Տնային աշխատանք 18․05․2010

Խնդիրներ մնացորդով բաժանման վերաբերյալ

  1. Գտեք բաժանելին, եթե բաժանարարը 10 է, թերի քանորդը՝ 7,
    մնացորդը՝ 4։

74

  1. Գտեք բաժանելին, եթե բաժանարարը 21 է, թերի քանորդը՝ 5,
    մնացորդը՝ 11։

116

  1. Գտեք բաժանելին, եթե բաժանարարը 17 է, թերի քանորդը՝ 2,
    մնացորդը՝ 5։

39

  1. Գտեք բաժանելին, եթե բաժանարարը 101 է, թերի քանորդը՝ 7,
    մնացորդը՝ 2։

709

  1. Գտեք բաժանելին, եթե բաժանարարը 53 է, թերի քանորդը՝ 3,
    մնացորդը՝ 25։

184

Խնդիրներ մնացորդով բաժանման վերաբերյալ

  1.  Տպարանում տպագրվել է 500 գիրք։ Եթե այդ գրքերը փաթեթավորեն 30-ական, ապա քանի՞ փաթեթ կստացվի, և որքա՞ն գիրք կավելանա։

500 : 16 = 16(20մն)
Պատ․՝ 16 փաթեթ, 20 կավելանա։

  1. Պահեստում կար 153լ հյութ։ Երբ այն լցրին 5լ տարողությամբ տուփերի մեջ, վերջին տուփն ամբողջությամբ չլցվեց։ Քանի՞ տուփ լցվեց ամբողջությամբ։ Քանի՞ լիտր հյութ լցվեց վերջին տուփի մեջ։

153 ։ 5 = 30 (3մն)
Պատ․՝ 30 տուփ լցվեց ամբողջությամբ, 3լ լցվեց վերջին տուփի մեջ։

  1. Երբ վարպետը 150 մ երկարությամբ լարը բաժանեց 4 մ երկարությամբ հավասար մասերի, արդյունքում ավելացավ ևս մի կտոր: Քանի՞ մետր է ավելացած կտորի երկարությունը:

150 : 4 = 37(2մն)
Պատ․՝ 2մ։

  1.  Դպրոցի 165 աշակերտ պետք է մեկնի ճամփորդության: Ամենաքիչը քանի՞ ավտոբուս է անհրաժեշտ պատվիրել, եթե մեկ ավտոբուսը կարող է տեղափոխել 24 սովորողի:

165 ։ 24 = 6(21մն)
Պատ․՝ 6 ավտոբուս։

  1. Երբ տատիկը իր մոտ եղած 38 կոնֆետը փորձեց հավասարաչափ բաժանել 5 թոռնիկներին, մի քանի կոնֆետ ավելացավ: Քանի՞ կոնֆետ ստացավ թոռնիկներից յուրաքանչյուրը, և քանի՞ կոնֆետ ավելացավ:

38 : 5 = 7(3մն)
Պատ․՝ 7 կոնֆետ ստացան յուրաքանչյուրը և 3 կոնֆետ ավելացավ։

  1. Վաճառականը, վճարելով 14000 դրամ, գնեց որոշ քանակությամբ բրինձ և հավասարաչափ լցրեց 20 պարկերի մեջ: Ի՞նչ գնով պետք է վաճառի նա մեկ պարկ բրինձը, որպեսզի արդյունքում ունենա 2000 դրամ եկամուտ:

14000 ։ 20 = 700
16000 : 20 = 800
Պատ․՝ 800։

  • Ունենալով միայն 8 լ և 3 լ տարողությամբ դատարկ ամաններ, ինչպե՞ս կարելի է ծորակից վերցնել 10 լ ջուր:

8 – 3 – 3 = 2
2 + 8 = 10

  • Հաշվի՛ր 24 մմ կողմով ABCD քառակուսին անկյունագծերով բաժանելիս ստացված 4 եռանկյուններից երեքի մակերեսների գումարը:

432 մմ2

  •  Ի՞նչ ամենամեծ մնացորդ կարող է ստացվել բնական թիվը
    5-ի բաժանելիս։

4

  •  Ի՞նչ ամենամեծ մնացորդ կարող է ստացվել բնական թիվը
    19-ի բաժանելիս։

18

  •  Գտիր այն ամենափոքր թիվը, որը բաժանվում է 5-ի և 10-ի։

10

  •  Գտիր այն ամենափոքր թիվը, որը 5-ի և 10-ի բաժանելիս ստանում ենք 2 մնացորդ։

12

  •  Գտիր այն ամենափոքր թիվը, որը բաժանվում է 9-ի և 6-ի։

18

  •  Գտիր այն ամենափոքր թիվը, որը 9-ի և 6-ի բաժանելիս ստանում ենք 4 մնացորդ։


22

Էրեբունի պատմահնագիտական արգելոց-թանգարան

«Էրեբունի» պատմահնագիտական արգելոց – թանգարանը հիմնադրվել է 1968թ. հոկտեմբերի 19-ին՝ Երևան քաղաքի 2750-րդ տարեդարձի պատվին։ Թանգարանը ստեղծվել է Երևան քաղաքի վարչական սահմաններում գտնվող երեք նշանավոր հնավայրերի՝ Արին բերդ, Կարմիր բլուր և Շենգավիթ, և այդ հնավայրերից հայտնաբերված նյութական մշակույթի մնացորդների և գտածոների հիման վրա։  Այն հանդիսանում է հանրության համար այցելելի միակ հնագիտական արգելոց-թանգարանը Երևան քաղաքում։ Էրեբունի թանգարանի շենքը կրկնում է ուրարտական պալատական կառույցների հորինվածքը՝ պահպանելով արտաքին խուլ պատերով ու երդիկավոր հարթ կտուրներով ներքին բակի շուրջ ամփոփված ժողովրդական բնակելի տան տրամաբանական սկզբունքը։ Նախագծի հեղինակներն են ճարտարապետներ՝ Շմավոն Ազատյանն ու Բաղդասար Արզումանյանը, քանդակագործը՝ Արա Հարությունյանը։ «Էրեբունի» թանգարանի հավաքածուն կազմում են Արին բերդ, Կարմիր բլուր, Շենգավիթ հնավայրերից, ինչպես նաև Հայաստանի տարբեր շրջաններից դիպվածով կամ պարբերաբար իրականացվող պեղումներից հայտնաբերված նախաուրարտական, ուրարտական, աքեմենյան, հելլենիստական և վաղ հայկական ժամանակաշրջաններին վերաբերող ավելի քան 12758 հնագիտական առարկաները՝ խմբավորված 161 հավաքածուներում։

Design a site like this with WordPress.com
Get started