Արագածոտնի մարզ

Մարզկենտրոնը`   Աշտարակ
Մարզի կազմավորման թիվը՝ 1995թ.ի ապրիլի 12
Տարածաշրջանները`   Աշտարակի շրջան, Ապարանի շրջան, Արագածի շրջան, Թալինի շրջան
Քաղաքային համայնքների թիվը`   3 համայնք
Գյուղական համայնքների թիվը`   112 համայնք
Գյուղական բնակավայրերի թիվը`   118 բնակավայր
Ընդհանուր տարածքը`   2,753 կմ²
Բնակչությունը (ըստ 01.01.2002թ. տվյալների)`   168,100
Բնակչության խտությունը`   61.1/կմ²

Մարզի ընդհանուր նկարագիրը

Արագածոտնի մարզը իր անունը ժառանգել է պատմական Այրարատ աշխարհի Արագածոտն գավառի անունից: Մարզի աշխարհագրական դիրքի կարևոր առանձնահատկությունն այն է, որ գտնվում է մայրաքաղաք Երևանի և ՀՀ ամենաբարձր լեռնագագաթի`   Արագածի միջև: Մարզի տարածքը արևմուտքում ձգվում է մինչև Թուրքիայի հետ պետական սահմանը:

Բնական պայմանները և հարստությունները

Արագածոտնը Հայաստանի այն մարզերից է, որտեղ շատ են լավային ծածկույթների տակից բխող սառնորակ աղբյուրները։ Մարզի հիմնական ջրային զարկերակը Քասաղ գետն է`   Գեղարոտ և Ամբերդ գլխավոր վտակներով: Քասաղի վրա կառուցվել է Ապարանի ջրամբարը: Մարզի կլիման բազմազան է: Եթե ցածրադիր հատվածում ամառը տևում է 5 ամիս (մայիս – սեպտեմբեր), ապա Արագածի մերձգագաթային հատվածում տարվա մեծ մասը ձմեռ է. այնտեղ նույնիսկ ամռան ամիսներին կարելի է հանդիպել ձնաբծերի:Արագածի մերձգագաթային սարավանդի վրա գտնվում է Քարի լիճը։ Որոշ վայրերում հանդիպում են կաղնու ոչ ընդարձակ անտառակներ:

Բնակչությունը

Արագածոտնի մարզի տարածքը Հայաստանի ամենավաղ բնակեցված շրջաններից է: Դրա վկայությունն են տարբեր վայրերում հայտնաբերված քարի ու բրոնզի դարերի նյութական մշակույթի հուշարձանները: Արագածոտնի մարզն աչքի է ընկնում նաև նրանով, որ այդտեղ են հիմնականում կենտրոնացված Հայաստանում բնակվող ազգային փոքրամասնություններից եզդիները: Նրանք բնակվում են ինչպես խառը`   հայերի հետ միասին, այնպես էլ առանձին գյուղերով:

Արագածոտնի մարզի քաղաքները

Մարզի ամենամեծ քաղաքը մարզկենտրոնն է`   Աշտարակը: Աշտարակը Հայաստանի գեղատեսիլ բնական վայրերից է: Տարածվում է Արագած լեռան հարավային ստորոտներին, Քասախ գետի կանիոնի երկու ափերին, ծովի մակարդակից ավելի քան 1100մ բարձրության վրա: Քաղաքն ունի բարենպաստ աշխարհագրական դիրք. գտնվում է Երևանից ընդամենը 20կմ հեռավորության վրա, Երևան-Գյումրի և Երևան-Սպիտակ-Վանաձոր ավտոխճուղիների խաչմերուկում: Քաղաքի սահմաններում այդ խճուղիները Քասաղ գետը հատում են 3 կամուրջներով: Դրանցից հնագույնը կառուցվել է 17-րդ դարում, մյուս երկուսը`   մեր օրերում:Աշտարակը 1960-ական թվականներից սկսած զարգացել է որպես Երևանի արբանյակ քաղաք:Արագածոտնի մարզում Աշտարակից բացի կա ևս 2 քաղաղաք`   Թալինը և Ապարանը: Արագածոտնի մարզում է գտնվում Բյուրականի նշանավոր աստղադիտարանը, որը հիմնադրել և տասնամյակներ անընդմեջ ղեկավարել է աշխարհահռչակ գիտնական Վիկտոր Համբարձումյանը:

Գործնական քերականություն

Նրա պապը սասունցի էր ու շատ էր պատմում սասունցիների մասին։
Ուզում էր նմանվել Սասունցի Դավիթին։
Էպոսի վերջին հորոսը Փոքր Մհերն է։
Գրքի հերոսը մի փոքր տղա է։
<<Սասուցի Դավիթ>> էպոսում հիշատակվում է Պղնձե քաղաքը։
Գտածը պղնձե մատանի էր։
Կիրակոս Գանձագետցու պատմության մեջ հանդիպում է պղնձահանք կոչվող վանքը։
Ես վստահ եմ, որ Գանձասար լեռը դեռ կարդարացնի իր հպարտ անունը։
Ինչե՜ր ասես չկային՝ ոսկե անոթներ ու արձանիկներ, թանկարժեք զարդեր, դա մի իսկական գանձասար էր։
Պետրոս Առաջինը հովանավորում էր գիտությունն ու արվեստը։
Պետրոսն առաջինը հասավ կայանին։
Ալեքսանդր Մակեդոնացին գիտեր ամեն մի իրավիճակից դուրս գալու ձևը։

Կատուն մռմռում էր, երևի նեղացրել էին։
Տղան նվնվում էր, երևի նեղացել էին։
Արսենը ցատկեց ցանկապատից դուրս։
Շնիկը ցատկեց ցանկապատից դուրս։
Կատուն ճանկռել է տատիկի ձեռքը։
Երեխան ճանկռել է տատիկի ձեռքը։

Design a site like this with WordPress.com
Get started