Արտաշեսյաններ (հուն․ 31-փետ․ 6-ը Առ․ 1)

1.Փորձիր սահմանել զինանշան բառի հասկացությունը:

Զինանշան, կրողի պատմական ավանդույթներն արտահայտող պատկերների ու առարկաների համադրությամբ խորհրդանշանային ժառանգական տարբերանշան։

  • պատկերիր քո պատկերացրած Արտաշեսյանների զինանշանը

  • գտիր իրական զինանշանը, տուր բացատրությւոնը,ապացուցիր, որ դա հենց Արտաշեսյաններին է պատկանում:
Արտաշեսյանների թագավորություն - Վիքիպեդիա՝ ազատ հանրագիտարան

Առաջինը պատմահայր Մովսես Խորենացին պատմում է հայոց հնագույն պետական դրոշի մասին։ Նա այն անվանում է «նշանքն Արտաշիսի»։ Դա հայոց թագավոր Արտաշես I-ի մասին է։

2.Արտաշես Առաջինի կառավարման թվականները

Արտաշես Առաջինը կառավարել է ք. ա. 189-160թթ․։

3.Ներկայացրու Արտաշես Առաջինի վարչական, ռազմական, հողային բարեփոխումները, հիմնավորիր դրանց կարևորությունը:

Արտաշես I-ի առաջնահերթ խնդիրներից էր Մեծ Հայքից անջատված տարածքները վերադարձնելը։ Նա Մարաստանից (Ատրպատականից), Վրաստանից, Պոնտեսից, իսկ ավելի ուշ՝ Սելևկյան տերությունից հետ գրավեց և Մեծ Հայքին վարամիավորեց անջատված շրջանները։ Նա կատարել է հողային բարենորոգումներ՝ նպատակ ունենալով կարգավորել հողի մասնավոր սեփականության զարգացման ընթացքը, մեղմել հողատերերի և գյուղական համայնքների միջև ստեղծված հակասությունները։ Պահպանվել են գյուղերի և ագարակների հողաբաժան սահմանաքարերից մի քանիսը, որոնք ունեն Արտաշես Ա անունով արամեերեն արձանագրություններ։ Արտաշես Ա երկիրը վարչականորեն բաժանել է 120 ստրատեգիաների, որոնք կառավարել են ստրատեգոսները։ Արտաշես Ա մեծացրել և կանոնավորել է բանակը, այն բաժանել չորս կողմնապահ զորավարությունների, կազմավորել արքունի գործակալությունները։

4.Փորձիր գտնել տարբերություն , նմանություն քաղաքի և մայրաքաղաքի միջև: Պատմիր նոր մայրաքաղաքի հիմնադրման մասին /քարտեզում գտիր, նշիր մայրաքաղաքը/:

Մայրաքաղաքը, պետության կամ վարչական միավորի այն քաղաքն է, որտեղ գտնվում են համապետական կամ մարզային կենտրոնական իշխանությունը կամ այդ իշխանության օրենսդիր, գործադիր և դատական մարմինները։ Իսկ քաղաքը մարդկային բնակավայր է, որի անդամների զբաղվածությունն ընդգրկում է ոչ գյուղատնտեսական ոլորտները։

Քաղաքատեղի Արտաշատ, գտնվում է Արտաշատ քաղաքից 10 կմ հարավ – արևելք, Արաքս գետի ձախ ափին, Արաքս և Մեծամոր գետերի միախառնման տեղում։ Ընդգրկված է Լուսառատի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցանկում։

Արտաշատը Հայաստանի հին մայրաքաղաքներից է (մ.թ.ա. II – մ. թ. IV դդ.)։ Կառուցել է Հայոց արքա Արտաշեսը մ.թ.ա. 180-170-ական թթ. և իր անունով անվանել Արտաշատ (հունարեն՝ Արտաքսատա)։ Ժամանակագիրներն Արտաշատ մայրաքաղաքի մասին գրում են «թագավորանիստ քաղաք», «մեծ ու խիստ գեղեցիկ քաղաք», «Հայաստանի Կարթագեն»։ Արհեստագործության, առևտրի, հայկական հելլենիստական մշակույթի խոշոր կենտրոններից էր։

Քաղաքը տեղադրված էր Խոր Վիրապի ավելի քան 10 բլուրների վրա։ Զբաղեցրել է 400-500 հա տարածություն։ Միջնաբերդը և թաղամասերը շրջափակված էին պարսպապատերով, որոնք իրար էին միացված բլուրների միջև կառուցված նեղ «միջանցքներով»` Պարսպապատերը` մոտ 10 կմ երկարությամբ, կառուցված էին տեղական կարմրավուն քարից և մոխրագույն մարմարից։ Քաղաքը երեք կողմերից պաշտպանված էր գետի ջրերով, չորրորդ կողմից՝ ջրով լցված արհեստական խանդակով։

5.Գնահատիր Արտաշես Առաջինի գործունեությունը որպես թագավոր:

Արտաշես Ա անկախ է հռչակել Հայաստանը և հիմնել նոր արքայատոհմ, որն իր հիմնադրի անունով պատմագրության մեջ կոչվում է Արտաշեսյան։ Արտաշես Ա–ի թագավորությունն սկզբում սահմանափակված է եղել Մեծ Հայքի կենտրոնական մարզերով։ Կարճ ժամանակաշրջանում նա վերամիավորել է Երվանդունիների պետությունից մ.թ.ա. III դ. վերջին կամ մ.թ.ա. II դ. սկզբին անջատված ծայրագավառները, ստեղծել միաձույլ պետություն, որի հզորությունն ու կենսունակությունը խարսխված է եղել միասնական էթնիկական հիմքի վրա։ 

6. Հայ հին վիպաշխարհ  էջ 68-73 կարդալ ,տասնհինգ նախադասությամբ ամփոփիր:

Մի անգամ Արտաշեսը գնում է այն տեղը, ոտ Երասխն ու Մեծամորը միմյանց են խառնվում։ Տեղը նրան շատ է դուր գալիս, մանավանղ տեղում բարձրացող բլուրը։ Եվ նա վճռում է բլրի վրա քաղաք կառուցել։ Արտաշեսը կարճ ժամանակում բավական արագ և հեշտությամբ կառուցում է քաղաքը և այն իր անունով կոչում Արտաշատ։ Արմավիրից տարված և Երվանդաշատում վերաբնակեցված բոլոր հրեա գերիներին Արտաշեսը դուրս է բերում և բնակեցնում Արտաշատում։ Հրեա գերիներից բացի, Արտաշեսը Երվանդաշատի բոլոր վայելչությունները, որ դարձյալ տարված էին Արմավիրից կամ էլ Երվանդի կողմից էին կառուցվել, հանում բերում է Արտաշատ։ Դրանց վրա Արտաշեսն ավելացնում է նաև նոր կառույցներ ու կերտվածքներ, կարգավորում և Արտաշատը ղարձնում արքայանիստ քաղաք։

Այս նույն ժամանակներում ալանները Վրաց աշխարհի կեսը գրավում են և մեծ բազմությամբ գալիս տարածվում են Հայոց աշխարհով մեկ։ Ալանների ներխուժման դեմն առնելու համար Արտաշեսը հավաքում է իր զորքերը և ելնում պատերազմի։ Ալանները հայոց զորքերի ճնշումից փոքր-ինչ հետ են նահանջում, անցնում Կուր գետը և բանակ դնում գետի հյուսիսային ափին։ Արտաշեսն էլ հետապնդելով նրանց, իր զորքով գալիս, բանակ է դնում Կուրի հարավային ափին։ Գետը դառնում է թշնամի երկու բանակների սահմանաբաժանը։

Հայոց և ալանների զորքերի ընդհարման ժամանակ Արտաշեսը գերի է վերցնում ալանների արքայազնին։ Ալանների թագավորը ստիպված հաշտություն է խնդրում։ Նա պատգամավորներ է ուղարկում Արտաշեսի մոտ, խոստանալով այն ամենը, ինչ Արտաշեսը կամենա, միաժամանակ առաջարկում երդմամբ դաշինք կնքել, որ դրանից հետո ալանների կտրիճները այլևս չեն ասպատակի Հայոց աշխարհը։ Բայց Արտաշեսը հրաժարվում է արքայազնին վերադարձնել։ Երբ այդ մասին իմանում է արքայազնի քույրը, ալանների արքայադուստր Սաթենիկը, գալիս կանգնում է Կուր գետի ափին գտնվող մի մեծ դարավանդի վրա և թարգմանիչների միջոցով ձայն է տալիս Արտաշեսին.

Ով Արտաշես արքա, թագավորին վայել չէ սպանել իր հետ հակամարտող թագավորի որդուն, կամ նրան պահել գերության մեջ օգտագործելքվ որպես ծառա։ Այդպիսի արարքից հետո երկու քաջ ժողովուրդները՝ հայերն ու ալանները, ընդմիշտ կդառնան թշնամիներ։ Արտաշեսը լսելով այդ իմաստուն խոսքերը, տեսնելով չքնաղ արքայադստերը, որոշում է նրան կնության առնել։ Արտաշեսը անմիջապես մարդ է ուղարկում ալանների թագավորի մոտ, առաջարկելով օրիորդ Սաթենիկին կնության տալ։ Սակայն ալանների թագավորը շատ թանկ գին է ուզում Սաթենիկի համար։ Արտաշեսը լսելով դրա մասին, նստում է իր ձին, սլանում ալանների մոտ և առևանգում Սաթենիկին։ Նա նրան տանում է Արտաշատ և մեծ հարսանիք կազմակերպում։ Արտաշեսը Սաթենիկին դարձնում է իր կանանց մեջ առաջինը։ Սաթենիկից ծնվում է Արտավազդը և ուրիշ շատ զավակներ։

Երբ Արտավազդը արդեն մեծ էր, Մայրը՝ Սաթենիկը, գաղտնի սիրային կապեր է ուզում հաստատել վիշապազուն Արգավանի հետ։ Արտավազդն կռահելով դա, հորը՝ Արտաշեսին, տրամադրում է Արգավանի դեմ, որ իբր թե նա ուզում է խլել նրա թագավորությունը և բոլորի վրա իշխել։ Արտաշեսը հավատում է որդուն և արքայական երկրորդության գահը վերցնում է Արգավանից և հանձնում Արտավազդին։

Մի անգամ Արգավանը Արտաշեսի պատվին խնջույք է կազմակերպում իր պալատում և Արտաշեսին իր զավակների հետ ճաշի հրավիրում։ Ճաշի ժամանակ պարզվում է, որ Արգավանը դավ է նյութել Արտաշեսի դեմ։ Արտաշեսի զավակները մեծ իրարանցում են բարձրացնում։ Արտաշեսը վերադառնալով Արտաշատ, հրամայում է իր որդի Մաժանին գնալ և կոտորել Արգավանի հարազատներին, այրել նրա ապարանքը և իրեն բերել Արգավանի հարճին։ Մաժանը կատարում է հոր կամքը։ Սակայն երկու տարի անց Արգավանը դարձյալ հնազանդվում է Արտաշեսին։ Վերջինս ամեն ինչ վերադարձնում է Արգավանին, բացի հարճից։ Սակայն Արտավազդը չի ներում Արգավանին և նրանից խլում է ողջ ունեցվածքը։ Արգավանի զավակները չհանդուրժելով Արտավազդի արարքները, դիմադրում են, բայց Արտավազդը հաղթում է, կոտորում է Արգավանին իր բոլոր զավակներով։

Leave a comment

Design a site like this with WordPress.com
Get started