դասարանում 06․09․21

Տրված արմատներով կազմել երկուական բառ այնպես, որ դրանք մի դեպքում լինեն առաջին արմատ մյուս դեպքում՝ երկրորդ արմատ

տուն – տնակ,դեղատուն,
քար – քարանձավ, շինաքար
հող – հողային, սևահող
ձուկ – ձկնորս, շնաձուկ
բույս – բուսական, դեղաբույս,
լույս – լուսավոր, արշալույս
գլուխ – գլխավոր, մեծագլուխ
գիր – գիրք, ձեռագիր
քաղաք – մայրաքաղաք, քաղաքապետ
ծաղիկ – արևածաղիկ, ծաղկաշատ
մարդ – տղամարդ, մարդկային
հարթ – հարթություն, անհարթ
դաշտ – սահադաշտ, դաշտային

դասարանում 06.09․21

ա) a թիվը բազմապատկել 4-ով և արտադրյալին գումարել 6,

(a x 4)+6

բ) y թվից հանել 11 և տարբերությանը գումարել z թիվը,

(y – 11) + z

գ) 10-ը բաժանել a թվին և քանորդին գումարել 15-ի և b թվի արտադրյալը,

(10 : a) + (15 x b)

դ) m թվին գումարել 5 և գումարը բազմապատկել n թվով:

(m + 5) x n

3) Թվերի գրառումներում եղած տառերը փոխարինե՛ք թվանշաններով

այնպես, որ ստացվեն ճիշտ անհավասարություններ.

ա) X73 > 455, 
x = 5
573 > 455

բ) 7X3 > Y93,
x = 4
y = 9
743 > 993

գ) 944 > XYZ,
x = 9
y = 6
z = 6
944 > 966

 դ) X3 < 4X, 
x = 1
x = 3
13 < 43

ե) X2Z > Y36, 
x = 8
z = 4
y =7
824 > 736

զ) 123X > 123Y:
x = 6
y = 4
1236 > 1234

4) Կատարե՛ք գործողությունները, եթե a = 3.

ա) 3 ⋅ a + 386 = 395

բ) 27 ։ a + 96 ։ a = 41

գ) (17 – a) ⋅ 3 = 42

 դ) (6 ⋅ a + 3) ⋅ a = 63

5) Թատրոնի տոմսարկղում վաճառվել են ներկայացման 156 մանկական և 98 մեծահասակի տոմսեր՝ 90000 դրամ ընդհանուր արժեքով։ Որոշե՛ք տոմսերի գները, եթե մանկական տոմսը մեծահասակի տոմսից 3 անգամ էժան է։

լուծում

մեծահասակների տոմս – b
մանկական տոմս – a
b = 3a
98 ⋅ b + 156 ⋅ a = 90000
98 ⋅ 3a + 156 a = 90000
294a + 156a = 90000
450a = 90000
a = 200
b = 600
Պատ․՝ մեծահասակների տոմս – 600, մանկական տոմս – 200

6) Գրե՛ք մեկի հատկությունները՝ օգտագործելով տառային նշանակումներ:

Լրացուցիչ առաջադրանքներ (տանը)

7) Գտե՛ք տառային արտահայտության արժեքը, եթե a = 7, b = 5.

ա) 3 ⋅ a + 5 ⋅ b = 3 ⋅ 7 + 5 ⋅ 5 = 21 + 25= 46

բ) 10 ⋅ (a + b) ։ 3 = 10 ⋅ (7+5) : 3 = 10 ⋅ 12 : 3 = 40

գ) (a – b) ⋅ 4 + a ⋅ b = (7-5) ⋅ 4+7 ⋅ 5 = 8 + 35 = 43

դ) 95 ։ b + 49 ։ a = 95:5 + 49:7 = 19 + 7 = 26

ե) (a – 7) ⋅ 8 + (b – 5) ⋅ 4 = (7-7) ⋅ 8+(5-5) ⋅ 4 = 0 ⋅ 8+0 ⋅ 4 = 0

զ) (a – 7) ⋅ (b – 5) = (7-7) ⋅(5-5) = 0

8) a տառն օգտագործելով՝ կազմե՛ք այնպիսի արտահայտություն, որի արժեքը a = 2 դեպքում հավասար լինի 25‐ի։

(a ⋅ 3 – 1) ⋅ 5 =25

9) 78 զբոսաշրջիկների համար նախապատրաստված էին վեցտեղանոց և չորստեղանոց նավակներ։ Յուրաքանչյուր չափի քանի՞  նավակ կար, եթե բոլոր զբոսաշրջիկները տեղավորվեցին 15 նավակում, և բոլոր տեղերը զբաղեցվեցին։

9 վեցտեղանոց և 6 չորստեղանոց

10) Կարի արհեստանոցում կարել են 16 միանման վերարկու և մի քանի միանման կոստյում՝ օգտագործելով ընդամենը 100 մ 40 սմ գործվածք։ Մեկ վերարկուի համար օգտագործվել է 3 մ 35 սմ գործվածք, իսկ մեկ կոստյումի համար՝ 25 սմ-ով ավելի։ Քանի՞ կոստյում է կարվել։

Լուծում

  1. 3մ 35սմ + 25սմ = 3մ 60սմ
    1 վերարկուի համար օգտագործվել է 335սմ գործ․
    1 կոստյումի համար ՝ 360սմ
    ընդ․ օգտագործվել է 10040սմ գործվածք
  2. 335 x 16 = 5360 սմ
  3. 10040 – 5360 = 4680սմ
  4. 4680 ։ 360 = 13
    Պատ․՝ 13 կոստյում։

Задание-разминка

1. Замените одним словом из четырёх букв: Например — Работа — труд

Приятель — друг

Солдат — воин, боец

Противник — враг

Шагать — ходить

2. Замените словосочетание одним словом: Храбрый человек — храбрец

Богатый человек — богач

Сильный человек — силач

Весёлый человек — веселчак

3. Найдите спрятавшееся слово. Хлев (лев)

столб – стол
удочка – дочка
цель – цел
коса – оса
колба – колба
циркач .

4. Назови одним словом.

Как называется крупный населённый пункт?

город

Как одним словом можно назвать жителей одной страны?

Как называется главный город в стране?

столица

5. Дополни пословицы․Например, Что посеешь,…(то и пожнёшь).

Без труда… .

Кончил дело,… .

Волков бояться….

С кем поведёшься,…

За двумя зайцами погонишься,…

Тяжело в учении-….

Любишь кататься- ….

Ученье –свет,… .

Հայկական Լավաշ

Բուրավետ, ախորժաբեր լավաշը հայոց հացերի արքան է, Հայաստան աշխարհի սրբազան արարչագործությունը: Նրա քաղցրությունը պայմանավորված է դարեր շարունակ այս քարքարոտ հողից արդար վաստակով հաց քամելու դժվարության հետ, ինչպես ասում են` քարից հաց են քամել: Հայաստանում լավաշ հացը հայտնի է մ.թ.ա 1-ին հազարամյակից: Արտաշատ քաղաքի պեղումների ժամանակ հայտնաբերվել է այդ ժամանակաշրջանի գետնափոր թոնիրը: Լավաշը նուրբ, երկար, մինչև 70սմ օվալաձև հաց է, որը բնորոշ է միայն հայերին: Լավաշ թխելը հայ կանանց մենաշնորհն է: Այն թխում են մինչև 1,5մ խորության և 80սմ տրամագծով թրծված, հողի մեջ թաղված հատուկ կավե գլանաձև հարմարությունում, որը կոչվում է թոնիր: Գետնափոր կավե թոնիրը (ջեռոց, ջերմամշակման գործիք) հայկական խոհանոցի առաջին գործիքներից է:

Եթե երբևէ մասնակցեք մագաղաթի թերթեր հիշեցնող լավաշի թխման արարողությանը, կհամաձայնեք, որ այն ամենահետաքրքիր ու ամենաբարդ արարողությունն է: Գնդերը կլոր լավաշների ձևով փայտե գրտնակով գրտնակելուց հետո գցում են ձվաձև փափուկ բարձի վրա, որը կոչվում է ռաֆաթա կամ բադադ և խփում թոնրի տաք պատին: Հաշված րոպեներ հետո նրբաթերթ լավաշը պատրաստ է:
Լավաշը զուտ հայկական հաց է: Ճշմարտությունը այն է, որ լավաշը աշխարհի ամենաերկարաժամկետ պահվող հացն է (պահպանման ժամկետը 1 տարի): Լավաշը կարելի է չորացնել և շատ երկար պահել, իսկ երբ թրջում են ջրով, այն կրկին թարմանում է: Լավաշը բոլոր տոնական սեղանների պարտադիր և գլխավոր զարդն է: Հայկական խոհանոցում կան ազգային ուտեստներ, որոնք ուտում են միայն լավաշով: Չմոռանանք նաև, որ առանց լավաշի անհնար է վայելել ո՛չ պանրով բրդուճը, ո՛չ հայկական ավանդական խաշը, պանրխաշը և ո՛չ էլ անուշաբույր խորովածը:
Լավաշը ուտելիք է, լավաշը պատառաքաղ է, լավաշը անձեռոցիկ է։ Հայերը լավաշն ուտում են, լավաշով միս են բռնում, լավաշով այն փաթաթում են։

ԱՎԱՆԴԱԶՐՈՒՅՑՆԵՐ ԼԱՎԱՇԻ ՄԱՍԻՆ

Ըստ ավանդության` հին Հայաստանում Արամ անունով մի արքա է եղել, որը կռվի ժամանակ գերի է ընկել ասորիների թագավոր Նոսորին: Ըստ նրա պայմանի` Արամ արքան պետք է 10 օր անոթի մնա, իսկ 11-րդ օրը նետաձգությամբ մրցի իր հետ, եթե հաղթի, ազատ կարձակվի և յուրայինների մոտ կգնա արքայավայել ընծաներով: Հաջորդ օրը Արամ արքան պահանջեց, որ ասորաց սահմանի մոտ կանգնած հայկական բանակից բերեն իր ամենագեղեցիկ լանջապանակը: Հայերը գլխի ընկան, որ իրենց արքան ինչ-որ բան է ակնարկում, իսկ ասորիներն էլ չգիտեին, որ լանջապանակի մեջ նրբաթերթ հաց է դրված: Այն ժամանակ ոչ ոք չգիտեր լավաշի մասին, իսկ ասորի բանբերների մտքով չէր էլ անցնի, թե հայերը կարող են զրահի մեջ հաց թաքցնել: Արամը ստացավ իր զրահը, բայց ասաց, որ սա չի իր ամենագեղեցիկ լանջապանակը, պահանջեց մեկ ուրիշը, և ասորի բանբերները 9 օր շարունակ գնում-գալիս էին` առանց իմանալու, որ իրենց բերած լանջապանակներով ամեն օր մի նրբաթերթ հայկական հաց են հասցնում Արամ արքային:
11-րդ օրը Արամն ու Նոսորը մրցասպարեզ մտան: Նոսորին թվում էր, թե 10 օր սոված մնալով՝ Արամն ուժասպառ է եղել, սակայն հայոց արքան իրեն կայտառ էր զգում: Հայկական հացը նրան ուժ էր տվել, նա հաղթեց մրցության մեջ և տուն վերադարձավ պատվով: Վերադարձավ ու հրովարտակ արձակեց, որ այսուհետ Հայաստանում հաստ ու բազմաձև հացերի փոխարեն լավաշ թխեն: Այդ ժամանակներից ի վեր լավաշը դարձավ հայոց հացերի արքան:
Ըստ մեկ այլ ավանդության` մի հայ իշխան 20 օր բանտարկված է եղել և ոչինչ չպետք է ուտեր, որից հետո պիտի կռվեր առյուծի դեմ: Ամեն օր նրան այցելում էր իր թիկնապահը` գոտու արանքում գաղտնաբար բերելով թարմ լավաշ: Արդյունքը լինում է այն, որ իշխանը հաղթում է առյուծին: Սա վկայում է, որ լավաշը մեծ զորություն ունի հայոց համար և հայ օջախներում այն իբրև սրբազան նշխար է ընկալվում:

Աստվածների հարսանեկան լավաշի ավանդազրույցը

Ըստ հայ դիցաբանության` հայոց ռազմի աստված Վահագնի և գեղեցկության աստվածուհի Աստղիկի հարսանիքին աստվածների հայր Արամազդը Աստղիկի ուսին լավաշ է դնում: Փեսա Վահագնի տուն գնալու ճանապարհին լավաշը ընկնում է հարս Աստղիկի ուսից: Արամազդը զայրանում է ու ասում. «Հացը գետին ձգողը չի կարող կին ու մայր դառնալ»:
Այսպես Վահագնն ու Աստղիկը երբէք չեն կարողանում ամուսնանալ և մնում են հավերժական սիրահարներ:
Եվ մինչ այսօր հարսանիքի ժամանակ հայ հարսները զգույշ են քայլում, որպեսզի լավաշն իրենց ուսից չընկնի և չունենան Աստղիկի տխուր ճակատագիրը:

Կախարդական լավաշի խորհուրդը

Կախարդական լավաշի խորհուրդը գալիս է դարերի խորքից՝ մեր պապիկների ու տատիկների խրատներից, ու մեզ սովորեցնում, որ երջանկությունը աշխատանքի մեջ է: 1988 թվականին «Հեքիաթ Նաղաշ անունով տղայի և հացի մասին, որի անունն է լավաշ» հեքիաթի հիման վրա նկարահանված «Կախարդական լավաշ» մուլտֆիլմը պատմում է Նաղաշ անունով մի բարի տղայի մասին, ով ապրում էր լավաշ թխող իր մայրիկի հետ: Լավաշով է սնվում ու մեծանում նաև Նաղաշը: Բայց հայոց աշխարհում տղաները շուտ են մեծանում, մոռանում մանկական խաղերի մասին ու դառնում օգնական ծնողների համար: Նաղաշն էլ որոշում է գտնել իր «սրտի գործը» ու մոր թխած լավաշներից մեկը վերցնելով` ճանապարհ է ընկնում: Փորձությունների ու անհաջողությունների միջով անցնելով` Նաղաշը հասկանում է, որ երջանկություն կարելի է գտնել միայն հարազատ հողում:
Վերադառնում է տուն, մի լավաշաչափ հող է մաքրում քարերից, վարում է, ցանում, ջրում սեփական քրտինքով, և հողը նրան վարձահատույց է լինում ու առատ բերք պարգևում:
«Կախարդական լավաշը» մուլտֆիլմ

Հարցեր և առաջադրանքներ
Հայկական լավաշի մասին ուրիշ ինչ զրույցներ գիտես, ներկայացրու դրանք;
Առաջին հատվածի ընդգծված բառերում գտիր վերջածանցները:

Design a site like this with WordPress.com
Get started