Homework 22-09

Նախադասությունները գրեք անցյալ ժամանակաձևով/ կանոնավոր բայեր/:

Վարժություն 1

  1. Children  (dress) quickly.
    Children dressed quickly.

2.    I  (help) my mother in the kitchen.
I helped my mother in the kitchen.

3.    We  (walk) in the park.
We walked in the park.

4.    They  (wash) their clothes in the bathroom.
They washed their clothes in the bathroom.

5.    We  (watch) an interesting film.
We watched an interesting film.

6.    Students  (work) in the garden.
Students worked in the garden.

7.    Guna  (play) basketball.
Guna played basketball.

8.    The girl  (skip) very fast.
The girl skipped very fast.

   9. It  (rain) a lot.
It rained a lot.

10.    Henry  (ski) down the hill.
Henry skied down the hill.

Վարժություն 2

1.     We  (wait) for you.
We waited for you.

2.    Ervin  (fix) the bike.
Ervin fixed the bike.

3.    The girl  (clean) the house.
The girl cleaned the house.

4.    We  (search) for information.
We searched for information.

5.    They  (work) in the morning.
They worked in the morning.

6. She  (promise) to help.    
She promised to help.

7. They  (ski) in winter.
They skied in winter.

8. I  (look) through the window.   
I looked through the window

  9. You  (listen) to music. 
You listened to music.

10. She  (wash) the cups and the plates.
She washed the cups and the plates.

Նախադասությունները գրեք ներկա անորոշ կան ներկա շարունակական ժամանակաձևերով:

1. Every Monday, Sally (drive)  her kids to football practice.
Every Monday, Sally drives her kids to football practice.

2. Usually, I (work)  as a secretary at ABT, but this summer I (study)  French at a language school in Paris. That is why I am in Paris.
Usually, I work  as a secretary at ABT, but this summer I am studying  French at a language school in Paris. That is why I am in Paris.

3. Shhhhh! Be quiet! John (sleep) .
Shhhhh! Be quiet! John is sleeping .

4. Don’t forget to take your umbrella. It (rain) .
Don’t forget to take your umbrella. It is raining .

5. I hate living in Seattle because it (rain, always) .
I hate living in Seattle because it always rains.

6. I’m sorry I can’t hear what you (say)  because everybody (talk)  so loudly.
I’m sorry I can’t hear what you are saying because everybody is talking  so loudly.

7. Justin (write, currently)  a book about his adventures in Tibet. I hope he can find a good publisher when he is finished.
Justin is writing, currently a book about his adventures in Tibet. I hope he can find a good publisher when he is finished.

8. Jim: Do you want to come over for dinner tonight?
Denise: Oh, I’m sorry, I can’t. I (go)  to a movie tonight with some friends.
Jim: Do you want to come over for dinner tonight?
Denise: Oh, I’m sorry, I can’t. I am going  to a movie tonight with some friends.

9. The business cards (be, normally )  printed by a company in New York. Their prices (be)  inexpensive, yet the quality of their work is quite good.
The business cards are normally  printed by a company in New York. Their prices are inexpensive, yet the quality of their work is quite good.

10. This delicious chocolate (be)  made by a small chocolatier in Zurich, Switzerland.
This delicious chocolate is made by a small chocolatier in Zurich, Switzerland.

ԱՐԵԳՆ ՈՒ ԵՂԲԱՅՐՆԵՐԸ ԳՆՈՒՄ ԵՆ ՀԱԶԱՐԱՆ ՀԱՎՔԸ ՈՐՈՆԵԼՈՒ

ԱՐԵԳՆ ՈՒ ԵՂԲԱՅՐՆԵՐԸ ԳՆՈՒՄ ԵՆ ՀԱԶԱՐԱՆ ՀԱՎՔԸ ՈՐՈՆԵԼՈՒ

Արան թագավորը երեք որդի է ունենում` մեծ,  միջնեկ, փոքր: Փոքրի անունն Արեգ է լինում: Թագավորը կանչում է որդիներին: Որդիքը գալիս են, գլուխ են վեր բերում, առաջին կանգնում: Ասում է.
— Այ որդիք, տեսնո՞ւմ եք, մեր տերության զարդն ու փառքը փչացավ: Մեր այգու միակ ճարն ու հնարը Հազարան Հավքն է, որ ապրում է Կախարդական աշխարհքում: Կտրիճ տղերք եք, նժույգները նստեք, զենքերն առեք, գնացեք Կախարդական աշխարհքը, Հազարան Հավքը գտեք, որ մեր Այգում երգի, որ նորից փուշը վարդ դառնա, գազանը` մարդ:
Հետո միտք է անում ու ավելացնում.
— Իսկ դու, Արեգ, դեռ փոքր ես, մնա տանը :
Մեծ տղեն ու միջնեկ տղեն ձի են նստում, ճամփա ընկնում: Փոքր ախպերն էլ է ուզում գնա, չեն թողնում: Բայց չի լինում. ինչ անում-չեն անում, չեն կարողանում հետ պահել. սա էլ վեր է կենում նրանց հետևից գնում:

  1. Հատվածից դուրս գրիր 7 անձնանիշ գոյական:

    Արեգ,Արան ,տղերք,որդի,ախպեր,թագավոր,մարդ
  2. Հատվածից դուրս գրիր 10 իրանիշ գոյական:

    ճար,հնար,զենք,երգ,այգի,վարդ,փուշ,տուն,ձի,գլուխ։

ԿԱԽԱՐԴԱԿԱՆ ԱՇԽԱՐՀԻ ՃԱՆԱՊԱՐՀՆ ՈՒ ՀՍԿԱ ԾԵՐՈՒՆԻՆ

ԿԱԽԱՐԴԱԿԱՆ ԱՇԽԱՐՀԻ ՃԱՆԱՊԱՐՀՆ ՈՒ ՀՍԿԱ ԾԵՐՈՒՆԻՆ

-Որտեղ ես, հե՜յ, Կախարդական աշխարհ, քեզ են գալիս:

Գնու՜մ, գնու՜մ, շատ են գնում, թե քիչ, էդ էլ Աստված գիտի, գնում են հասնում մի տեղ, ուր երեք ճամփա բաժանվում են. մեկը` մեծ, մեկը` միջնեկ, մեկն էլ` նեղ: Ճամփաբաժնում էլ նստած է մի սպիտակամորուս ծերունի` գլուխը ամպերում, ձեռին՝ սև ու սպիտակ կծիկներ: Սև կծիկը բաց է թողնում, սպիտակը հավաքում, սպիտակը բաց է թողնում, սևը հավաքում:
— Բարի  օր,- ասում են,- պապի, էդ ի՞նչ ես անում:
— Գիշեր-ցերեկ եմ կծկում, որդիք. գիշերը կծկում եմ, ցերեկը պարզում:
— Հապա էս ճանապարհները ո՞ւր են տանում,- հարցնում են տղերքը:
— Էս լեն ու մեծ ճանապարհով գնացողին ոչ մի նեղություն չի պատահի. ով գնացել` հետ է եկել: Միջին ճանապարհով գնացողն էլ կարող է հետ գալ, կարող է հետ չգալ: Իսկ էս նեղ ու քարքարոտ ճամփից մինչև օրս հետ եկող չեմ տեսել. ով գնացել է, էլ հետ չի եկել:
Առաջ մեծ ախպերը մեծ ճամփեն բռնում է գնում: Հետո միջնեկ ախպերը միջնեկ ճամփեն է ընկնում գնում: Արեգն էլ ուզում է նեղ ճամփով գնա, ծերունին ասում է.
— Մեղք ես, թագավորի տղա,  հետ դարձիր էդ ճամփից,քանի ուշ չի, դարձիր գնա քո աշխարհքը, քո հոր տունը, ի՞նչ ես քո մահի հետև ման գալի:
— Չէ, պապի,- ասում է Արեգը,- ինչ էլ որ լինի, պետք է գնամ: Մեր Անմահական Այգին փուշ է կտրել, մեր մարդիկ գազան են դարձել: Պետք է գնամ Կախարդական աշխարհից Հազարան Հավքը բերեմ, որ փուշը նորից վարդ դառնա, գազանը մարդ դառնա:
— Հա, հա, հա, հա,- քահ-քահ խնդաց հսկա ծերունին,- ոչ մի հողածնի ոտք չի դիպել Կախարդական աշխարհին, ոչ մի աչք չի տեսել:
— Խիզախ տղա, սարեր կան էն ճամփեն կապած` թռչունը չի անց կենում, խոր անդունդներ կան, որ նայելիս մարդու աչք է սևանում, հուր անապատ, որն անցնելիս ամբողջ կյանքդ հերիք չի, ամեն քայլում` դև ու հրեշ, ամեն կողմից` փոթորիկ. օձն իր պորտով, հավքն իր թևով չի հասնի էնտեղ…
Արեգը առաջ է գալիս ու կանչում.
— Ի¯նչ են դևեր ու հրեշներ, երկյուղ չունեմ ես, պապի, ինչ էլ պատահի, ես պիտի գնամ Հազարան Հավքը բերեմ, որ Այգին ծաղկի, գազանը մարդ դառնա:
— Դե որ էդպես է,- ասում է ծերունին,- արի քեզ օրհնեմ, կտրիճ տղա, ծերիս օրհնանքը թող լինի քեզ հետ. բարով դու հասնես Կախարդական աշխարհք, լեռներ, անդունդներ հարթվեն առաջիդ, դևեր, հրեշներ դառնան անվնաս, կասկած ու երկյուղ երբեք չիմանաս: Օրհնում է Արեգին ծերունին, խրատում ու ճանապարհ դնում դեպի Կախարդական աշխարհ:

  1. Որտե՞ղ էր նստած սպիտակամորուս ծերունին և ի՞նչ էր անում, դուրս գրիր այդ հատվածը:

Ճամփաբաժնում էլ նստած է մի սպիտակամորուս ծերունի` գլուխը ամպերում, ձեռին՝ սև ու սպիտակ կծիկներ: Սև կծիկը բաց է թողնում, սպիտակը հավաքում, սպիտակը բաց է թողնում, սևը հավաքում:

  1. Երեք ճամփաներից դու ո՞ր ճանապարհը կընտրեիր, ինչո՞ւ:

Ես կնտրեի երկրորդ ճանապարհը ՝ լայն ճանապարհը, որովհետև այդ ճանապարհը ապահով է։

  1. Օրհնանք, կախարդական, ծերունի բառերից առանձնացրու ածանցները, յուրաքանչյուր ածանցով կազմիր երեք բառ:

օրհնանք – անք
կախարդական – ական
ծերունի – ունի

անքականունի
հրճվանքդպրոցականռշտունի
տառապանքգաղթականբզնունի
խրախճանքտպագրականամատունի
  1. սպիտակամորուս, ճամփաբաժան, պապիկ, այգի, հրեշ բառերը բաժանիր բաղադրիչների, յուրաքանչյուրի դիմաց նշիր տեսակը ըստ կազմության:

սպիտակամորուս – հոդ․ բարդ բառ
ճամփաբաժան – բարդ բառ
պապիկ – ածանցավոր բառ
այգի – ածանցավոր բառ
հրեշ – պարզ բառ

Design a site like this with WordPress.com
Get started