Քիմիական կապի բնույթը

Քիմիական միացությունների մոլեկուլները որոշակի հաջորդականությամբ միմյանց կապված ատոմների համախումբ են:Նյութերի քիմիական հատկությունները պայմանավորված են քիմիական կապերի տեսակով, կապ առաջացնող ատոմների բնույթով և մոլեկուլում դրանց փոխազդեցությամբ:Հին ժամանակներից սկսած՝ գիտնականները փորձում են պարզել, թե ինչպես են կառուցված նյութերը, ինչպե՞ս և ինչու՞ են ատոմները միանում, և ի՞նչ ուժեր են նրանց իրար մոտ պահում:
XX դարում ֆիզիկոսները պարզեցին, որ ատոմները կապվում են էլեկտրական լիցք ունեցող մասնիկներով` արտաքին էներգիական մակարդակի էլեկտրոններով, որոնք ձգվում են կապվող ատոմների դրական միջուկների կողմից: Հետևաբար, ատոմները կապող ուժերը էլեկտրական բնույթի են:
Ատոմների կապը մեկը մյուսի հետ անվանում են քիմիական կապ:
Քիմիական   կապը փոխազդեցություն է էլեկտրոնների և միջուկների միջև,որը հանգեցնում է մոլեկուլում ատոմների միացմանը:
Քիմիական կապն ատոմների փոխազդեցություն է, որն ուղեկցվում է էներգիայի անջատումով:
Այդ էներգիան կազմում է  40-ից մինչև 1000կՋ/մոլ: Էներգիայի այդպիսի լայն միջակայք հնարավոր է տարբեր փոխազդեցությունների պատճառով, որոնք ներկայումս հիմնականում դասակարգվում են որպես կովալենտային,իոնային և մետաղային կապեր:
Կովալենտային կապ առաջանում է ոչ մետաղների ատոմների միջև:Իոնային կապ առաջանում է մետաղների և ոչ մետաղների ատոմների միջև:Մետաղական կապ առաջանում է մետաղական պարզ նյութերում և համաձուլվածքներում:
Քիմիական կապի տեսությունը քիմիայի կարևորագույն ուսմունքներից է, առանց որի հնարավոր չէ հասկանալ մոլեկուլների տարբեր կառուցվածքների և փոխազդունակության պատճառները։

  1. Ի՞նչ է քիմիական կապը, և ի՞նչ բնույթ ունի:
  2. Ո՞ր կապն է կոչվում կովալենտային կապը:
  3. Ո՞ր կապն է իոնային կապը:
  4. Ի՞նչ է կոչվում քիմիական կապ:

Նետում ես ոսկի նետերըդ

Նետում ես ոսկի նետերըդ,
Հուրերդ — որպես արև,
Ես դեմըդ — դողդոջ տերև,
Նետում ես ոսկի նետերըդ։
Դու բոց ես, ես խենթ թիթեռ եմ,
Դու վառ ես, դու հրաթև,
Նետում ես ոսկի նետերըդ,
Հուրերըդ որպես արև։

Թվականներ

Թվական անունը ցույց է տալիս առարկայի թիվ, քանակ, թվային կարգ, օրինակ՝ երեք գրիչ, երկրորդ կուրս, երկուական տետր և այլն։
Թվականները լինում են չորս տեսակի՝ քանակական, դասական, բաշխական, կոտորակային։
Քանակական թվականներն արտահայտում են առարկաների քանակն ամբողջ թվերով, ինչպես՝ հինգ գրիչ, տասը տուն, քսանութ քանոն և այլն։ Այս թվականները գրվում են բառերով (օրինակ՝ մեկ, երկու), արաբական թվանշաններով (1, 2, 3 և այլն), ինչպես նաև հայոց այբուբենի տառերով (Ա-1, Բ-2, Ժ-10 և այլն)։
Բառերով գրվելիս տասնմեկից մինչև իննսունինը թվականները գրվում են միասին (տասնութ, քսանհինգ, երեսունութ, հիսունհինգ և այլն), իսկ հարյուրից հետո գրվում են առանձին (օրինակ՝ հազար ինը հարյուր քառասունութ)։ Ինը և տասը թվականներն ունեն երկու ձև՝ ինը և ինն, տասը և տասն։ Ինը և տասը գրվում է, երբ նրանց հաջորդում է բաղաձայնով սկսվող բառ (օրինակ՝ ինը գիրք, քսանինը գիրք, տասը գրիչ), իսկ երբ նրանց հաջորդում է ձայնավորով սկսվող բառ, հիմնականում գրվում է ինն, տասն, բայց երբեմն, արտասանության տեմպով և տրամաբանական շեշտով պայմանավորված, կարող է գրվել նաև ինը, տասը (օրինակ՝ ինն օր, ինը օր, տասն անգամ, տասը անուն)։ Բաղադրյալ քանակական թվականների մեջ որպես առաջին կամ միջին բաղադրիչ գործածվելիս միշտ գրվում է ինն և տասն (օրինակ՝ իննսունհինգ, տասներկու, տասնչորս, հազար երկու հարյուր տասնութ)։ Երկու թվականը, երբ գոյականաբար գործածվելիս հոլովվում է, հոգնակի թվով է գործածվում կամ էլ հոդ ստանում, ունենում է երկուս ձևը, ինչպես՝ երկուսներ, երկուսի, երկուսը և այլն։
Դասական թվականները ցույց են տալիս առարկայի թվային կարգը, օրինակ՝ երկրորդ հարկ, հինգերորդ դասարան։ Այս թվականները կազմվում են քանակականներից՝ -րորդ կամ -երորդ ածանցներով. -րորդ-ով կազմվում են երկրորդ, երրորդ, չորրորդ դասական թվականները։ Որպես մեկ թվականի դասական գոր- ծածվում է առաջին բառը։ Այս թվականները գրվում են բառերով (օրինակ՝ առաջին, երկրորդ, վեցերորդ, քսաներկուերորդ, վաթսունհինգերորդ), արաբական թվանշաններով, որոնց կցվում են –ին և -րդ մասնիկները՝ 1-ին, 2-րդ, 3-րդ, 48-րդ և այլն, հռոմեական թվերով՝ II, VI, IX և այլն, որոնց մասնիկ չի կցվում։ 1-ին կար- դացվում է առաջին, բայց կարող է նշանակել նաև մեկին, ինչպես՝ սեպտեմբերի 1- ին։ Դասական թվականները կարող են գրվել նաև հայոց այբուբենի տառերով, որոնցից հետո դրվում է կետ կամ փակագիծ՝ ա), բ., ինչպես նաև արաբական թվանշաններով, որոնցից հետո դարձյալ դրվում է կետ կամ փակագիծ՝ 1), 2.։ Սրանք սովորաբար գործածվում են համարակալման ժամանակ։ Կա նաև դասական թվականի իմաստ արտահայտելու այսպիսի ձև։ Երբ արաբական թվանշանը գրվում է իր լրացյալից հետո, ստանում է դասականի իմաստ։ Օրինակ՝ 5 տուն նշանակում է հինգ հատ տուն, իսկ տուն 5 նշանակում է տուն թիվ հինգ։ Բաշխական թվականները ցույց են տալիս առարկաների բաշխումը որոշակի թվերով, ինչպես՝ բաժանել երկուական թերթիկ, բաշխել երեք-երեք և այլն։ Բաշխական թվականները կազմվում են քանակականներից՝ -ական ածանցով (օրինակ՝ վեցական, ութական, իննական, տասական, քսանական) կամ էլ քանակական թվականի կրկնությամբ, օրինակ՝ երկու-երկու, հինգ-հինգ, ութ-ութ։ Կրկնությամբ կազմված բաշխական թվականները գրվում են գծիկով։
Կոտորակային թվականները ցույց են տալիս առարկայի քանակը մասի և ամբողջի հարաբերությամբ, օրինակ՝ մեկ հինգերորդ, երկու երրորդ։ Կոտորակային թվականները կազմվում են համարիչից (բերված օրինակներում՝ մեկ, երկու) և հայտարարից (հինգերորդ, երրորդ)։ Համարիչն արտահայտվում է քա- նակական թվականով, իսկ հայտարարը՝ դասական։ Կոտորակային թվականները գրվում են թվանշաններով, օրինակ՝ 1/2, 3/4 կամ էլ բառերով, որոնք գրվում են առանձին-առանձին, օրինակ՝ մեկ երկրորդ, երեք չորրորդ։ Չորրորդ հայտարարի փոխարեն գործածվում է նաև քառորդ բառը՝ երեք քառորդ։ Տասնորդական կոտորակների հայտարարը կազմվում է -ական ածանցով՝ զրո ամբողջ հինգ տասնորդական։ Մեկ երկրորդ-ի փոխարեն գործածվում է նաև կես բառը։ Թվականները ածականների նման կարող են գործածվել գոյականաբար, օրինակ՝ երեք աշակերտ-երեքը, ութ գրքից-ութից։

Գործնական աշխատանքներ

1.Ընդգծիր յուրաքանչյուր շարքում 5 թվական:
ա. քառապատիկ, զրովաթսունմեկերորդ, եռակի, տասներկու-տասներկույոթական, ութնյակ, չորսբոլորը, երկու հինգերորդ:
բ. թվային, տրիլիոն, երկակի, հինգ-հինգ, մեկմեկու, երեսունհինգերեք յոթերորդչորրորդ, տասնավոր
գ. վաթսունտասնմեկերորդ, հնգամյա, հիսունականհարյուր-հարյուր, հնգանիստ, եռագույն, չորս քառորդհազար:

2.Ընդգծիր 3 քանակական թվական;
ա. երրորդություն, թվական, հարյուր մեկ, քառասուն, եռապատիկ, միլիոն:
բ. քանակական, հինգ հարյուր, յոթնապատիկ, երկու հարյուրտասը, յոթերորդ:
գ. տասնինը, քառյակ, մեկական, ութսուն, եռանիստ, հազար երկու հարյուր, միավոր:

3.Ընդգծիր 3 դասական թվական:
ա. քսանմեկերորդ, մեկ չորրորդ, հազարավոր, երեսուներկուերորդառաջին, տասնմեկ:
բ. հնգյակ, հինգերորդ, երրորդական, մեկ հարյուրերորդ, ութերորդչորրորդ:
գ. երեք քառորդ, տասնիններորդ, երկրորդական, հիսունհինգերորդերկրորդ, երրորդություն:

4.Հետևյալ բառակապակցություններից կազմիր գոյականներ:
Տասն օր- տասնօրյակ
հինգ տարի-հնգամյա
մեկ ամիս-մեկամսյա
ութ ոտք ունեցող-ութոտանի
հարյուր տարի-հանյուրամյա
ութ հոգուց բաղկացած-ութնյակ
հազար տարի-հազարամյա
չորս հոգուց բաղկացած-քառյակ
երեք ամիս-եռամյա
երեք հոգուց բաղկացած-եռյակ
երեք ոտք ունեցող-եռոտանի

Design a site like this with WordPress.com
Get started