Մակբայ

Մակբայներ կոչվում են այն բառերը, որոնք ցույց  են  տալիս գործողության կատարման տեղը, ժամանակը, ձևը և չափը:

Մակբայները դրվում են բայի կողքին և որպես կանոն չեն հոլովվում:

Տեղի մակբայ: – Տեղի մակբայը ցույց է տալիս գործողության կատարման տեղը: Հայերենի տեղի մակբայներն են՝ ամենուր, ամենուրեք, այլուր, դռնեդուռ, սարեսար, քարեքար, պատեպատ, գյուղից գյուղ, քաղաքից քաղաք, երկրից երկիր, սարն ի վեր, պատն ի վար, դեմ դիմաց, դեմ հադիման, դեմ առ դեմ, դեմ ու դեմ և այլն:

Ժամանակի մակբայ: –  Ժամանակի մակբայները ցույց են տալիս գործողության կատարման ժամանակը: Դրանք են՝ հիմա, հետո, արդեն, վաղուց, էգուց, վաղը, միշտ, ընդմիշտ, հուր-հավիտյան, հավետ, հավերժ, հավիտյան, երբեք, երբեմն, առմիշտ, ժամանակ առ ժամանակ, ժամ առ ժամ, տարեցտարի, ամսեամիս, տակավին, շարունակ, դեռ և այլն:

Ձևի մակբայ: – Ձևի մակբայը ցույց է տալիս գործողության կատարման ձևը: Դրանք են՝ կամաց, դանդաղ, հանգիստ, կամաց-կամաց, արագ, արագ-արագ, հերոսաբար, եղբայրաբար, քաջաբար, ինքնաբերաբար, մեղմորեն, կատաղորեն, լրջորեն, խենթորեն, շեշտակի, մասնակի, ուղղակի, թեթևակի, ընկերովի, հանովի, դնովի, տնովի, տեղովի, ազգովի իսկապես, կատարելապես, քաջապես, իրապես և այլն:

Չափ ու քանակի մակբայ: – Ցույց է տալիս գործողության կատարման չափը ու քանակը: Դրանք են՝ շատ, քիչ, շատ-շատ, քիչ-քիչ, ամբողջովին, լիովին, մասամբ, լրիվ, փոքր-ինչ և այլն:

Յուրաքանչյուր շարքում գտի՛ր մակբայը։

 1. արագորեն, դեպի, փայտե, անշուշտ
2. ապա, մասին, լիովին, անշուշտ
3. եթե, որտեղ, ամենուր
4. մյուս, բոլոր, ուր, հապճեպ
5. երբ, բայց, նախօրոք, յուրաքանչյուր
6. միաձայն, ձայնավոր, հնչյուն, շառաչ
7. ինչ-ինչ, փոքր-ինչ, ինչ, որտեղ
8. սա, բոլոր, մասամբ, յուրաքանչյուր

Կազմի՛ր նախադասություններ՝ գործածելով տրված մակբայները։

Հերոսաբար, մասամբ, փոքր-ինչ, ամենուրեք, լիովին։

Զինվորը հերոսաբար մահացավ պատերազմում։
Նա մասամբ չէր հասկանում առաջադրանքը։
Ես չգնացի դպրոց, որովհետև փոքր-ինչ հիվանդ էի։
Երբ ես դուրս եկա պատշգամբ, ամենուրեք մառախուղ էր։
Իմ սիրտը լիովին կոտրված է։

Յուրաքանչյուր շարքում ընդգծիր  երեք  տեղի մակբայ:

ա.  ամենուր, գլխովին, առայժմ, դեմառդեմ, դռնեդուռ, արագ-արագ
բ. հեռու, միանգամայն, կրկին, տեղից տեղ, վերուստ, հիմա
գ. միշտ, մեջտեղ, ընդառաջ, փոխնիփոխ, թեթևակի, վեր
դ. տեղ-տեղ, զույգ-զույգ, դեսուդեն, շատ-շատ, ուշ, այլուր

Յուրաքանչյուր շարքում  ընդգծիր ժամանակի երեք մակբայ

ա. ավելի, ուշ, վաղը, ձեռաց, այլևս, գյուղեգյուղ
բ. վերջապես, ձեռքից ձեռք, օրեցօր, կամացուկ, այժմ, լիովին
գ. ի վերջո, հազիվհազ, մոտավորապես, դեռևս, մասնակիորեն, առմիշտ

Յուրաքանչյուր շարքում ընդգծիր ձևի երեք մակբայ

ա. դանդաղ, փոքրիշատե, հավետ, հանկարծ, ուշիուշով, ամենուրեք
բ.  հետզհետե, իսպառ, նախ, մեկ-մեկ, դեմ հանդիման, հազիվ

Յուրաքանչյուր շարքում ընդգծիր չափի երեք մակբայ:

ա. օրավուր, ամենևին, հազիվ, դեմուդեմ, հապճեպ, ընդամենը
բ. սրտանց, կրկին, ընդմիշտ, դարձյալ, գրեթե, վար:


Մակբայակերտ ածանցներ

Մակբայակերտ ածանցներն են`
պես- հոգեպես, ֆիզիկապես
բար- աստիճանաբար, հայրաբար
որեն- վեհորեն, քնքշորեն
ովին- կամովին, հիմնովին
ակի- շեշտակի, շեղակի

Տրված գոյականներից ածանցման միջոցով կազմել մակբայներ։

Հոգի – հոգեպես
դիվանագետ – դիվանագիտորեն
ընկեր – ընկերաբար
գազան – գազանորեն
խումբ – խմբովին
եղբայր – եղբայրաբար
վերջ – վերջապես
ազգ – ազգովին
նյութ – նյութական
գլուխ – գլխովին
բարեկամ – բարեկամորեն

Հետևյալ մակբայները գործածել բայերի հետ։

Ազնվորեն – ազնվորել խոսել
օրեցօր – օրեցօր մեծանալ
տարեցտարի – տարեցտարի ծերանալ
խորապես – խորապես հուզվել
մեն-մենակ – մեն-մենակ աշխատել
կուզեկուզ – կուզեկուզ քայլել
հավիտյան – հավիտյան հավատալ
բարոյապես – բարոյապես հաղթել
հայրաբար – հայրաբար սիրել
լռելյայն – լռելյայն լսել
բերնեբերան – բերնեբերան սովորել
խումբ-խումբ – խումբ-խումբ բաժանվել
արագ-արագ – արագ-արագ վազել
վերջիվերջո – վերջիվերջո վերջացնել
հոտնկայս – հոտնկայս ծափահարել
ներքուստ – ներքուստ տխրել
նյութապես – նյութապես աղքատանալ

Տրված ածականներից ածանցման միջոցով կազմել մակբայներ։

Խորամանկ – խորամանկորեն
խոլ – խոլաբար
դաժան – դաժանորեն
էական – էականորեն
խոնարհ – խոնարհաբար
թեթև – թեթևակի
բարեխիղճ – բարեխղճորեն
մեղմ – մեղմորեն
խիզախ – խիզախորեն
քաջ – քաջաբար

35.Հավասարումներին հանգող խնդիրների լուծումը 14.03-18.03

Տեքստային խնդիրները հավասարումների միջոցով լուծելու համար պետք է անհայտ մեծությունը նշանակել x-ով, կազմենք հավասարում և լուծենք այն։

8 • x + 5 = 29
x = 29 – 5
x = 24 : 8
x = 3

ա) x +30 = 95
x = 95 – 30
x = 65

բ) x – 27 = 323
x = 323 + 27
x = 350

ա) Bc = x
BC + AB + AC = 57
x + 26 + 10 = 57
x = 57 – 36
x = 21

բ) 48 – x + 30 = 60
-x = 60 – 48 -30
-x = -18
x=18

AB = x կմ
x/55 + x/60 = 23
60x/3300 + x/3300 : x/55 = 23
115x = 23 • 3300
115x = 75900
x = 75900 : 115
x = 660կմ

քառ․ կողմը = x
4x = 2 • (60 + 20)
4x = 160
x = 160 : 4 = 40

II արտադրամասի բանվորները = x
I արտադրամասի բանվորները = 3x
III արտադրամասի բանվորները = 3x – 150
Ընդ․ = 900 բանվոր
1) x + 3x + 3x – 150 = 900
7x = 900 + 150
7x = 1050
x = 1050 : 7
x = 150 (II)
2) 150 • 3 = 450 (I)
3) 3 • 150 – 150 = 300 (III)

Գետի հոսանքի արագությունը = x կմ/ժ
12 – x = 8 + x
-2x = 8 – 12
-2x = -4
2x = 4
x = 4 : 2 = 2 կմ/ժ
12 – 2 = 10 կմ/ժ (նավակի արագություն)

Պարի և նկարչության խմբակի երեխաները միասին 72 հոգի էին։ Պարի խմբակում սովորում էր 5 անգամ ավելի աշակերտ, քան նկարչության խգբակում։ Գտնել նկարչության խմբակի աշակերտների քանակը։

x • 5 : 100 = y • 10 : 100
x + y = 1500

x/20 = y/10
10x = 20y
x = 20y : 10 = 2y
x = 2y
2y + y = 1500
3y = 1500
y = 1500 : 3 = 500
x = 1500 – 500 = 1000

ա) x + 1/3 = 5/6
բ) – x – 4 2/5 = -5 3/5
գ) 2 3/4 – x = 5/16
դ) 2 = 1 1/2 – x
ե) – 5/7 = -x + 2/7
զ) -3/8 = 1 1/8 – x

Design a site like this with WordPress.com
Get started