Հին Հռոմ (մար․ 28-ապր․ 3 Առ․ 1)

Նկարագրիր Ապենինյան թերակղզու աշխարհագրական դիրքը, բնակլիմայական պայմանները/Ճամփորդիր դեպի Իտալիա Google Maps ծրագրով :

Ապենինյան թերակղզու ափերը երեք կողմից վողողում են Միջերկրական ծովի ջրերը։ Ալպյան լեռները հյուսիսից բաժանում են թերակղզին մնացած Եվրոպայից։
Թերակղզին ունի ջրառատ գետեր, արգավանդ դաշտեր, առատ բուսականություն։ Ընդերքը հարուստ է պղնձով, անագով, երկաթով, ոսկով ու արծաթով։

Իտալիան Google Maps-ում

Պատմիր Հռոմի հիմնադրման ավանդության մասին, ներկայացրու նաև քո հորինած ավանդությունը Հռոմի մասին:

Հռոմ քաղաք-պետությունը հիմնվել է Ք․ա․ 753 թ․ Միջին Իտալիայում՝ Տիբրոսի գետաբերանից ոչ հեռու՝ յոթ բլուրների վրա։ Համաձայն ավանդույթի՝ Հռոմի հինադիրը հերոս Հռոմուլոսն էր։ Նա միավորել էր հարևան ցեղերը՝ տալով քաղաքին ու պետությանը իր անունը։ Հռոմի պատմությունը տևել է մոտ 250 տարի։ Այդ ընթացքում հաջորդաբար իշխել են յոթ արքաներ։

Ըստ իմ հորինվածքի հույները, գալով Ապենինյան թերակղզի որոշել են իրենց բնակչության մի մասը տեղափոխել այդ հողերի վրա, քանի որ այդ տարածքների դիրքը շատ բարենպաստ էր ապրելու համար։ Հույների միջից ամենատարեցին՝ Հռոմուլոսին ընտրում են որպես արքա, իսկ տարածաշրջանի անունը դնում Հռոմ՝ ի պատիվ ընտրված արքայի։

Ներկայացրու վաղ պատմական Հռոմի կառավարման համակարգը:

Արյունակից ընտանիքները միավորվում էին տոհմի մեջ՝ առաջնորդի ղեկավարությամբ։ Տոհմերը իրենց հերթին միավորվում էին և կազմում ցեղ, որի առաջնորդն ընտրվում էր ամենազդեցիկ տոհմերի ավագներից։
Ցեղին պատկանող ընդհանուր հողատարացքը պարբերաբար վերաբաժանվում էր ըստ տոհմերի և ընտանիքների անդամների։ Հետագայում այդ կարգը խաղտվեց։ Ավելի ուժեղներն իրենց ամրակցեցին մեծ ու բերրի հողակտորներ։ Այդ ու հանդերձ, հողի միակ սեփականատերը ցեղն էր։ Այդ իրավունքը փոխանցվեց հռոմեական պետությանը, որի հողատարածքները կոչվում էին հասարակական դաշտ։ Գերակայում էր տոհմական ավագանին։
Աշխարհաժողովին մասնակցելը քաղաքացիների իրավունքն էր։
Տոհմերի ավագները կազմում էին հռոմեական պետության գերագույն մարմինը՝ Ծերակույտը (Սենատ)։ Այն որոշումներ էր կայացնում պետական կյանքի բոլոր հիմնախնդիրների վերաբերյալ և հետևում դրած կատարմանը։
Պետության գլուխ կանգնած էր արքան, որի իշխանությունը ժառանգական չէր։ Նրան ընտրում էր Ծերակույտը՝ աշխարհաժողովի հավանությամբ։ Արքան գերագույն քուրմն էր, ռազմական առաջնորդը և դատավորը։

Ներկայացրու քո վերաբերմունքը Սերվիոս Տուլիոսի բարենորոգումների մասին:

Սերվիոս Տուլիոսի բարեփոխումներից տարածքային և վարչական բաժանման հետ համաձայն եմ։ Այդ մոդելը հասել է մինչև մեր օրեր։ Սակայն համաձայն չեմ քաղաքացիներին դասերի բաժաները՝ ըստ նրանց տարեկան եկամտի չափի։ Ըստ իս կարելի էր քաղաքացիներին բաժանել դասերի ըստ նրանց ստացած գիտելիքների և կրթության։

Դիտել տեսանյութը. Древний Рим за 20 минут, պատասխանել հարցերին

ա.պատմել նոր բացահայտումների մասին

բ.ամենահետաքրքիր հատվածը

գ. նոր բառերի բացահայտում

Leave a comment

Design a site like this with WordPress.com
Get started