Պլանետարիում

Հինգշաբթի օրը մենք՝ 5-րդ դասարանցիներով գնացինք Պլանետարիում։ Երբ որ մտանք ինչ-որ կիսագունդի մեջ՝ շատ մութ էր, ոչինչ չեր երևում։ Երբ մթության մեջ գտանք պուֆիկները պարկեցինք նրանց վրա։ Հետո վերևում ինչ-որ տղամարդու ձայն սկսեց բացատրել մեզ մոլորակների, համաստեղությունների Ծիր Կաթինի և այլ հետաքրքիր բաների մասին։ Ամեն ինչ կարծես իրական էր, երբ ինչ-որ բան էր ընկնում, կարծես մեզ վրա ընկներ։ Շատ հավանեցի այդ տեղը, երևի մեր դպրոցով գնացած վայրերից ամենասիրածներից մեկն է դարձել։ Կուզենաի նորից այնտեղ գնալ։

պլանետարիում — AraratNews

(Համացանցից գտել եմ Պլանետարիումից նկարներ, քանի որ այնտեղ նկարելը չի թույլատրվում)

Ոսկեգործություն․Վարպետ Դավիթի մասին

Ես ընտրել եմ ոսկեգործություն ընտրությունը։ Մեր ուսուցիչը վարպետ Դավիթն է։ Շատ հետաքրքիր և հումորով ուսուցիչ է։ Վարպետ Դավիթը մեզ շատ մանրամսն բացատրում է ամեն ինչ։ Բացատրում է, թե ինչպես անել, որ գեղեցիկ ստացվի, մեր թերություններ է ասում։ Նրա հետ ժամանակը արագ և հետաքրքիր է անցնում։ 

Գործնական քերականություն 10․05․21

Այդ մասին նա հազար անգամ մտածել էր ու ոչ մի եզրակացություն չէր արել։
Դու ինչի՞ մասին մտածեցիր, որ այդպես հանկարծակի վեր թռար։
Երբ ես մտածում եմ այդ մասին, աշխարհը փոխվում է աչքիս։
Երանի՜ մտածեիր ու հետո անեիր, այդ դեպքում ամենինչ ուրիշ կլիներ։
Մտածում եմ, ամեն ինչ ծանր ու թեթև արեց ու որոշեց մինչև հեռանալն անպայման տեսնել նրան։
Մտածիր, հետո՜ արա, թե չե ստիպված անընդհատ ներողություն ես խնդրում։

Զարմացա – եզակի
Տեասնք – հոգնակի
Փնտրում ես – եզակի
Վազում եք – հոգնակի
Կտա – եզակի
Կհասնեն – հոգնակի

Design a site like this with WordPress.com
Get started