Ճնշման հաղորդումը հեղուկներում և գազերում: Պասկալի օրենքը:

1.Ի՞նչ նմանություն կա սեղմված հեղուկի (կամ գազի) և սեղմված զսպանակի միջև:

Ինչպես հեղուկում, զսպանակում նույնպես սեղմելիս ծագում են առաձգականության ուժեր։ Սակայն

2.Իսկ ինչո՞վ են դրանք տարբերվում:

Սեղմված զսպանակն ազդում է միայն մխոցի և անոթի հատակի վրա, մինչդեռ սեղմված հեղուկն ազդում է ինչպես մխոցի, այնպես էլ հատակի և պատերի վրա։                                     

3.Նկարագրել և բացատրել Պասկալի փորձը:

Պասկալը փայտե տակառն ամբողջությամբ լցրել է ջրով։ Տակառի կափարիչի վրա արված անցքով նա տակառին ուղղաձիգ դիրքով ամրացրել է երկար խողովակ։ Խողովակի մեջ ջուր է լցրել՝ հետզհետե ավելացնելով վերջինիս քանակը։ Երբ խողովակում ջրի մակարդակը հասել է որոշակի բարձրության, տակառի կողմնային պատերը ճեղքվել են, և ջուրը դուրս է ցայտել բացված ճեղքերից։

Փորձի բացատրությունը հետևյալն է։ Խողովակի մեջ լցրած ջուրը տակառի ներսում ստեղծում է հավելյալ ճնշում։ Համաձայն ճնշման սահմանման՝ p = F/S, որտեղ S-ը խողովակի լայնական հատույթի մակերեսն է, իսկ F-ը՝ խողովակում լցրած ջրի կշիռը։ Այդ հավելյալ ճնշումն առաջացնում է տակառի ջրի լրացուցիչ սեղմում։ Դրա հետևանքով տակառի ներսի բոլոր մասերում ջրի ճնշումն ավելանում է հավելյալ ճնշման չափով։

4.Ձևակերպել Պասկալի օրենքը:

Հեղուկի կամ գազի վրա գործադրված ճնշումը հեղուկով կամ գազով հաղորդվում է բոլոր ուղղություններով՝ առանց փոփոխության։

5.Ի՞նչ է հիդրոստատաիկ ճնշումը:

Հեղուկն իր կշիռով ստեղծում է ճնշում, որը կոչվում է հիդրոստատիկ ճնշում։

6.Կախված է արդյոք անոթի հատակին հեղուկի ճնշումն անոթի ձևից:

Ոչ։

7.Գրեք բաց անոթի հատակին  անշարժ հեղուկի ճնշման բանաձևը:

p = pgh

8.Գրեք հեղուկի ազատ մակերևույթից հ խորությամբ կետում անոթի պատի վրա հիդրոստատիկ ճնշման բանաձևը:

P = P0+ pgh

9.Ծովում ի՞նչ խորությամբ սուզվելիս ճնշումը կլինի 1 ՄՊա:

100մ խորությունում սուզանավի վրա ճնշումը մոտավորապես 1ՄՊա է։

10.Ի՞նչ է սկաֆանդրը, որքա՞ն կարելի է խորասուզվել սկաֆանդրով:

Սկաֆանդրն անջրանցիկ անհատական հերմետիկ հանդերձանք է՝ բաղկացած պատյանից, սաղավարտից, ձեռնոցներից և ճտքակոշիկներից։ Սկաֆանդրի մեջ ջրասուզակը շնչում է ծովի մակերևույթից փողրակով մատուցվող սեղմված օդը։ Ջրասուզակային սկաֆանդրները հնարավորություն տվեցին ջրաշխարհը հետազոտողներին ազատորեն աշխատելու ջրի տակ՝ ընկղմվելով մինչև 200մ։

11.Ի՞նչ է աքվալանգը, բաթիսֆերան, բաթիսկաֆը:

Աքվալանգ – ջրի տակ շնչելու մեխանիկական սարք, որը բաղկացած է սեղմված օդով լի բալոնից, դիմակից և դրանց միացնող առաձգական խողովակից։ Աքվալանգի շնորհիվ կարելի է ընկղմվել մինչև 40մ և ջրում մնալ մինչև մեկ ժամ։

Բաթիսֆերա – գնդաձև խցիկ է, որի ներսում տեղակայվում են ծովային մեծ խորություններ դիտելու համար նախատեսված սարքեր։ Բաթիսֆերան, որի պատերն ամուր պողպատից են և դիմանում են ջրի մեծ ճնշումներին, ջուրն է իջեցվում նավից՝ պողպատե ճոպաններով։

Բաթիսկաֆ – ինքնագնաց սարք է՝ նախատեսված ծովերի և օվկիանոսների խորքերն ուսումնասիրելու համար։ Կազմված է բաթիսֆերայից, որն ամրացված է մեծ պողպատե ցիստեռնի հատակին։ Ցիստեռն լցված է բենզինով։

Design a site like this with WordPress.com
Get started