Հավասարաչափ շարժում:Արագություն:

1.Տրամվայը շարժվում է 36կմ/ժ արագությամբ: Այդ արագությունն արտահայտեք մետր-վայրկյանով(մ/վ):

36կմ = 36000մ
1ժ = 3600վ
36կմ/ժ = 36 • 1000մ/3600վ = 10մ/վ

2.Որքան ճանապարհ կանցնի ավտոմեքենան 1 րոպեում՝ շարժվելով 72կմ/ժ արագությամբ:

72000մ/ժ = 1200մ/ր

Պատ․՝ 1200մ


Մամուռներ

Մամուռները պատկանում են բարձրակարգ բույսերի առաջին բաժնին: Նրանք ավելի բարդ են կազմավորված, քան ջրիմուռները, սակայն պարզունակ են մնացյալ սպորավորների և սերմնավոր բույսերի համեմատ:

Կանաչ մամուռները տարածված են խոնավ անտառների կիսաստվերոտ, ստվերախիտ մասերում, որտեղ առաջացնում են համատարած փափուկ ծածկոց: Աճում են նաև մարգագետիններում, ճահիճներում, տունդրաներում, կարող են հանդիպել նաև քարերի ու ժայռերի վրա:

Մամուռները իսկական ցամաքային բույսեր են, որոնց նախնիները, առաջին անգամ դուրս գալով ջրից, բնակեցրին ցամաքը: Մամուռները ֆոտոսինթեզ կատարող ոչ մեծ բույսեր են, որոնք ունեն վեգետատիվ օրգաններ` ցողուն և տերև, իսկ ձևավորված արմատներ չունեն, դրանց փոխարինում են ռիզոիդները:

Design a site like this with WordPress.com
Get started