Եղիշե Չարենց «Ես իմ անուշ Հայաստանի»

Ես իմ անուշ Հայաստանի արևահամ բարն եմ սիրում,
Մեր հին սազի ողբանվագ, լացակումած լարն եմ սիրում,
Արնանման ծաղիկների ու վարդերի բույրը վառման
Ու նաիրյան աղջիկների հեզաճկուն պարն եմ սիրում:

Սիրում եմ մեր երկինքը մուգ, ջրերը ջինջ, լիճը լուսե,
Արևն ամռան ու ձմեռվա վիշապաձայն բուքը վսեմ,
Մթում կորած խրճիթների անհյուրընկալ պատերը սև
Ու հնամյա քաղաքների հազարամյա քարն եմ սիրում:

Ուր էլ լինեմ – չեմ մոռանա ես ողբաձայն երգերը մեր,
Չեմ մոռանա աղոթք դարձած երկաթագիր գրերը մեր,
Ինչքան էլ սուր սիրտս խոցեն արյունաքամ վերքերը մեր,
Էլի ես որբ ու արնավառ իմ Հայաստան յարն եմ սիրում:

Իմ կարոտած սրտի համար ոչ մի ուրիշ հեքիաթ չկա,
Նարեկացու, Քուչակի պես լուսապսակ ճակատ չկա,
Աշխարհ անցիր, Արարատի նման ճերմակ գագաթ չկա,
Ինչպես անհաս փառքի ճամփա` ես իմ Մասիս սարն եմ սիրում:

Առաջադրանքներ

  1. Դուրս գրիր անծանոթ բառերը և բացատրիր:

Բար – պտուղ

  1. ողբանվագ, անհյուրընկալ, լուսապսակ բառերը բաժանիր բաղադրիչների, յուրաքանչյուրի դիմաց գրիր տեսակը ըստ կազմության:

ողբանվագ – ողբ(պարզ բառ) + ա (հոդակապ) + նվագ (պարզ բառ) – բարդ բառ
անհյուրընկալ – ան (նախածանց) + հյուր (պարզ բառ) + ընկալ (բարզ բառ) – բարդ ածանցավոր բառ
լուսապսակ – լույս (պարզ բառ) + ա (հոդակապ) + պսակ (պարզ բառ) – բարդ բառ

  1. արնանման, հնամյա բառերի հնչյունափոխված արմատները վերականգնիր:

արնանման – արն – արյուն
հնամյա – հն – հին

  1. Բանաստեղծությունից դուրս գրիր ածանցավոր բառերը, առանձնացրու ածանցները, ապա այդ ածանցներով կազմիր նոր բառեր:

լացակումած –


նաիրյան – յան – առավոտյան, երեկոյան, փարիզյան, Թադևոսյան։
լուսե – ե – ծաղկե, արծաթե, քարե, մետաղե, ոսկե, բռոնզե։
ձմեռվա – վա – ամառվա, օրվա, շաբաթվա, ամսվա, տարվա, գիշերվա։
անհյուրընկալ – ան – անտուն, անտեր, անպետք, անվերջ։
անհաս –

  1. Դուրս գրիր քեզ դուր եկած բառակապակցությունները և բացատրիր:
  2. Ո՞վ է նկարի հեղինակը, ի՞նչ գիտես նրա մասին:

Նկարի հեղինակն է Մարտիրոս Սարյանը։ Այս նկարը կոչվում է <<Հայաստան>>։

Մարտիրոս Սարյանը ծնվել է 1880 թվականի փետրվարի 28 – ին Ռուսական կայսրության Նոր Նախիջևանում։ Կրթությունը ստացել է մոսկվայի նկարչության, քանդակագործության և ճարտարապետության ուսումնարանում։ Մինչև 21 թվականը ապրել և ստեղծագործել է Ռուսաստանում։ Այդ տարիներին շատ է ճանապարհորդել՝ եղել է Կովկասում, Երևանում, Վաղարշապատում, Կոստանդնուպոլսում, Եգիպտոսում և Պարսկաստանում։ Մասնակցել է <<Ոսկե Գեղմ>>, <<Արվեստի աշխարհ>> և այլ ընկերությունների ցուցահանդեսներին։
1921 թվականին ընտանիքով տեղափոխվել և բնակություն է հաստատել Երևանում։ Նրա աշխատանքները գտնվում են աշխարհի տարբեր պատկերասրահներում։ 1967 թվականին Երևանում բացվել է Սարյանի տուն-թանգարանը։ Մարտիրոս Սարյանը արժանացել է մի շարք շքանշանների և պարգևների։ Նա ԽՍՀՄ և Հայկական ԽՍՀ ժողովրդական նկարիչ է։

Design a site like this with WordPress.com
Get started