Հավասարաչափ շարժում:Արագություն:

1.Տրամվայը շարժվում է 36կմ/ժ արագությամբ: Այդ արագությունն արտահայտեք մետր-վայրկյանով(մ/վ):

36կմ = 36000մ
1ժ = 3600վ
36կմ/ժ = 36 • 1000մ/3600վ = 10մ/վ

2.Որքան ճանապարհ կանցնի ավտոմեքենան 1 րոպեում՝ շարժվելով 72կմ/ժ արագությամբ:

72000մ/ժ = 1200մ/ր

Պատ․՝ 1200մ


Մամուռներ

Մամուռները պատկանում են բարձրակարգ բույսերի առաջին բաժնին: Նրանք ավելի բարդ են կազմավորված, քան ջրիմուռները, սակայն պարզունակ են մնացյալ սպորավորների և սերմնավոր բույսերի համեմատ:

Կանաչ մամուռները տարածված են խոնավ անտառների կիսաստվերոտ, ստվերախիտ մասերում, որտեղ առաջացնում են համատարած փափուկ ծածկոց: Աճում են նաև մարգագետիններում, ճահիճներում, տունդրաներում, կարող են հանդիպել նաև քարերի ու ժայռերի վրա:

Մամուռները իսկական ցամաքային բույսեր են, որոնց նախնիները, առաջին անգամ դուրս գալով ջրից, բնակեցրին ցամաքը: Մամուռները ֆոտոսինթեզ կատարող ոչ մեծ բույսեր են, որոնք ունեն վեգետատիվ օրգաններ` ցողուն և տերև, իսկ ձևավորված արմատներ չունեն, դրանց փոխարինում են ռիզոիդները:

Սնկեր

Чем опасна плесень – թարգմանություն

Սնկերի շատ տեսակներ կարող են առաջացնել մաշկի և համակարգային տարբեր հիվանդություններ, ներառյալ ալերգիկ: Սննդի վրա բորբոսը կարող է առաջացնել սննդային ծանր թունավորում: Սնկերն իրենց կենսագործունեության ընթացքում արտազատում են թունավոր նյութեր, որոնցից շատերն ունեն կայուն քիմիական կառուցվածք և չեն քայքայվում սննդի ջերմամշակմամբ: Բորբոսի որոշ տոքսիններ քաղցկեղածին  հատկություն ունեն: Բորբոսը կարող է աճել սառնարանում մուրաբաների, երշիկեղենի և այլ մթերքների վրա:

Գործնական աշխատանք

1.Տրված կապակցություններում ընդգծված բառերով փոխաբերական իմաստով բառակապակցություն կազմիր:

Օրինակ՝ մաքուր սրբիչ-մաքուր հոգի

լուսավոր սենյակ – լուսավոր մարդ
բարձր սար – բարձր ինտելեկտ
սև գրիչ – սև մտքեր
տափակ տանիք – տափակ հումոր
սուր դանակ – սուր հայացք
ծանր իր – ծանր բնավորություն
խոր ձոր – խորը շունչ

2. Կետերի փոխարեն գրիր ածանցներ:

Օրինակ՝ վազ.- վազք, վազորդ
արմավենի
ուժեղ
հարսնացու
տենչալ
գործել
մետաղյա
խռովկան
փայլուն
վերջին
հոտավետ
հուրի
խնձորենի

3.Լրացրու ա հոդակապ ունեցող բառերի՝

ա. առաջին բաղադրիչները՝ հուշանվեր, հնաբնակ, արևածաղիկ, մնջախաղ, գրատուն, խմբանկար:
բ.  երկրորդ բաղադրիչները՝ մարդաշատ, հացատուն, զարդատուփ, հողաթափ, օդանավ, նավապետ:

Գործնական աշխատանք

Դասարանում:

1. Տրված բառազույգերի արմատները տեղափոխելով ստացիր նոր բարդ բառեր:

Օրինակ՝ ազգանուն, ընտրակարգ- ազգընտիր, անվանակարգ:

Դիմագիծ, նկարագիր – դիմանկար, գծագիր
երկրագունդ, շարժուձև – երկրաշարժ,գնդաձև
գրավաճառ, սեղանատուն – գրավասեղան, վաճառատուն
չարասիրտ, լեզվաբան – չարալեզու, սրտաբան
բարեգործ, կամազուրկ – բարեկամ, գործազուրկ

2. Առաջին շարքի դարձվածքների իմաստը գտիր երկրորդ շարքում;

ա. ականջը գցել, խելքը գնալ, գլուխ բերել, գլուխ տալ, թև առնել, թևաթափ լինել, հոգին հանել
բ. հմայվել, ոգևորվել, տանջել, հայտնել, հուսահատվել, բարևել, հաջողել:

ականջը գցել – հայտնել
խելքը գնալ – հմայվել
գլուխ բերել – հաջողել
գլուխ տալ – բարևել
թև առնել – ոգևորվել
թևաթափ լինել – հուսահատվել
հոգին հանել – տանջել

3. Առանձնացրու և կողք կողքի գրիր հոմանիշ դարձվածքների վեց զույգ:

Լեղաճաք լինել, լույս աշխարհ գալ, արյունը գլխին տալ, աչքը ջուր կտրել, կյանքի թելը կտրվել, ոտքերն ընկնել, սիրտը ահ ընկնել, բերան ծռել, աշխարհ գալ, աչքը ճամփին մնալ, աչքերը արյունով լցվել, շունչը փչել:

Լեղաճաք լինել – սիրտը ահ ընկնել
լույս աշխարհ գալ – աշխարհ գալ
արյունը գլխին տալ – աչքերը արյունով լցվել
աչքը ջուր կտրել – աչքը ճամփին մնալ
կյանքի թելը կտրվել – շունչը փչել
ոտքերն ընկնել – բերան ծռել

4. Տեքստը փոխադրի՛ր յոթ-ութ նախադասությամբ:

Առյուծը քնած էր: Մի մուկ եկավ ու բարձրացավ նրա մարմնին, սկսեց վազվզել նրա վրայով: Առյուծը զարթնեց ու բռնեց նրան:
Հենց այն է, ուզում էր խժռել, մուկը խնդրեց.
-Բա՛ց թող ինձ, ես քո լավության տակից դուրս կգամ:
Առյուծը քահ-քահ ծիծաղեց, թե մո՞ւկը պիտի իրեն լավություն անի: Բայց մկան ինքնավստահությունը դուր եկավ, ու նրան բաց թողեց: Բայց այնպես պատահեց, որ մուկն իսկապես հատուցեց առյուծին՝ նրա կյանքը փրկելով:
Ամենահզորներն էլ կարող են փորձանքի հանդիպել: Մի օր առյուծն ընկավ որսորդների ճանկը: Նրանք առյուծին պարանով կապկպեցին ծառին: Առյուծը ցավից ու վիրավորանքից մռնչում էր: Նրա զարհուրելի ձայնն ամբողջ անտառը բռնել էր, բայց ո՞վ կմոտենար. բոլոր գազանները թաքնվել էին: Առյուծի ձայնն ընկավ մկան ականջը: Մուկը վազելով եկավ, կրծեց պարանն ու ազատեց նրան:
Երբ արդեն հեռու էին մարդկանցից, մուկն ասաց.
-Այն ժամանակ ծիծաղեցիր ինձ վրա և չհավատացիր ինձ, հիմա իմացի՛ր, որ մուկն էլ կարող է երախտահատույց լինել:


Երբ Առյուծը քնած էր մի մուկ եկավ և բարձրացավ նրա մարմնին, սկսեց վազվզել նրա վրայով։ Այդ ժամանակ առյուծը զարթնեց և բռնեց նրան։ Ուզում էր արդեն խժռել մկանը, երբ նա խնդրեց, որ բաց թողնի նրան և որ իր արած լավության տակից դուրս կգա, իսկ առյուծը քահ-քահ ծիծաղեց մկան ասածների վրա, բայց նա մկանը բաց թողեց։ Մի օր առյուծն ընկավ որսորդների ճանկը և որսորդները կապկպեցին առյուծին ծառին։ Առյուծը ցավից ու վիրավորանքից մռնչում էր։ Նրա զարհուրելի ձայնն ամբողջ անտառով լսվում էր, բայց բոլոր գազանները վախից թաքնվել էին և օգնության չէին հասնի։ Բայց Առյուծի ձայնը լսելով մուկը վազելով եկավ և կրծելով պարանը ազատեց առյուծին։ Երբ արդեն հեռու էին մարդկանցից, մուկը ասաց, որ այն ժամանակ դու ծիծաղեցիր և չհավատացիր ինձ, բայց հիմա իմացիր, որ մուկն էլ կարող է երախտահատույց լինել։

Մաթեմատիկա առանց բանաձևերի․ Ամփոփում

Թիմի անունը՝
Անանուններ

Թիմի կարգախոսը՝
Մենք անանուններն ենք, բայց ունենք անուն։

Մասնակիցները՝
Լիլիթ Աղասարյան
Եվա Սմբատյան
Մարիա Չոբանյան
Ելենա Կարապետյան

Վաստակած միավորները՝
3

На душе спокойнее, когда всего добился сам

Успешным может быть только тот человек, который достиг определенных результатов. Для этого важно уметь ставить цели. И эти цели должны быть правильными. Если человек знает, чего он действительно хочет, то это помогает ему стать успешным.

Мне кажется, что все действия, которые совершают люди, идут именно из души. Успех не приходит просто так, сам по себе, его необходимо добиться. Для этого важна целеустремленность и настойчивость, а еще умение преодолевать трудности и не падать духом. Есть люди, которые изо всех сил стараются чего-либо добиться только потому, что они боятся быть не как все. Смелость – это еще одна важная черта успешных людей. Карьера и профессиональный рост важное направление любого успешного человека. Другая сторона – это семья и здоровье. Успех –и спокойствие души относительные состояния . Только сам человек способен оценивать качество своей жизни. Если человек счастлив, то и успех живет рядом и на душе, конечно же спокойно. И в правду говорят, что если в жизни всему добываешься самому то и приятно тебе и членам твоей семьи и на душе спокойнее.

Կրկնություն: Բացասական թվերով գումարում հանում 12.10.2022

Միևնույն նշաններով ամբողջ թվերը գումարելու համար պետք է՝

  • գումարել թվերի մոդուլները
  • արդյունքի դիմաց դնել գումարելիների նշանը

Օրինակ՝         -5+ (-6)= — 11

-15+(-12)=-27

 Տարբեր նշաններով ամբողջ թվերը գումարելու համար պետք է՝

  • մեծ մոդուլից հանել փոքր մոդուլը,
  • արդյունքի դիմաց դնել մեծ մոդուլով գումարելու նշանը:

Օրիմնակ՝     5+(-15)= -10

-13+15=+2

Ամբողջ թվերի հանումը

Մի ամբողջ թվից մեկ ուրիշ ամբողջ թիվ հանելու համար պետք է նվազելիին գումարել հանելիի հակադիր թիվը:

Օրինակ՝ (+12)-(+9)=(+12)+(-9)=+3

(-11)-(7)=(-11)+(+7)=-4

Տնային առաջադրանք

ա) 2x + 3x = 5x
բ) 3m + 5m =8m
գ) a + 4a + a = 6a
դ)3b + b + b = 5b
ե) 2a + 4a + 6a = 12a
զ) 4ab + ab + 12ab = 17ab
է) 17a2 + 13a2 + 11a2 = 41a2
ը) 15a2b + 14 a2b + 7a2b = 36a2b
թ) 43ce2 + (-17)ce2 + 11ce2 = 37ce2
ժ) 25b2c2 + (-27)b2c2 + 7b2c2 = 5b2c2

ա) 18a2b – 4a2b + 6a2b = 20a2b2
բ) (6a8b2) + 7a8b2 + (-2)a8b2 = 11a8b2
գ) 4b3c4 + 8b3c4 – 14b3c4 = -2b3c4
դ) 0c2e5 + 4c2e5 – 16c2e5 = -12c2e5
ե) 2,1a2e – 1,6a2e + 1,5a2e = 2a2e
զ) 6,4a4k + 2,14a4k + 2,14a4k – 8,6a4k = 10,32a4k
է) 5,18a2p3 + 3,22a2p3 – 2,4 a2p3 = 6,36a2p3
ը) 7,14ax2 + 4,36ax2 – 12,8ax2 = -1,42ax2

Առաջադրանքներ գրքից

327. Տեքստը վերականգնի՛ր` նախադասությունների հաջորդականությունը փոխելով:

Նա պնդում է, որ եթե մարդը ժամանակի և տարածության «միջանցքը» մտնի, կհայտնվի նորից նույն տեղում, սակայն ավելի վաղ ժամանակակետում: Նրանցից մեկը լույսի արագությամբ պիտի շարժվի, պտույտ գործի ու նախնական դիրքին դառնա: Դոկտոր Քիփ Թոռնը Կալիֆոռնիայի տեխնոլոգիական  ինստիտուտի առաջատար ֆիզիկոսներից է: Նա պաշտպանեց այն վարկածը, որ ժամանակի մեքենայի կառուցումը լիովին հնարավոր է: Դոկտոր Թոռնի ներկայացրած ժամանակի մեքենայի նախագծում այդ միջանցքը գտնվելու  է երկու մետաղե սկավառակի միջև: Մի քանի տարի առաջ գիտական աշխարհում նա մեծ իրարանցում առաջացրեց: Դոկտոր Թոռնի ներկայացրած ժամանակի մեքենայի նախագծում այդ միջանցքը գտնվելու  է երկու մետաղե սկավառակի միջև:

Դոկտոր Քիփ Թոռնը Կալիֆոռնիայի տեխնոլոգիական  ինստիտուտի առաջատար ֆիզիկոսներից է: Մի քանի տարի առաջ գիտական աշխարհում նա մեծ իրարանցում առաջացրեց: Նա պաշտպանեց այն վարկածը, որ ժամանակի մեքենայի կառուցումը լիովին հնարավոր է: Նա պնդում է, որ եթե մարդը ժամանակի և տարածության «միջանցքը» մտնի, կհայտնվի նորից նույն տեղում, սակայն ավելի վաղ ժամանակակետում: Նրանցից մեկը լույսի արագությամբ պիտի շարժվի, պտույտ գործի ու նախնական դիրքին դառնա:

328. Տեքստը վերականգնի՛ր պարբերությունների հաջորդականությունը փոխելով: Փորձի՛ր բացատրել, թե ի՞նչ է  պարբերությունը (պար-հին հայերեն՝ բոլորում, պարբերություն –հին հայ.՝  շրջան):

Փոխանակությունը պարզեցնելու համար մարդիկ փորձում էին իբրև փոխանակման միջոց ծառայող ամենահարմար առարկան գտնել: Անասունը, մթերքն ու մորթեղենը, որպես փող, հարմար չէին, որովհետև խնամք էին պահանջում ու շուտ էին փչանում: Մարդիկ աստիճանաբար հասկացել էին, որ փողը ոչ թե ժամանակավոր, այլ մշտական ու հաստատուն պիտի լիներ: Նաև դիմացկուն լիներ, որ ձեռքից ձեռք անցնելիս շուտ չփչանար: Թեթև լիներ, որ կրելը հեշտ լիներ: Իսկ արժեքը և´ եզան ու տան, և՛ նավի ու հողակտորի, և՛ ցանկացած այլ առարկայի արժեքի հետ պիտի համեմատվեր: Ու պիտի բաժանվեր մանր մասերի, որ մանր առարկաների գնումներ էլ կատարվեին:
Բայց փոխանակություն կատարելը բարդ էր, քանի որ իրերն ու մթերքները տարբեր արժեքներ ունեին: Արժեքը կախված էր նրանից, թե ինչքա՛ն աշխատանք էր ծախսվել այս կամ այն առարկան կամ մթերքը ստանալու համար, կամ դրանք ձեռք բերելու համար ի՛նչ դժվարություններ ու վտանգներ էին հաղթահարվել: Մեկ ոչխարի դիմաց, օրինակ, կարելի էր երկու կացին կամ չորս սափոր կամ էլ մեկ անդրավարտիք ստանալ, իսկ հովազի ժանիքներից ու ճիրաններից պատրաստված ապարանջանի փոխարեն՝ նավակ կամ մի զույգ եզ: Հազարամյակներ առաջ մարդիկ չգիտեին, թե ի՛նչ է փողը, պարզապես զանազան առարկաներ էին փոխանակում միմյանց հետ: Բրուտները խեցե ամաններ ու սափորներ էին տալիս, դարբինները՝ դանակներ, կացիններ ու նետերի ծայրապանակներ, երկրագործները՝ հացահատիկ, յուղ, գինի, անասնապահները՝ միս, բուրդ, կաշի, հաղթանակած մարտիկներն էլ՝ իրենց գերիները:
Դրա հետ նոր պահանջ ծագեց: Հարկավոր էր, որ ամենամանր մասերի բաժանելու ժամանակ էլ փողի ընդհանուր արժեքը չփոքրանար: Օրինակ, եթե մորթին բաժանեին մանր կտորների, կտրոներից ամեն մեկի արժեքն էլ զրո կլիներ, միաժամանակ բոլորինն էլ: Բոլորը, այդ պահանջներին քիչ թե շատ համապատասխանող առաջին փողերից էին խեցիները:

Design a site like this with WordPress.com
Get started