Հին Հունաստան (փետ. 21-27 Առ. 1)

Դիտել մուլտֆիլմը՝ Հին Հունաստան

ա. ինչ գիտեի Հին Հունաստանի մասին

Գիտեմ, որ Օլիմպիական խաղերի ստեղծումը ոգեշնչվել է անտիկ Օլիմպիական խաղերից, որոնք անցկացվում էին Հին Հունաստանի Օլիմպիա բնակավայրում:

Գիտեմ որ, ժողովրդավարությունը (դեմոկրատիա) առաջացել է Հին Հունաստանում: Դեմոկրատիա բառը բացվում է հետևյալ կերպ.
դեմոս – ժողովուրդ, կրատիա – իշխանություն

Զևսի արձանը, որը հին աշխարհի յոթ հրաշալիքներից մեկն էր:

Գիտեմ, որ Աթենքը հին հունական ամենամեծ քաղաք-պետությունն էր:

բ.ինչ նոր պատմություններ իմացա Հին Հունաստանի մասին

Թուրքերը, իրենց ճանապարհին ոչնչացնելով ամեն ինչ, հայտնվել են Հին Հունաստանի տարածքում: Դա եղել է ընդհամենը 900 տարի առաջ, երբ հույները արդեն 2500 տարվա քաղաքակրթություն ունեին:
Հունական քաղաքակրթությունը սկիզբ է առել կղզիներում:
Հին Հունաստանում ձիերով ճամփորդել կարող էին միայն հարուստները: Ճանապարհորդների համար եղել են հյուրատներ, որտեղ գիշերելը բավականին թանկ է եղել:
Եղել են քաղաքային բաղնիքներ, որտեղ լողացել են քաղաքացիները:
Օլիմպիական խաղերը նվիրվել են Զևս աստծուն:
Հույները ք.ա 490 թվականին պարսկական և հունական զորքերը պատերազմել են Մարաթոն վայրում, որտեղ հույները հասել են հաղթանակի: Որպեսզի ուրախ լուրը շուտ տեղեկացվի, Աթենք է ուղարկվել զորականներից մեկը, ով ամբողջ ճանապարհը՝ 42 կմ 195 մ, անցել է վազելով: Երբ տեղ է հասել, բացականչել է . «Մենք հաղթեցինք», որից հետո սիրտը կանգ է առել և մահացել է: Ի հիշատակ այդ մարդու, այսօր Օլիմպիական խաղերում մարզիկները վազում են 42 կմ 195 մ վազքատարածություն: Այն կոչվում է մարաթոնյան վազք:
Աթենքը արդեն 3500 տարեկան է:

գ. ինչի մասին ավելին կուզեիր ուսումնասիրել

Կուզեի ուսումնասիրել Հին Հունական աստվածների մասին:

Leave a comment

Design a site like this with WordPress.com
Get started