Ազատագրական պայքարը 5-րդ դարում (հուն․ 29 – փետ․ 5)

Բառերի բացատրություն

Հավիտյանս հավիտենից –ընդմիշտ
Կեղծուրացություն –թվացյալ հրաժարվելը դավանանքից՝ կրոնից
Մոգ –զրադաշտական կրոնին հետևող, կրակապաշտ
Ատրուշան –կրակապաշտ պարսիկների պաշտամունքի տեղը, որտեղ կրակը միշտ վառ էր պահվում
Միաբանություն –այստեղ՝ միասնություն
Աշխարհագիր անցկացնել – այստեղ՝ մարդահամար և գույքագրություն անել
Ինքնավարություն –ինքնիշխանություն, ներքին օրենսդրության ու կառավարման գործերի ինքնուրույն կերպով վճռելու և տնօրինելու իրավունք
Մարզպանություն –մարզպանի կառավարման երկրամասը
Մարզպան –պետական բարձրագույն պաշտոնյա, որին հանձնում
էին մի ծայրամասի կառավարությունը, մարզի կառավարիչ

Հարցեր և առաջադրանքներ

1. Ներկայացրո՛ւ Հազկերտ II-ի քաղաքականությանը հատուկ գծերը:

Հազկերտ II-ը, ցանկանում էր լիակատար վերահսկողություն հաստատել հայ ժողովրդի քաղաքական, տնտեսական և հոգևոր-մշակութային կյանքում: Նա վարում էր տնտեսական ճնշման և կրոնափոխության քաղաքականություն։

2. Վերընթերցի՛ր «Ավարայրի ճակատամարտի արդյունքները» բաժինը և կատարիր կանխատեսում. արդյոք պարսիկները կհրաժարվե՞ն հայերի կրոնափոխության քաղաքականությունից: Հիմնավորի՛ր տեսակետդ փաստերով:

Այո, պարսիկները հրաժարվեցին հայերի կրոնափոխության գաղափարից։ Իմ կարծիքով պատճառն այն էր, որ ոչ բարձր հարկերը, ոչ նախարարներին խոստացված բարձր պաշտոնները, չստիպեցին հայերին ուրանալ քրիստոնեությանը։ Մեկ տարի անընդմեջ հայերը պայքար մղեցին պարսիկների հետ հանուն քրիստոնեության։ Այդ պայքարի վերջնակետը դրվեց Ավարայրի ճակատամարտով, որտեղ հայթողներ կամ պարտվողներ չեղան։ Պարսիկները հասկացան, որ հայերի համար քրիստոնեությունը շատ կարևոր է և ստիպելով կամ ուժով հնարավոր չէ հասնել արդյունքին։

3. Նկարագրի՛ր կամ այլ կերպ ներկայացրո՛ւ (նկար,
բեմականացում, ֆիլմ և այլն) պատմական այն դրվագը, երբ Հազկերտ II-ը հայ նախարարներից պահանջում է ուրանալ իրենց կրոնը։

Հազկերտ II-ը նստած է գահին, իսկ նախարարները շարքով կանգնած են նրա առջև։ Հազկերտը սպառնում է նախարարներին որ կսպանի նրանց և իրենց ընտանիքի անդամներին, ստիպում ուրանալ իրենց կրոնը, բայց այդ ժամանակ առաջ է գալիս Վարդան Մամիկոնյանը, կանգնում ուղիղ գահի դիմացը և վստահ ձայնով ասում, որ ավելի լավ է մահանա, քան դավաճանի իր կրոնը։ Նախարարները մեկ օր մտածելու ժամանակ են խնդրում Հազկերտից և նա համաձայնում է։ Այդ մեկ օրվա ընթացքում նախարարները համոզում էին Վարդանին կեղծորեն ուրանալ քրիստոնեությանը և նա դժվարությամբ համաձայնում է։

4. Պատկերացրո՛ւ, որ Արտաշատի ժողովի մասնակից ես և պետք է պատասխանես Հազկերտի հրովարտակին: Ի՞նչ պատասխան կտայիր պարսից արքային։ Բացատրի՛ր, թե ինչո՞ւ հենց այդպիսի պատասխան
որոշեցիր տալ։

Ես կեղծորեն կուրանայի քրիստոնեությանը, որպեսզի Հազկերտ-II թույլ տար շարունակել կառավարել։ Այնուհետև կսկսեի կազմակերպել ամպստամբություն Հազկերտի դեմ։

5. Մեկնաբանի՛ր, թե ի՞նչ է նշանակում կեղծուրացություն: Ինչո՞ւ հայ նախարարները դիմեցին այդ քայլին։

Կեղծուրյացությունը դա թվացյալ հրաժարվելն է դավանանքից՝ կրոնից։ Հայ նախարարները դիմեցին այդ քայլին, որովհետև հակառակ դեպքում պետք է ենթարկվեին մահապատժին։ Դրանից հետո ժողովուրդը կմնար առանց առաջնորդների և չէր կարողանա ինքնակազմակերպվել։

Անձյուն ձմեռ

Վերջապես եկավ ձմեռը։ Դեռ մանուկ ժամանակվանից ձմեռը ինձ մոտ ասոցացվում էր ինչ-որ կախարդական բանի հետ։ Ամեն տարի, երբ երկնքից թափվում էին առաջին ձյան փաթիլները․ դա ինձ համար նոր բանի սկիզբ էր։ Բայց այս տարի ամեն ինչ այլ կերպ էր։ Ցավոք այս անգամ ձմեռը եկավ առանց ձյուն և կոտրեց իմ հույսերը։ Ես գնել էի նոր դահուկներ, որպեսզի սարերում սահեի, երբ ձյուը կնստեր։ Բայց… իմ սպասելիքները չարդարացվեցին։ Ձյուն չեկավ։ Իմ դահուկները այդպես էլ մնացին տանը։ Դրսում ամեն ինչ ցեխի մեջ էր, ոչ մի սպիտակ ձյուն, մենակ ցեխ։ Միակ բանը ինչը ուրախացնում էր, դա Ամանորն էր։ Նոր տարվա գիշերը միշտ խորհրդավոր մթնոլորտ էր, հատկապես, երբ երկնքից թափվում էին ձյան փաթիլները։ Սակայն այս տարի ինչպես ձյուն չկար, այնպես էլ ամանորյա տրամադրույթուն։ Ամբողջ ձմեռն անցավ ձանձրալի, ցեխոտ և գորշ…

Քիմիական կապի բնույթը

Քիմիական միացությունների մոլեկուլները որոշակի հաջորդականությամբ միմյանց կապված ատոմների համախումբ են:Նյութերի քիմիական հատկությունները պայմանավորված են քիմիական կապերի տեսակով, կապ առաջացնող ատոմների բնույթով և մոլեկուլում դրանց փոխազդեցությամբ:Հին ժամանակներից սկսած՝ գիտնականները փորձում են պարզել, թե ինչպես են կառուցված նյութերը, ինչպե՞ս և ինչու՞ են ատոմները միանում, և ի՞նչ ուժեր են նրանց իրար մոտ պահում:
XX դարում ֆիզիկոսները պարզեցին, որ ատոմները կապվում են էլեկտրական լիցք ունեցող մասնիկներով` արտաքին էներգիական մակարդակի էլեկտրոններով, որոնք ձգվում են կապվող ատոմների դրական միջուկների կողմից: Հետևաբար, ատոմները կապող ուժերը էլեկտրական բնույթի են:
Ատոմների կապը մեկը մյուսի հետ անվանում են քիմիական կապ:
Քիմիական   կապը փոխազդեցություն է էլեկտրոնների և միջուկների միջև,որը հանգեցնում է մոլեկուլում ատոմների միացմանը:
Քիմիական կապն ատոմների փոխազդեցություն է, որն ուղեկցվում է էներգիայի անջատումով:
Այդ էներգիան կազմում է  40-ից մինչև 1000կՋ/մոլ: Էներգիայի այդպիսի լայն միջակայք հնարավոր է տարբեր փոխազդեցությունների պատճառով, որոնք ներկայումս հիմնականում դասակարգվում են որպես կովալենտային,իոնային և մետաղային կապեր:
Կովալենտային կապ առաջանում է ոչ մետաղների ատոմների միջև:Իոնային կապ առաջանում է մետաղների և ոչ մետաղների ատոմների միջև:Մետաղական կապ առաջանում է մետաղական պարզ նյութերում և համաձուլվածքներում:
Քիմիական կապի տեսությունը քիմիայի կարևորագույն ուսմունքներից է, առանց որի հնարավոր չէ հասկանալ մոլեկուլների տարբեր կառուցվածքների և փոխազդունակության պատճառները։

  1. Ի՞նչ է քիմիական կապը, և ի՞նչ բնույթ ունի:
  2. Ո՞ր կապն է կոչվում կովալենտային կապը:
  3. Ո՞ր կապն է իոնային կապը:
  4. Ի՞նչ է կոչվում քիմիական կապ:
Design a site like this with WordPress.com
Get started