5. Ուղիղ և հակադարձ համեմատական կախումներ 24.09-27.09

102․ Որ մեծություններն են կոչվում ուղիղ համեմատական։

y և x մեծությունները կոչվում են ուղւղ համեմատական, եթե նրանց համապատասխան արժեքների հարաբերությունը հաստատուն է, այսինքն՝ հավասար է միևնույն k թվին։
y/x = k

103․ Ինչ է համեմատականության գործակիցը:

k թիվը կոչվում է համեմատականության գործակից, եթե y և x մեծությունների հարաբերությունը հաստատուն է և հավասար է միևնույն k թվին:

104. Ինչպես են փոփոխվում ուղիղ համեմատական մեծությունները:

Քանի անգամ որ մեծանում է (կամ փոքրանում է) առաջին մեծությունը, նույնքան անգամ մեծանում է (կամ փոքրանում է) երկրորդ մեծությունը։

105. Որ մեծություններն են կոչվում հակադարձ համեմատական։

y և x մեծությունները կոչվում են հակադարձ համեմատական, եթե նրանց համապատասխան արժեքների արտադրյալը հաստատուն է, այսինքն՝ հավսար է միևնույն k թվին։

106. Ինչ է հակադարձ համեմատականության գործակիցը։

k թիվը կոչվում է հակադարձ համեմատականության գործակից, եթե y և x մեծությունների արժեքների արտադրյալը հաստատուն է, այսինքն հավասար էմիևնույն k թվին:

107․ Ինչպես են փոփոխվում հակադարձ համեմատական մեծությունները։

Քանի անգամ որ մեծանում է (կամ փոքրանում է) առաջին մեծությունը, նույնքան անգամ փոքրանում է (կամ մեծանում է) երկրորդ մեծությունը։

108. Բերեք ուղիղ համեմատական մեծությունների օրինակներ։

Եթե 1 գրիչը արժե 100 դրամ, ապա 2 գրիչը կարժենա 200 դրամ, իսկ 10 գրիչը կարժենա 1000 դրամ։

Այսինքն․

1000/10 = 200/2 = 100/1 = 100

ա) աղյուսակում տրված են ուղիղ համեմատական մեծություններ։
6/36 = 5/30 = 4/24 =3/18 = 2/12 = 1/6

110. x տառով նշանակենք քառակուսու կողմը, իսկ y – ով՝ նրա պարագիծը։ Ուղիղ համեմատական կլինի արդյոք x մեծությունը y մեծությանը։
այո, կլինի քանի որ քառակուսու կողմը (x) պետք է բազմապատկել 4, որպեսզի գտնենք պարագիծը (y)։
Ըստ ուղիղ համեմատական բանաձևի y/x = k
այսինքն` տվյալ դեպքում k = 4։

111․ Հաշվեք x կողմով քառակուսու մակերեսը, եթե x = 2սմ, 3սմ, 4սմ, 5սմ։ Ուղիղ համեմատական կլինեն արդյոք քառակուսու մակերեսը և նրա կողմի երկարությունը ։ Պատասխանը հիմնավորեք։

x = 2 սմ
S = 4 քսմ


x = 3 սմ
S = 9 քսմ

x = 4 սմ
S = 16 քսմ

x = 5 սմ
S =20 քսմ

Ուղիղ համեմատական չէ քառակուսու մակերեսը և նրա կողմի երկարությունը, քանի որ 4 ։ 2 հավասար չէ 9 ։ 3։

112․ Եթե x մեծությունն ուղիղ համեմատական է y մեծությանը k գործակցով, ապա ուղիղ համեմատական կլինի արդյոք y մեծությունը x մեծությանը։ Եթե այո, ապա ինչի հավասար կլինի նրանց համեմատականության գործակիցը։

x/y = k
y/x = 1/k

113․ Երկու բանվոր որոշակի ժամանակում պատրաստել են 30 մանրակ։ Քանի բանվոր պիտի աշխատի նույն ժամանակում 45, 90, 120 մանրակ պատրաստելու համար։
30 ։ 2 =15
45 ։ 15 = 3
90 : 15 = 6
120 : 15 = 8

114. 3 1/5 կգ ապրանքի համար վճարել են 19520 դրամ։ Որքան է պետք վճարել նույն տեսակի 1 1/2 կգ ապրանքի համար։

3 1/5 = 16/5
19520/1 ։ 16/5 = 97600/16 = 6100
6100 * 3/2 = 18300/2 = 9150

115․ Հետևյալ մեծություններից որոնք են ուղիղ համեմատական,
ա) անցած ճանապարհը և արագությունը, եթե ժամանակը հաստատուն է,
բ) եռանկյան կողմը և պարագիծը,
գ) ուղղանկյունանիստի ծավալը և բարձրությունը, եթե հիմքի մակերեսը հաստատուն է
դ) ուղղանկյունանիստի ծավալը և բարձրությունը, եթե հիմքի կողմերի երկարությունները հաստատուն են,
ե) մարդու տարիքը և հասակը։

ա) ուղիղ համեմատական է
բ) ուղիղ համեմատական է
գ) ուղիղ համեմատական է
դ) ուղիղ համեմատական է
ե) ուղիղ համեմատական չէ

116․ Բերեք հակադարձ համեմատական մեծությունների օրինակներ։

Ծորակի ջուրը հոսում է x արագությամբ, իսկ լողավազանը լցվում է y ժամանակում։ Եթե ծորակի ջուրը սկսի հոսել կրկնակի արագ, ապա լողավազանը կլցվի կրկնակի քիչ ժամանակում։

Leave a comment

Design a site like this with WordPress.com
Get started