Տնային առաջադրանք 18․10․22

ա) 2 : (-6 7/13 + 3 17/39) = 2 : (-85/13 + 134/39) = 2 : (121/39) = -78/121

բ) 3 • (5 4/9 – 6 5/18) = 3 • (98/18 – 113/18) = 3 • (-15/18) = -45/18 = -2,5

գ) 6 • (-1,25) + (-4) : (-1 1/3) = 6 • (-1,25) + (-4) : (-4/3) = (-7,5) + 3 = -4,5

դ) (3,5 • 24 – 5 2/3 : 1/18) • 5 = (84 – (- 102)) • 5 = -18 • 5 = -90

ե) (-12 2/3) : 3 1/6 + 13,5 : 4,5 = (-38/3) : 19/6 + 13,5 : 4,5 = (-4) + 3 = -1

զ) (4,3 – 5 4/15) • 4 4/29 – 2,5 • 2 = (-29/30) • 120/29 – 2,5 • 2 = (-4) • (-2,5) • 2 = (-4) – 5 = -9

ա) 4 1/3 + 5,4 – 0,26/0,023 – 0,1 : (-5 + 7 2/3 – 2 2/3) իմաստ չունի

բ) 3 1/7 + 1 1/4 • (75 : 25/3 – 14) • 4/7 = -3/7
75 : 25/3 = 9
9 – 14 = -5
5/4 • (-5) = -25/4
-25/4 • 4/7 = -25/7
22/7 + (-25/7) = -3/7

գ)(3,4 + 6 5/9 / 5 7/8 – 2 1/4 – 0,5 : (12 8/11 – 8 50/99)) • (2 3/8 – 1 5/8) = 4032/7125

140/11 – 842/99 = 1260/99 – 842/99 = 418/99 = 38/9
34/10 + 59/9 = 306/90 + 590/90 = 896/90 = 448/45
47/8 – 9/4 – 5/10 = 235/40 – 90/40 – 20/40 = 125/40 = 25/8
448/45 : 25/8 = 3584/1125
3584/1125 : 38/9 = 32256/42750 = 16128/21375
19/8 – 13/8 = 6/8 = 3/4
16128/21375 • 3/4 = 4032/7125

Արտահայտությունը իմաստ չունի։

Առաջադրանքներ գրքից

338. Տեքստը փոխադրի՛ր  չորս-հինգ նախադասությամբ:

Կրիան ու նապաստակը վիճեցին, թե ո՛վ է ավելի արագ վազում: Քանի որ խոսքով իրար ոչինչ չկարողացան ապացուցել, որոշեցին մրցել: Հանդիպման տեղը նշեցին ու բաժանվեցին: Նապաստակը չէր կասկածում, որ ինքն իսկապես արագավազ է: Նա հույսը դրեց իր բնատուր արագավազության վրա ու ճամփեզրին պառկեց , մուշ-մուշ քնեց, որ մի քիչ հանգստանա: Իսկ կրիան հասկանում էր, որ ինքը դանդաղաշարժ է, դրա համար էլ առանց հանգստանալու վազում էր ու վազում: Այդպես նա քնած նապաստակից առաջ անցավ  ու նվաճեց հաղթողի պարգևը:
Այդպես է, երբ բնական ընդունակությունները չեն օգտագործվում, աշխատասիրությունը հաղթում է:

Կրիան և նապաստակը վիճում էին, թե ով է ավելի արագ վազում։ Չկարողանալով ապացուցել, նրանք որոշեցին մրցել, հանդիպման տեղը նշեցին և բաժանվեցին։ Նապաստակը չէր կասկածում իր ուժերի վրա և պարտության մասին չմտածելով գնաց քնելու, որպեսզի հանգստանա։ Բայց կրիան հասկանում էր որ ինքը դանդաղաշարժ է և այդ պատճառով առանց հանգստի վազում և վազում էր ու այդպես նապաստակից առաջ անցավ և հաղթեց։ Բնական ընդունակությունները չեն օգտագործվում և աշխատասիրությունը միշտ հաղթում է։

339. Հետևություններից ո՞րն է (որո՞նք են) համապատասխանում տեքստին: Ընտրությունդ հիմնավորի՛ր: Կարող ես նաև այլ հետևություն անել:

Արագիլին հարցրին.
– իմաստո՛ւն հավք, ինչո՞ւ ես անվերջ մի ոտքի վրա կանգնում:
Պատասխանեց.
Որպեսզի գոնե մի քիչ թեթևացնեմ աշխարհի բեռը:
Հետևություն
ա) Մարդիկ մեծամիտ են ու շատ կարևորում են իրենց: Նրանց թվում է, թե իրենք են տանում աշխարհի հոգսը, և իրենցից է կախված, թե աշխարհն ինչպե՛ս է ապրում:
բ) Կա մարդ, որ այնքան բարի է, աշխարհի ու մարդկանց նեղություն չտալու համար պատրաստ է «մեկ ոտքի վրա» ապրելու: Իր կյանքը կդժվարացնի, միայն թե ուրիշների համար հեշտ լինի:
գ) Ծույլ մարդիկ, իրենց բան ու գործը թողած, ամբողջ օրը կարծես աշխարհի հոգսն են հոգում:
դ)Կան պարծենկոտ մարդիկ, որոնք իրենց ամենասովորական արարքները շատ են կարևորում ու դրանք վեհ գաղափարներով բացատրում:
ե) Բոլոր մարդիկ  պիտի մեկ ոտք ունենան, որ երկրի բեռը թեթև լինի:
զ) Մարդիկ պետք է հարգեն դիմացինների սովորությունները և դրանց  վերաբերող ավելորդ հարցեր չտան, թե չէ երբեմն շատ անհեթեթ պատասխաններ կլսեն: Ամեն ինչ չէ, որ բացատրելի է:
է) Մարդիկ այնքան եսասեր ու շահամոլ  են, որ երբեք, մի թռչունի չափ անգամ չեն մտածի  իրենց երկրի մասին:

Իմ ընտրած երեք տարբերակներն էլ համապատասխանում են արագիլի պատասխանի հետ, քանի որ կան մարդիկ ովքեր պարծենկոտ և ծույլ են և իրենց ամենօրյա արարքները շատ են կարևորում և ճոխացնում։ Նաև կան մարդիկ ովքեր մտածում են ուրիշների մասին և դժվարացնում իրենց կյանքը, որպեսզի որիշներն էլ լավ ապրեն։

340. Տեքստն ավարտի՛ր նրան հաջորդող հետևություններից նրանցով, որոնք տեքստից են բխում:

Ագռավին աղավնու շորորուն քայլքը շատ դուր եկավ: «Աստված վկա,- ասաց ինքն իրեն,- ես էլ պիտի այդպես շորորամ»: Փորձեց-փորձեց, տեսավ՝ չի ստացվում, ինքն աղավնու պես քայլել չի կարողանում: «Է՛հ,- ասաց,- ի՛նչ հիմարություն, ավելի լավ է՝ նորից պապերիս նման քայլեմ»: Փորձեց, տեսավ, որ պապերի քայլքն էլ է մոռացել: Այդ օրվանից ագռավը ո՛չ շորորալ է կարողանում, ո՛չ էլ ուղղակի քայլել, ցատկոտում է:
Հետևություն
ա) Մարդ թող չփորձի ուրիշների նման ապրել ու իր բնույթից չբխող բաներ անել, թե չէ անհարմար վիճակի մեջ կընկնի:
բ) Մարդը, որ ինչ-որ բան շատ ու սրտանց ցանկանա, անպայման ուզածին կհասնի:
գ)Ավելի լավը դառնալու համար մարդ պիտի անընդհատ շուրջը նայի, ուսումնասիրի ու սովորի:
դ) Եթե մեկն անընդհատ փորձի ուրիշներին ընդօրինակել, սեփական ոչինչ չի ունենա:
ե) Բնությունն իր շնորհները հավասար չի բաժանում մարդկանց, իսկ մարդիկ դժվար են հաշտվում այդ անարդարության հետ և անընդհատ փորձում են ինչ-որ բան ուղղել:
զ) Մարդուն միշտ ուրիշի ունեցածն է ավելի լավը թվում: Փոխանակ իրեն ու իր մեջ նայի. մարդը աչքն անընդհատ ուրիշի ունեցածին է գցում:

Design a site like this with WordPress.com
Get started