերից մեկը: 

Շոշափեց ու տեսավ, որ խեղճ կենդանու ողը կոտրվել է: (ող, ոխ) 

Ոխը սրտում որ մնա, թույն կդառնա, կքայքայի սիրտը: (ող, ոխ) 

Երբ երեկոյան հետ թռան, տեսան, որ իրենց բույնը գրավել է անծանոթ մի թռչուն: (բույն, բուն) 

Մի քանի հոգի ձեռք-ձեռքի էին տվել ու փորձում էին գրկել հինավուրց ծառի վիթխարի բունը: (բույն, բուն) 

Մոտակայքում ապրողներն այնքան են վարժվել Վիկտորիայի շառաչին, որ դրան էլ ուշադրություն չեն դարձնում: (Վիկտորիա, Վիկտորյա) 

Տնեցիներն այնքան են վարժվել Վիկտորիաի անտեղի լացուկոծին, որ դրան էլ ուշադրություն չեն դարձնում: (Վիկտորիա, Վիկտորյա) 

3.Կետերի փոխարեն գրի՛ր տրված բառերից մեկը: 

Քո չքնաղ ծաղկի բույր է ինձ այստեղ բերել: (բույր, բյուր) 

Անթիվ ու անբյուր են աստղերը: (բույր, բյուր) 

Ասիան երբևէ կհանգստանա՞ պատերազմներից: (Ասիա, Ասյա) 

Ասյան երբևէ կհանգստանա՞ իրեն այդքա՜ն հուզող մտքից: (Ասիա, Ասյա) 

Սոֆիան գեղեցիկ ու հյուրընկալ քաղաք է: (Սոֆիա, Սոֆյա) 

Սոֆյան գեղեցիկ ու նրբանկատ աղջիկ է: (Սոֆիա, Սոֆյա) 

4.Կետերի փոխարեն մի այնպիսի բառ գրի՛ր, որ աջ և ձախ գրված բառերի հետ բարդ  բառ կազմի:
Գարեջուր, ջրամբար գարեջուր, ջրամբար
շաքար…. բլուր,
պատկեր….քանդակ,
գանգ….. ախտ
արծաթ….զարդ
բարձր…. ժառանգ
գինի….ընկեր
խաղ…. վայր
հայր….որդի
ականջօղ, օղաբլիթ

5. Յուրաքանչյուր բառի համար գրի՛ր 1-ական հոմանիշ և հականիշ բառ:
Գաղտնի – թաքուն, բացահայտ
գթառատ- առատագութ, անգութ
վախկոտ-անարի, անվախ
ազնիվ-անազնիվ
երախտագետ-<հոմ․>Երախտապարտ <հակ․> ապերախտ
ուժգին-<հոմ․>Սաստիկ, <հակ․> կամաց
անաղարտ- <հոմ․>անբիծ, <հակ․> մաքուր
պարկեշտ-<հոմ․> Համեստ, <հակ․> շվայտ
ահռելի-<հոմ․> հսկայական, <հակ․>չնչին
հանդուգն- <հոմ․>Համարձակ, <հակ․> խոնարհ
փութաջան-<հոմ․> աշխատասեր, <հակ․> անփույթ
բազմազան-<հոմ․>Բազմապիսի <հակ․>միատեսակ

6. Գտի՛ր հնչյունափոխված արմատների անհնչյունափոխ ձևերը և օրինակի նմանությամբ կազմիր նոր բառ:
Բուսական-բույս-դեղաբույս, խոտաբույս
հրեղեն
նվիրատվություն
բնավեր
գունատ
ձկնաբուծարան
մանկական 
մատենագիր
բուրավետ
շնագայլ
մկնդեղ
սրտացավ

Design a site like this with WordPress.com
Get started