Արտաշեսյան վերջին գահակալները (փետ. 14-20 Առ. 1)

Համեմատել Արտավազդ II և Արտաշես II գործունեությունը.

  • կառավարման թվականները

Արտավազդ II կառավարել է Ք.ա. 55-34թթ., Հաջորդել է հորը՝ Տիգրան Մեծին։


Արտաշես II թագավորել է Ք.ա. 30-20 թվականներին, Տիգրան Մեծի թոռն է՝ Արտավազդ II որդին։

  • ներքին քաղաքականությունը

Արտավազդ II հատել է դրամներ իր պատկերով: Նա կիրթ և գրագետ մարդ էր գրում էր ողբերգություններ ճառեր ու պատմական երկեր:


Արտաշես II-ը, օգտվելով տասնամյա խաղաղության ժամանակամիջոցից՝շենացրեց ու կրկին հզորացրեց երկիրը: Նա հատեց դրամներ՝ իր պատկերով ու «Արքայից արքա» մակագրությամբ:

  • արտաքին քաղաքականությունը

Արտավազդը, հոր օրինակով, սկզբնապես փորձում է պահպանել դիվանագիտական հավասարակշռությունը, սակայն աշխարհաքաղաքական նկատառումներից ելնելով՝ ստիպված է լինում ապավինել Արտաշատի դաշնագրով ստանձնած պայմանագրային պարտավորություններին։
Մ.թ.ա. 54 թվականին Արտավազդը դաշինք է կնքում Հռոմի եռապետ Մարկոս Կրասսոսի հետ։ Վերջինիս քաղաքականության և Մեծ Հայքի արտաքին պաշտպանության հանգամանքներով պայմանավորված, հայոց արքան հրաժարվում է տեղի տալ Կրասոսի հավակնություններին։ Արդյունքում կնքվում է հայ-պարթևական դաշինքը, որից հետո երկու երկրների միացյալ ուժերն ունենում են առաջին ռազմական խոշոր հաջողությունը հռոմեական բանակի նկատմամբ։ Մ.թ.ա. 53 թվականին հայ-պարթևական բանակը՝ Սուրեն զորավարի գլխավորությամբ հաղթում է Հայոց Միջագետք ներխուժած հռոմեական լեգեոններին։
Արտավազդ II արտաքին ճկուն քաղաքականության շնորհիվ Մեծ Հայքը հաջորդ տասնամյակում ևս Պարթևստանի հետ դաշնակցային հարաբերությունների պայմաններում կարողանում է պահպանել հայրենիքի անկախությունն ու տարածաշրջանում իր ազդեցիկ դիրքը։


Ք. ա. 30 թ. իր զորքով վերադառնալով Պարթևստանից՝ Արտաշես II-ն ազատագրեց Հայաստանը: Նա ջախջախեց Հռոմի դաշնակից Ատրպատականի արքային և նրա երկիրը միացրեց իր պետությանը:
Արևելքի վրա: Ք. ա. 20 թ. հռոմեական զորքերով Հայաստան ուղարկվեց Արտավազդ II-ի պատանդ տրված որդիներից Տիգրանը: Երբ հռոմեական զորքը հատում էր Հայաստանի սահմանը, Արտաշես II-ն անհայտ հանգամանքներում սպանվեց:

  • ժամանակագրությունը

Կառավարել է մ.թ.ա 55-34 թվականներին:
Մ.թ.ա. 54 թվականին Արտավազդը դաշինք է կնքում Հռոմի եռապետ Մարկոս Կրասսոսի հետ։ 
Մ.թ.ա. 53 թվականին հայ-պարթևական բանակը՝ Սուրեն զորավարի գլխավորությամբ հաղթում է Հայոց Միջագետք ներխուժած հռոմեական լեգեոններին։
Մ.թ.ա. 37 թվականին՝ Արտավազդի դաշնակից Որոդես Բ-ի սպանությունից, ինչպես նաև Ատրպատականի թագավոր Արտավազդի ու պարթևաց նոր արքա Հրահատ Դ-ի հակահայկական դաշինքի կնքումից հետո, հայ-պարթևական հարաբերությունները դառնում են թշնամական։ Արդյունքում, Արտավազդ Բ-ն հաշտության եզրեր է փնտրում Հռոմի հետ՝ օժանդակելով Ատրպատական ներխուժած Հռոմի նոր եռապետ Մարկոս Անտոնիոսի լեգեոններին։ Վերջիններս Փրաասպայի ճակատամարտում պարտություն են կրում, իսկ Սենատում արդարանալու համար Անտոնիոսն արշավանքի ձախողման մեջ մեղադրում է հայոց արքային։
Մ.թ.ա. 34 թվականին Մարկոս Անտոնիոսի ղեկավարած հռոմեական լեգեոնները ներխուժում են Մեծ Հայք, իսկ Արտավազդը, սպասվելիք ավերածություններն ու արյունահեղությունը կանխելու նպատակով, գնում է ինքնազոհողության։
Մ.թ.ա 31 թվականին  Ալեքսանդրիայում Եգիպտոսի թագուհի Կլեոպատրայի հրամանով Արտավազդն ու իր ընտանիքը գլխատվում են։


Հայոց թագավոր մ.թ.ա. 30–ից
Հոր և եղբայրների գերեվարությունից հետո Արտաշեսը ռազմական դաշինք է կնքել Պարթևաց Հրահատ IV թագավորի հետ և օկուպացված Հայաստանից արքունի զորագնդով քաշվել Պարթևաստան։
Մ.թ.ա 31 թվ-ին Արտաշեսը հայկական ուժերով նախ հարձակվել է Անտոնիոսի դաշնակցի՝ Ատրպատականի թագավոր Արտավազդ Մեդացու վրա։ Այնուհետև Արտաշես II-ն մտել է Հայաստան, պարտության մատնել այնտեղ գտնվող հռոմեացիներին և հաստատվել հայրենական գահին։
Նա Հայաստանին է միացրել Ատրպատակարանը։ 
Մ.թ.ա. 20-ին Օկտավիանոս Օգոստոս կայսրը մեծաթիվ բանակով մտել է Ասորիք։ 
Արտաշես Բ եղել է Արտաշեսյան հարստության վերջին հզոր ներկայացուցիչը, որից հետո սկսվել է այդ հարստության անկման ժամանակաշրջանը։

Պատմել/գրավոր/ Արտաշեսյան վերջին արքաների մասին:

Տիգրան III-ը Մեծ Հայքում իշխեց Ք. ա. 20-ից մինչև Ք. ա. 8 թվականը։ Հռոմեացիները նրան գահ էին բարձրացրել՝ պայմանով, որ Հայաստանի հաջորդ արքային նույնպես պետք է նշանակեն իրենք։ Հայաստանում որոշ ժամանակ իշխելուց հետո Տիգրան III-ը սկսեց գերադասել հայկական շահերը։ Շատ լավ գիտակցելով, թե որքան կարևոր է Հայաստանի համար սեփական ժառանգական իշխանությունը, նա գահաժառանգ հռչակեց իր Տիգրան անունով որդուն։
Տիգրան III-ի մահից հետո՝ Ք. ա. 8 թ., գահ բարձրացավ Տիգրան IV-ը։
Հռոմեացիները չհաշտվելով Հայաստանում իրենց ազդեցության կորստի հետ, Ք.ա. 5 թ. ուժով գահ բարձրացրին Արտավազդ III-ին։ Վերջինս Արտավազդ II-ի՝ պատանդության մեջ գտնվող մյուս որդին էր։ Նա 29 տարի ապրել էր հռոմեական միջավայրում և դարձել էլ խիստ հռոմեասեր գործիչ։ Այդ պատճառով հայերը Ք.ա. 2 թ. գահընկեց արին Արտավազդ III-ին և կրկին գահ բարձրացրին Տիգրան IV-ին։ Այս անգամ նա կառավարեց իր քույր Էրատոյի հետ։ Ք. հ. 1 թվականին պատերազմում հայոց արքան զոհվեց, իսկ թագուհի Էրատոն հրաժարվեց գահից։ Այդպես անկում ապրեց Արտաշեսյան արքայատոհմը։

Ներկայացնել Արտաշեսյան արքայատոհմի կործանման պատճառները:

Արտաշես Բ-ին հաջորդում է հռոմեացի դրածո Տիգրան Գ-ն, որը գահակալման սկզբում վարում էր հռոմեամետ քաղաքականություն, սակայն գահակալման վերջում սկսեց ընդգծել իր ինքնուրույնությունը և առանց Հռոմի թույլտվության՝ իրենից հետո գահաժառանգ թողեց իր որդուն՝ Տիգրան Դ-ին։ Սակայն Հռոմը զորքեր է ուղարկում և գահընկեց անելով Տիգրան Դ-ին գահ է բարձրացնում Արտավազդ Գ-ին։ Որոշ ժամանակ անց Տիգրան Դ-ն ժողովրդական ապստամբություն է բարձրացնում դրածո Արտավազդ Գ-ի դեմ և նրան սպանելով դառնում հայոց արքա։ Ի վերջո՝ սարմատական լեռնական ցեղերի դեմ պատերազմելու ժամանակ զոհվում է Տիգրան Դ-ն, և նրա մահով մ․թ․ 1 թվականին ավարտվում է Արտաշեսյանների արքայատոհմի ժառանգական իշխանությունը։

Leave a comment

Design a site like this with WordPress.com
Get started