Սուրբ Հարության տոն

Հիսուս Քրիստոսի հրաշափառ Հարության տոնը կոչվում է նաև Զատիկ, որը նշանակում է զատում, բաժանում, հեռացում մեղքերից և վերադարձ առ Աստված: Զատիկը Հայ Առաքելական Ս. Եկեղեցու 5 տաղավար տոներից մեկն է: Հիսուս Քրիստոսի խաչելությունից և մահից հետո` երեկոյան, բարեպաշտ մարդիկ Նրա մարմինը իջեցրին խաչից և դրեցին վիմափոր գերեզմանի մեջ՝ փակելով մեծ քարով: Երեք օր հետո` կիրակի առավոտյան, յուղաբեր կանայքգգ գնացին գերեզման՝ անուշաբույր յուղերով օծելու Քրիստոսի մարմինը, սակայն զարմանքով տեսան, որ քարայրի մուտքի քարը հեռացված է, իսկ գերեզմանը` թափուր: Մինչ նրանք տարակուսում էին, երևացին երկու հրեշտակ և ասացին. «Ինչո՞ւ եք ողջին մեռելների մեջ փնտրում: Այստեղ չէ, այլ Հարություն առավ»

Հարության լուրը կանայք ավետեցին առաքյալներին, որից հետո Հիսուսը երևաց նրանց: Քրիստոսի Հարությունը դարձավ քրիստոնեական վարդապետության և հավատի հիմքը: «Եթե մեռելների հարություն չկա, ապա և Քրիստոս հարություն չի առել: Եվ եթե Քրիստոս Հարություն չի առել, իզուր է մեր քարոզությունը, իզուր է և ձեր հավատը»


Ս. Հարության տոնի նախընթաց երեկոյան եկեղեցիներում մատուցվում է Ճրագալույցի Ս. Պատարագ, որով սկսվում են զատկական տոնակատարությունները: Առավոտյան եկեղեցիներում կատարվում է ժամերգություն, Անդաստանի արարողություն, ապա մատուցվում տոնական Ս. Պատարագ: Ս. Հարության տոնին հավատացյալները միմյանց ողջունում են «Քրիստոս Յարեաւ ի մեռելոց» ավետիսով, պատասխանում՝ «Օրհնեալ է Յարութիւնն Քրիստոսի»:
Զատկի տոնին հավատացյալները ձու են ներկում: Ներկված ձուն համարվում է Հարության և նոր կյանքի խորհրդանիշ: Կարմիր գույնը խորհրդանշում է խաչյալ Հիսուսի կենդանարար արյունը, որ թափվեց մարդկության փրկության համար: Ըստ Ս. Գրիգոր Տաթևացու՝ «Միայն Զատկին ենք ձու ներկում, որովհետև ձուն օրինակ է աշխարհի», և ինչպես իմաստուններն են ասում. «Դրսի կեղևը նման է երկնքին, թաղանթը՝ օդին, սպիտակուցը՝ ջրին, դեղնուցն էլ երկիրն է: Իսկ կարմիր գույնը խորհրդանշում է Քրիստոսի արյունը: Եվ մենք կարմիր ձուն մեր ձեռքերի մեջ առնելով` հռչակում ենք մեր փրկությունը»:
Հիսուս Քրիստոսի հրաշափառ Հարության տոնը Հայ Եկեղեցին նշում է հիսուն օր շարունակ՝ մինչև Հոգեգալստյան տոն: Այս ընթացքը կոչվում է Հինանց շրջան կամ Հինունք, որը ծագում է «հիսունք» բառից:
Հինանց շրջանի քառասուն օրերը Հարուցյալ Քրիստոսի՝ աշակերտներին երևալու և Աստծո արքայության մասին վկայություններ տալու հիշատակությունն են, իսկ վերջին տասն օրերը նվիրված են Քրիստոսի Համբարձմանը:
Հինանց շրջանը ավարտվում է Հոգեգալստյան տոնով: Համբարձումից տասն օր հետո, ըստ Քրիստոսի խոստման, առաքյալների վրա իջավ Աստծո Ս. Հոգին, և զորացած առաքյալները վկայեցին Քրիստոսին ամբողջ աշխարհով:

Անգին խորհուրդը

Ու գնում է տղան տուն, տեսնում է հորը անկողնում պառկած, պատմում է ողջ եղելությունը վաճառականի հետ կապված, և հայրը նրան մի անգին խորհուրդ է տալիս: Ասում է, որ որդին կյանքում շատ շատ աշխատի, հարստանա, ունենա սեփական աշխատողները, և երբեք նրանց հետ այդպես չվարվի, ինչպես իր հետ վարվեցին: Բոլորին վարձատրի իրենց աշխատածին համապատասխան, լինի արդար և բարեխիղճ: Այդպես էլ այդ գիշերը հայրը մահանում է, մի քանի օրից որդին վերադառնում է քաղաք, և անցնում աշխատանքի իրեն ամենաբարձր աշխատավարձը առաջարկած վաճառականի մոտ: Նա գիշեր ցերեկ աշխատում է, շատ գումար է հավաքում, և տարիներ անց կարողանում է իր սեփական մեծ խանութը ունենալ: Եվ ամեն անգամ, երբ ուզում է անարդար վարվել իր աշխատողների նկատմամբ, նա հիշում է իր մահամերձ հոր խորհուրդը:
Այդպես էլ այդ քաղաքում տղան հայտնի է դառնում որպես ամենաարդարամիտ գործատու, և շատ տարիներ անց էլ բոլորը նրան հիշում էին որպես ամենաարդարամիտ և բարեխիղճ մարդ:

29․04․21

  1. Ի՞նչ բնութագրիչներ ունի քամին:

  1. Ի՞նչ սարքով և ինչպե՞ս են որոշում քամու ուղղությունը:

հողմացույց կոչվող սարքով որոշում են քամու ուղղությունը և ուժը: Ընդունված է քամին կոչել հորիզոնի այն կողմի անունով, որտեղից փչում է: Օրինակ՝ եթե քամին փչում է հարավից, ապա անվանում են հա­րավային քամի:

  1. Ինչի՞ց է կախված քամու ուժը, ի՞նչ միավորով են չափում:

 Քամու ուժը չափում են բալերով՝ 0-ից մինչև 12 բալ:

  1. Ի՞նչ սարքով են չափում քամու արագությունը, ո՞րն է չափման միավորը:

Քամու արագությունը որոշում են հողմաչափ կոչվող սարքով:

  1. Ի՞նչ նպատակներով է օգտագործվում քամու ուժը:

Քամու ուժը մարդիկ օգտագործել են տարբեր նպա­տակներով՝ նավարկել է առագաստանավերով, կառուցել հողմաղացներ:

Design a site like this with WordPress.com
Get started