Ձոն ստուգատես․ Մայրիկագովք

Ստեղծագործական աշխատանք՝ «Մայրիկիս մասին»

Ախրոստիկոս մայրիկիս մասին

Տաթև, իմ սիրելի մայրիկ,
Արևի պես ժպտում ես դու,
Թանկագին ու քնքուշ ես դու,
Եվ բարության ծով ես դու։

Քառատողեր կամ բանաստեղծություններ մայրիկների մասին

Առավոտվա լույսի շողը,
Վառ  արևն ու առավոտը
Ինձ է բերում իմ մայրիկը,
Երբ պարզելով նուրբ ձեռքերը՝
Ինձ առնում է իր ջերմ գիրկը:


Մի արև կա, մի երկինք,
Մի սիրտ կա ու մի լուսին,
Մի գեղեցիկ հայրենիք
Ու մի մայրիկ թանկագին:


Թե տխրում եմ, անմիջապես
Մայրիկիս մոտ եմ վազում,
Թե ուրախ եմ, հրճվանքս ես
Մայրիկիս հետ եմ կիսում:
Բարի, ժպտուն իմ մայրիկից
Չեմ թաքցնում ես ոչինչ:
Մայրիկն ասես գիտուն լինի,
Գիտե ամեն, ամեն ինչ:

Ձեռքերի խնամք․ ինչպես ճիշտ լվանալ ձեռքերը

Քանիվոր ամենաօգտագորլվող մասն է դրանք պետք է հատուկ խնամել։

Մաշկը իդեալական պաշտպանում է մեզ միկրոբներից, բայց նրանք կարող են ներթափանցել մեր օրգանիզմ վերքերի և լորձաթաղանթների (բերան, քիթ, ականջ)-ների միջով։

Լվացվելու համար օգտագործում ենք ջուր և օճառ։

Օճառը լինում է պինդ և հեղուկ։ Լվացվելը պարտադիր է, դրսից տուն գալուց, ուտելուց (առաջ և հետո), կենդանիներից շփվելուց հետո, զուգարանից հետո, հողին կպնելուց հետո։ Հատկապես պետք է ուշադրություն դարձնել եղուգների տակ և մատների միջև տարածություններին։

Ձեռքերը լավ չորացնել անձնական սրբիչով կամ թղթե անձեռողիկով։

Design a site like this with WordPress.com
Get started