Հաղարծին

Հաղարծինը ՀՀ Տավուշի մարզում գտնվող 10-րդ դարի հայկական վանական համալիր է, որը գտնվում է Դիլիջան քաղաքից 18 կմ հեռավորության վրա:

Վանական  համալիրը կառուցվել է 10-13-րդ դարերի ընթացքում: Կիրակոս Գանձակեցին։ Ծաղկում է ապրել XII դարի վերջին – XIII դարի սկզբին՝ Խաչատուր Տարոնացու առաջնորդության ժամանակ։ Որպես ուսումնագիտական կենտրոն հիշատակվում է (Կոստանդին Դ, Ստեփանոս Օրբելյան) XIII դարի առաջատար մշակութային կենտրոնների շարքում։

Հաղարծինի համալիրի կազմում են երեք եկեղեցի, երկու գավիթ (մեկը՝ ավերված), սեղանատուն, աղոթարաններ, խաչքարեր։ Վանքի տարածքում, հուշարձանների գլխավոր խմբից արևելք, ժայռալանջին աղոթարաններ են, գեղաքանդակ խաչքարեր։ Հաղարծինում գտնված բրոնզաձույլ կաթսան (350 կգ, այժմ ՀՊՊԹ-ում է) գեղարվեստական մետաղագործության բարձրարվեստ նմուշներից է․ շուրթի պսակի փորագրությունը նշում է պատրաստման տարեթիվը՝ 1232, չորս կանթերն առյուծների արձանիկներ են, ոտքերը նույնպես զարդարված են գեղարվեստորեն։

ԱՐԵԳԸ ԿԱՊՈՒՅՏ ԱՇԽԱՐՀՈՒՄ

Արեգը գնա՜ց, գնա՜ց, հասավ Կապույտ աշխարհ. երկինքը` կապույտ, գետինքը` կապույտ, հողը` կապույտ, ջուրը` կապույտ, խոտը` կապույտ, փետը` կապույտ, ծաղիկը` կապույտ: Երկիրը` ավե՜ր, լո¯ւռ, ամայի…
— Ո՞վ կա էստեղ` շունչ կենդանի,- ձեն տվեց Արեգը:
Վախենալով էս ու էն կողմից դուրս եկան գունատ ու նիհար մարդիկ:
— Ի՞նչ է եղել ձեր երկրին, ո՞վ է ձեզ էդպես արել,- հարցրեց Արեգը:
— Երկաթե Ձեռքը, անիրավ Երկաթե Ձեռքը,- սարսափած շշնջացին մարդիկ:
— Ո՞վ է Երկաթե Ձեռքը:
— Մի հրեշ Երկաթե Ձեռք, որ ամեն անգամ դուրս է գալիս ծովի միջից, հափշտակում, քանդում-ավերում է մեր արտն ու անդաստանը, մեր ունեցած-չունեցածը,- բողոքեցին մարդիկ,- ջնջում է մարդկանց, ով առաջ է ընկնում: Մենք հոգնեցինք վարելով ու ցանելով, աշխատելով ու գործելով, նա չհոգնեց թալանելով ու ավերելով :
— Դե ինձ տարեք ձեր թագավորի մոտ,- ասաց Արեգը:
Մարդիկ ընկան Արեգի առաջն ու տարան իրենց թագավորի մոտ: Կապույտ աշխարհի թագավորն էլ իր ժողովրդի նման գունատ ու նիհար, մռայլ ու տխուր նստած էր գահին, շուրջն էլ մոլորված կանգնած էին իր նազիր-վեզիրները, պալատականները: Արեգը ներս մտավ, երեք անգամ գլուխ տվեց, ձեռքը կրծքին դրեց կանգնեց ու հայտնեց, որ ինքը գնում է Հազարան հավքի հետևից, լսեց էս երկրի ցավը ու եկել է Երկաթե Ձեռքը խորտակելու, երկիրն ազատելու սով ու ավերից:
— Մեղք ես, այ որդի,- ասաց թագավորը,- Երկաթե Ձեռքին ոչ քաջի թուրն է հաղթում, ոչ հսկայի ուժը. գլուխդ զուր տեղը փորձանքի մի տար, որդի:
— Չէ, թագավորն ապրած կենա, ես ինչ որ կանեմ, կտեսնեք,- ասաց Արեգը,- ինձ ծովը տարեք:
Արեգին տարան ծովը: Թագավորի հրամանով մի ամուր նավ պատրաստեցին Արեգի համար, Արեգը մտավ նավի մեջն ու ընկավ ծովի երեսը: Ծովը մտավ թե չէ, փոթորիկ բարձրացավ, երկինքը մթնեց, ծովն ալեկոծվեց, երկինք ու ծով իրար խառնվեցին, զարհուրելի շառաչյունով ծովի միջից դուրս եկավ Երկաթե Ձեռքը ու բարձրացավ նավի վրա, որ զարկի, խորտակի, հափշտակի: Արեգն աներկյուղ առաջ անցավ, բռնեց Երկաթե Ձեռքն ու էնպես ուժով ոլորեց, որ ահագին ճայթյունով ջարդվեց ու խորտակվեց ջրի մեջ: Երկաթե Ձեռքը խորտակվեց թե չէ, ալիքների միջից դուրս թռավ մի թռչուն, մի մատանի գցեց Արեգի ոտքի տակ ու ծլվլաց.
— Ծովերի ոգիների թագավորի աղջիկն եմ ես: Չար Երկաթե Ձեռքը գերել էր ինձ: Դու խորտակեցիր Երկաթե Ձեռքին ու ազատեցիր ինձ: Ա¯խ, երանի թե օրերից մի օր դու ընկնեիր մեր Մշտադալար Այգին, որ քո լավության փոխարեն ես էլ քեզ լավություն անեի: Էսպես ծլվլաց թռչուն-աղջիկը ու զվարթ երգելով` անհետացավ կապուտակ երկնքում, թռա՜վ- գնա՜ց… Կապույտ աշխարհի թագավորն իր ամբողջ ժողովրդով դուրս եկավ Արեգի առաջ` երգ ու պարով, հանդեսներով ու օրհնություններով, ոտների տակ ծաղիկներ փռելով, թանկ-թանկ պարգևներով: Էսպես Արեգին առաջն արած` տարան թագավորի պալատը: Թագավորը ժառանգ չուներ, ինքն էլ ծերացել էր, խնդրեց Արեգին մնա իրենց քաղաքում, իր մահից հետո բազմի իր գահին ու իր տեղը թագավորի:
— Չէ, թագավորն ապրած կենա,- պատասխանեց Արեգը,- ես գնում եմ Հազարան Հավքի հետևից, ես պետք է գտնեմ Հազարան Հավքը, տանեմ մեր այգին, որ փուշը նորից վարդ դարձնեմ, գազանը` մարդ:
Էստեղ թագավորը Արեգին խորհուրդ տվեց, որ էլի հետ գնա ծովը ու ծովի ոգիների թագավորից ուզի թռչող Քամի Ձին: Արեգը, ծովի ոգիների աղջկա մատանին ձեռին, գնաց ծով ու ձեն տվեց.
— Չքնաղ անունով քո լույս աղջկա
Կանչում եմ, ահեղ ծովերի արքա,
Լսիր անհատակ ջրերի խորքից
Մշտածուփ, անսաստ քո մութ աշխարհքից,
Տուր ինձ Քամի Ձին, թռչող Քամի Ձին,
Որ ես կարոտով` անմար-երկնածին,
Հասնեմ երջանիկ աշխարհքն աննման,
Ուր վարդ է թափում Հավքը Հազարան:
Լսիր ինձ, ահեղ ծովերի արքա,
Առ, նշանն ահա քո սեգ աղջկա,
Տուր ինձ Քամի Ձին` հասնեմ փափագիս,
Էն Հավքը բերեմ, հասցնեմ այգիս,
Փուշը վարդ փոխեմ թովչական երգով,
Ու գազանը` մարդ բանական հոգով:
Էսպես կանչեց, ու փոթորիկը ելավ ծովից, մթնեց երկինք, մթնեց երկիր, ողջ աշխարհքն իրար անցավ, ու ահավոր թոհ ու բոհից, ծովի էն մթին անդունդներից հուր-հրեղեն իր թևերով ցոլաց-ելավ Քամի Ձին: Հասավ Արեգը ձիուն, ձգեց ոսկի սանձը, ճակատը համբուրեց, հեծավ ու թռավ երկնքով անծիր:

Հարցեր և առաջադրանքներ՝

  1. Հատվածը բաժանիր մասերի և վերնագրիր:

Կապույտ աշխարհ

Երկաթե Ձեռքը

Արեգը գտավ Հազարան Հավքը

  1.  քար, ձի, ծով, երկինք բառերին ավելացրու տարբեր վերջավորություններ և կազմիր նախադասություններ:

քար – քարից, քարի, քարով քարում, քարին
ձի – ձիու, ձիուց, ձիուն, ձիով
ծով – ծովի, ծովին, ծովից, ծովով, ծովում
երկինք – երկնքի, երկնքից, երկնքին, երկնքով, երկնքում

  1. Նամակ գրիր Արեգին:

Բարև, Արեգ։ Ինչպե՞ս ես։ Դու շատ անվախ ես, քանի որ դու չվախեցար և գնացիր նեղ ճանապարհով։

  1. Ո՞վ էր Երկաթե Ձեռքը:

    Երկաթե Ձեռքը շատ չար էր և քարսիրտ։
  1. Գրիր փոքրիկ պատմություն Երկաթե Ձեռքի մասին:

Երկաթե Ձեռքը չար էր և ոչ մեկ նրան չէր սիրում։ Եվ մի օր նա հարձակվում է կապույտ աշխարհի վրա։ Ամեն ինչ ավիրում, բայց Արեգ անունով մի տղա գալիս և փրկում է կապույտ աշխարհը։

  1. Ի՞նչ կանեիր Արեգի փոխարեն:

Ես նույն բանը կանեի, քանի որ պետք չի վախենալ։

  1. Ինչու՞ Երկաթե Ձեռքը հարձակվեց հենց այդ երկրի վրա:

Նա հարձակվեց կապույտ աշխարհի վրա, քանի որ նա տեսավ, որ այդ երկիրը շատ խեղճ էր։

Դասարանում

3 1/2 = 3*2+1 = 7/2
Կոտորակները ներկայացրեք խառը թվերի տեցքով

19/3 = 6 1/3
40/6 = 6 4/6
101/10 = 10 1/10
162/25 = 6 12/25
34/3 = 11 1/3
52/5 = 10 2/5
47/8 = 5 7/8
25/6 = 4 1/6

Կատարել կոտորակների գումարում խառը թիվը ներկայացնելով անկանոն կոտորակի տեսքով։

3 2/3 + 13/3 = 3*3+2 = 11/3 + 13/3 = 24/3
5 1/4 + 4 3/8 = 5*4+1 = 21/4
4 3/8 = 4*8+3 = 35/8
35/8+21/4 = 56
6 2/7 + 8 1/14 =

Проверочный тест

Ветер и солнце

Однажды Солнце и сердитый северный Ветер затеяли спор о том, кто из них сильнее. Долго спорили они и, наконец, решились померятся силами с путешественником, который в это самое время ехал верхом по большой дороге.
– Посмотри, – сказал Ветер, – как я налечу на него: мигом сорву с него плащ.
Сказал – и начал дуть что было мочи. Но чем более старался Ветер, тем крепче закутывался путешественник в свой плащ: он ворчал на непогоду, но ехал всё дальше и дальше.
Ветер сердился, свирепел, осыпал бедного путника дождём и снегом; проклиная Ветер, путешественник надел свой плащ в рукава и подвязался поясом. Тут уж Ветер и сам убедился, что ему плаща не сдёрнуть.
Солнце, видя бессилие своего соперника, улыбнулось, выглянуло из-за облаков, обогрело, осушило землю, а вместе с тем и бедного полузамёрзшего путешественника.
Почувствовав теплоту солнечных лучей, он приободрился, благословил Солнце, сам снял свой плащ, свернул его и привязал к седлу.
– Видишь ли, – сказало тогда кроткое Солнце сердитому Ветру, – лаской и добротой можно сделать гораздо более, чем гневом.


Прочитай текст «Ветер и Солнце». Выполни задания.,
1. Определи персонажей произведения.
а) Солнце, Ветер, путешественник;
б) Солнце, Ветер;
в) Солнце, Ветер, Лошадь.

2. Где, в каком месте происходят события, описанные в тексте?
a) На лесной тропинке;
б) в горном ущелье;
в) на большой дороге.

3. О чём спорили Солнце и Ветер?
а) Кто из них нужнее;
б) кто из них сильнее;
в) кого из них больше любят.

4. Подбери словосочетание к выражению дуть что было мочи.
а) Из последних сил;
б) изо всех сил;
в) по мере возможности.

5. Восстанови последовательность действий путника в ответ на старания Ветра.
a) Ехал всё дальше и дальше; 3
б) крепче закутывался; 1
в) надел свой плащ в рукава; 4
г) ворчал на непогоду; 2
д) подвязался поясом. 5

6. Восстанови последовательность действий Солнца.
а) Выглянуло; 2
б) улыбнулось; 1
в) осушило; 4
г) обогрело. 3

7. Выпиши из текста определения, данные автором Ветру.
Ветер жадный, злой, хочет быть всегда в переди, самовлюбленный.
8. Дай свою характеристику Солнцу.

Солнце доброе, заботливое.
9. Выпиши из текста слова, помогающие понять, о чём главном нам хотел сказать автор.

Лаской и добротой можно сделать гораздо более, чем гневом.

Составьте предложения:

Моя собака се

Сердитый, ехать верхом, мигом, непогода, свирепый, гораздо.

Design a site like this with WordPress.com
Get started