Եղեգնուհին

Կարող եմ ասել, որ շատ հավանեցի այս պատմվածքը: Հետաքրքիր էր, թե ինչ կլինի հետո:

Պատմվածքի հերոսները՝ բոշան, Եղեգնուհին, որդին, պառավը և թագավորն են:

Բոշան մի շինծու և ժլատ էակ է: Նա անընդհատ ուզում է, որ ամեն մի լավ բան իրենը լինի: Շատ խորամանկ է, այնքնան, որ կարողացել է թագավորի աղախիններին խաբել ու հավատեցնել, որ նա է հենց այն Եղեգնուհին, ում համար թագավորը աղախիններ է ուղարկել:

Եղեգնուհին էլ միամիտ աղջիկ է, ով հավատաց մի անծանոթ բոշայի և արդյունքում բոշան նրան խեղդեց և գցեց ջուրը:

Որդին խելացի է, բայց մի քիչ միամիտ: Նա ամեն անգամ հավատում էր, որ բոշան կգեղեցկանա, եթե իր սիրելի ծառը այրեն, կամ արքայազնի սիրելի ոսկե ձկնիկը։

Պառավը բախտավոր է: Կարծում եմ, որ ոչ մի մարդու տուն ամեն օր չի մտնում մի գեղեցիկ աղջիկ և ամբողջ տունը հավաքում:

Թագավորը պատմվածքի սկզբում շատ միամիտ մարդու տպավորություն թողեց, քանի որ հավատաց բոշային։ Սակայն արդեն պատմվածքի վերջում ավելի խելացի դարձավ, և գլխի ընկավ , թե ով է բոշան։

Այս հեքիաթը սովորեցնում է, որ արդարությունը միշտ հաղթում է, խաբեությունը բացահայտվում է, իսկ չարը վերջ ի վերջո կրում է իր պատիժը։

Շատ հետաքրքիր էր այն, որ Եղեգնուհուց ինչ որ մասնիկ ամեն անգամ մի ինչ որ կերպարով՝ ձկան, ծառի, հայտնվում էր թագավորի որդու կողքը։ Իսկ ամենատպավորիչը Եղեգնուհու հայտնվելն էր պառավի տանը, քանի որ ի սկզբանե կարծում էի, որ նա մահացած է։

Եղեգնուհին
Design a site like this with WordPress.com
Get started