Իմ ամենասիրած գիրքը

Իմ կարդացած գրքերից կարող եմ առանձնացնել Հարրի Փոթերը։ Այն շատ հեշտ է կարդացվում և շատ հետաքրքիր է։ Չեմ կարող առանձնացնել մի հատված գրքից, որը ձանձրալի է։ Ես կարդացել եմ Հարրի Փոթերի առաջին երկու մասերը՝ <<Հարրի Փոթերը և Փիլիսոփայական քարը>> ու <<Հարրի Փոթերը և Գաղտնիքների սենյակը>>։ Այս ամառ պլանավորում եմ վիպաշարի մնացած մասերը կարդալ։
Հարրի Փոթեր վիպաշարը բաղկացած է յոթ գրքերից, և բոլոր յոթ մասերն էլ համարվում են համաշխարհային բեստսելլերներ։

Մի գիշեր սարերում

Խորն աշունքին Լոռու սարերով անցկենալիս մի գյուղում մութը վրա հասավ։ Հյուր ընկա Անդրիաս քեռու տանը, որ մի հին ու փորձված հովիվ էր։
Սարերում սովորություն կա, որ տեսան մեկի տունը հյուր եկավ՝ հարևանները կհավաքվեն եկվորի գլխին, կհետաքրքրվեն, հարցուփորձ կանեն՝ իմանան ի՛նչ կա, ի՛նչ չկա աշխարհքում։ Եվ ահա հետզհետե գյուղացիք հավաքվեցին Անդրիաս քեռու օթախը։
Տանտերը բուխարին թեժ արավ, մենք էլ, ով ինչպես ուզեց, տեղավորվեցինք լեն ու արձակ տախտերի վրա ու սկսեցինք զրույց անել։
Էս խոսակցության միջոցին գյուղի շներն սկսեցին անհանգիստ հաչել ու ոռնալ։
— Գել է, — միաբերան բացականչեցին գյուղացիք։
— Ընչի՞ց եք իմանում, — հարցրի ես։
— Գիլահաչ են տալի, աղա։
— Գիլա՛հաչը ո՞րն է։ Մի՛՛թե շները միշտ մի տեսակ չեն հաչում։
— Չէ՛, աղա, գիլի վրա ուրիշ տեսակ են հաչում, մարդի վրա՝ ուրիշ։ Մարդկանցից էլ՝ գողի վրա ուրիշ տեսակ են հաչում, անցորդի վրա՝ ուրիշ։ Խմբի վրա ուրիշ տեսակ են հաչում, կենդու մարդի վրա՝ ուրիշ․․․
Հենց էս խոսքի մեջն էինք, որ մի հրացան տրաքեց, շների հաչոցը սաստկացավ ու միաժամանակ մի աղմուկ բարձրացավ։
— Հասեք, հե՜յ․․․ տարա՜վ, տարա՜վ, հե՜յ․․․
Գյուղացիք դուրս թափեցին։

Այդ աղմուկի վրա բոլորս վազեցինք դուրս։ Մեկ էլ տեսնեք ինչ, գելը մտել է գյուղ և հարևան հովիվ Վարոյի ոչխարը տարել է։ Էս Վարոն էլ հրացանը առել վազել է գելի ետևից, կրակել, բայց չի դիպչել։ Վարոն շատ էր սրտնեղել ոչխարի համար և Անդրեաս քեռին Վարոին առաջարկեց միանալ իր տան հավաքույթին․

— Վարո ջան, էտ զենքդ տար դիր տունը, ոչխարներիդ էլ մի ապահով տեղ քշի, ու արի իմ տուն։ Ես տանը հյուր ունեմ, գյուղի կեսը իմ օջախում է, դու էլ արի միասին նստենք զրույց անենք։

Վարոն էլ միացավ մեզ և ամբողջ գիշեր հետաքրքին ու զավեշտալի պատմություններ պատմեց։

Այդ գիշերի իմ հուշերում երկար կմնա։

Տնային առաջադրանք 12․05․21

Հատված և նրա երկարությունը

  1. Գծե՛ք AB հատված և նշե՛ք որևէ 3 կետ, որոնք գտնվում են այդ հատվածի վրա, և որևե 4 կետ, որոնք այդ հատվածի վրա չեն գտնվում:
  1. Գծե՛ք այնպիսի MN և KL հատվածներ, որոնք բավարարեն հետևյալ պայմաններին. [MN] = 3 սմ 7 մմ, [KL] = 5 սմ 2 մմ

Ճառագայթ, ուղիղ, հարթություն

Բերեք հարթ մակերևույթի մի քանի օրինակներ:

Սեղան, գիրք, պահարան, համակարգիչ, տաղտակ։

Ի՞նչ է երկրաչափական պատկերը և ինչպե՞ս է կոչվում մաթեմատիկայի այն բաժինը, որն ուսումնասիրում է երկրաչափական պատկերները:

Մաթեմատիկայի այն բաժինը, որը ուսումնասիրում է երկրաչափական պատկերները, կոչվում է երկրաչափություն։
Երկրաչափական պատերներ են օրինակ՝ շրջանը, եռանկյունը, քառանկյունը, ուղղանկյունը, սեղանը և այն։՝

Գծե՛ք մի ուղիղ և նրա վրա նշե՛ք որևէ երկու կետ: Քանի՞ հատված և և քանի՞ ճառագայթ ստացվեց:

Ստացվեց 1 հատված և 2 ճառագայթ։

Սանդղակներ և կոորդինատային ճառագայթ

A(150) , B(360) և C(30) կետերից ո՞րն է կոորդինատային ճառագայթի վրա ավելի աջ գտնվում, իսկ ո՞րն է ավելի ձախ գտնվում։

C գտնվում է ավելի ձախ, իսկ B ավելի աջ։

Կոորդինատային ճառագայթի վրա B կետը գտնվում է A(15) կետից ձախ։ Ի՞նչ ամենամեծ կոորդինատ կարող է ունենալ B կետը, իսկ ի՞նչ ամենափոքր կոորդինատ կարող է ունենալ B կետը։

Ամենամեծ կորդինատը – B(14)
Ամենափոքր կորդինատը – B(1)

Գծե՛ք Օ կետից սկիզբ առնող կոորդինատային ճառագայթ։ 10մմ երկարություն ունեցող հատվածը վերցրե ՛ք որպես միավոր հատված և ճառագայթի վրա նշե՛ք հետևյալ թվերին համապատասխանող կետերը

Design a site like this with WordPress.com
Get started