Հայկական աշխարհակալության ընդլայնումը (փետ․ 7-13 Առ․ 2)

  • Քարտեզում գտիր, նշիր Տիգրան Մեծի  նվաճված տարածքները:

  • Տիգրան Մեծի վարած քաղաքականությունը նվաճված քաղաքների նկատմամբ:

Տիգրան Մեծը իր կողմից նվաճած քաղաքներին շնորհում էր «‎ազատություններ», այսինքն՝ լայն ինքնավարություն։ Ի նշան շնորհակալության՝ քաղաքներն իրենց օրացույցները սկսեցին հաշվել այդ թվականից, որը նշվում էր նաև իրենց քաղաքային դրամների վրա։

  • Հիմնավորիր նոր մայրաքաղաքի ստեղծման անհրաժեշտությունը:

Ք․ ա․ 80-ական թթ․ Հայաստանի մայրաքաղաք Արտաշատը հայտնվել էր Տիգրան Մեծի աշխարհակալության հյուսիսում։ Մեծ տիրակալը կարող էր նոր մայրաքաղաք հռչակել նվաճված երկրների որևէ խոշոր քաղաք, սակայն դա դեմ էր հայրենապաշտ արքայի սկզբունքներին։ Նոր մայրաքաղաք Տիգրանակերտը հիմնվեց մի վայրում, որը և հայոց հողում էր, և համեմատաբար կենտրոնական դիրք էր գրավում տերության մեջ։ Դա այն վայրն էր, որտեղ Ք․ ա․ 95 թ․ թագադրվել էր արքայազն Տիգրանը։

  • Համեմատիր Տիգրանակերտ և Արտաշատ մայրաքաղաքները:

Տիգրանակերտ մայրաքաղաքը շրջապատված էր 50 կանգուն, այսինքն՝ 25 մետր բարձրությամբ պարսպով։ Ուներ անառիկ միջնաբեերդ, պալատ, թատրոն, պարտեզներ, այգիներ, և որսատեղիներ։ Այն ժամանակի աշխարհի մեծագույն քաղաքներից էր։ Հռոմեացի պատմիչի վկայությամբ՝ հայերը սիրով և արագորեն ծաղկացրել են նոր մայրաքաղաքը։ Եվ դա արել են «հանուն արքայի նկատմամբ տածած սիրո և հարգանքի»։ Հայոց տիրակալը կառուցեց երկրի համար կենսական նշանակություն ունեցող Արքունի պողոտան, որը կապում էր հին մայրաքաղաք Արտաշատը Տիգրանակերտին։

Արտաշատը ևս իր ժամանակի խոշորագույն քաղաքներից մեկն էր։ Այնտեղ կառուցվել էին ճոխ ապարանքներ, տաճարներ, թատրոն և այլ շինություններ։

Հայաստանը Հռոմի դեմ պատերազմի տարիներին

  • Ներկայացրու հռոմեա-հայկական պատերազմի նախադրյալները:

Այն ընթացել է երկու փուլով։ Առաջին փուլում հռոմեական զորքերը ղեկավարել է Լյուցիոս Լուկուլլոսը, որը, հասնելով հայոց սահմանին, Տիգրան Մեծից պահանջում է իրեն հանձնել Միհրդատ VI Եվպատորին։ Տիգրան Մեծը մերժում է նրա պահանջը, և դա առիթ է հանդիսանում սահմանը անցնելու և Ք․ա․ 69 թվականին պատերազմ սկսելու։ Հռոմեացիները պաշարում են Տիգրանակերտը և գրավում այն, ապա հռոմեական զորքը անցնում է ձմեռելու Կորդվաց աշխարհում։ Ք․ա․ 68 թվականին դուրս գալով Կորդվաց աշխարհից` Լուկուլլոսը շարժվում է դեպի Հայաստանի հյուսիսային մայրաքաղաք՝ Արտաշատ։ Նա փորձում է Տիգրան Մեծին ստիպել դուրս գալ իր հետ բաց դաշտում ճակատամարտելու, սակայն դա նրան չի հաջողվում։ Տեղի է ունենում  Արածանիի ճակատամարտը, որտեղ հայերը կատարյալ հաղթանակ են տոնում։ Տիգրան Մեծը հետ է գրավում բոլոր կորցրած տարածքները։ Երկրորդ փուլում հռոմեական զորքը ղեկավարել է Գնեոս Պոմպեոսը։ Այն սկսվել է Ք․ա․ 66 թվականին։ Բուն ռազմական գործողություններ տեղի չեն ունեցել, քանի որ Տիգրան Մեծը բանակցություններ է սկսում Պոմպեոսի հետ և համաձայնության հասնում նրա հետ։ Կնքվում է Արտաշատի պայմանագիրը։

Հայ-հռոմեական պատերազմի արդյունքում կործանվում է Տիգրան Մեծի աշխարհակալությունը, սակայն հայերը պահպանում են իրենց բուն հայկական տարածքները և Հյուսիսային Միջագետքը։

Համեմատել Տիգրանակերտի և Արածանիի ճակատամարտերը:

Տիգրանակերտի ճակատամարտ

Տեղի է ունեցել մ.թ.ա. 69 թվականի հոկտեմբերի 6-ին Հայաստանի մայրաքաղաք Տիգրանակերտի մոտ։ Պոնտոսում հռոմեական տիրապետությունը տապալելու և իր դաշնակից Միհրդատ VI Եվպատորին գահին վերականգնելու նպատակով Հայոց թագավոր Տիգրան Բ Մեծը նախապատրաստվել է երկու ուղղությամբ մտնել Ասիա հռոմեական մարզը և վճռական ճակատամարտ տալ Եփեսոսի մոտ։ Սակայն, կանխելով Տիգրան Բ Մեծի հարձակումը, մ.թ.ա. 69 թվականի գարնանը հռոմեական 40 հազարանոց բանակը Լուկուլլոսի հրամանատարությամբ Կապադովկիայի վրայով ներխուժել է Հայաստան և պաշարել է Տիգրանակերտը։

Արածանիի ճակատամարտ

Մ.թ.ա. 68-ի գարնանը Լուկուլլոսն անցավ Հայկական Տավրոսի լեռները և վերսկսեց պատերազմը։ Հայկական բանակը խույս տվեց դաշտային ճակատամարտից՝ միաժամանակ հանկարծակի հակագրոհներով ու լեռնային փոքր կռիվներով խափանելով հակառակորդի մատակարարումը սնունդով ու ջրով։ Հայկական զորքը բաժանված էր երկու մասի. այրուձին գլխավորում էր Տիգրան Բ Մեծը, հետևազորը՝ Միհրդատ VI Պոնտացին։ Հռոմեական զորքը պահվում էր հայկական հետևազորի և հեծելազորի արանքում, որոնցից մեկը մշտապես սպառնում էր նրան թիկունքից։ Լուկուլլոսի բանակը ավելին քան երեք ամիս դեգերեց Տավրոսի լեռների և Արածանիի միջև ընկած տարածություններում։ Հռոմեական լեգեոնները սեպտեմբերի կեսին փորձեցին անցնել Արածանին և շարժվել դեպի Արտաշատ մայրաքաղաքը, հայկական զորքին ճակատամարտի մեջ քաշել՝ իրենց համար ձեռնտու վայրում։ Սակայն հայկական հեծելազորը, Տիգրան Բ Մեծի առաջնորդությամբ, արագ երթով Արածանիի գետանցի մոտ կանխեց հռոմեացիների առաջխաղացումը։ Կողմերն անհապաղ մարտի բռնվեցին։ Հայկական հեծելազորը նախ դիմեց խաբուսիկ փախուստի, բեկելով թշնամու մարտակարգը, ապա սկսեց հակագրոհը։ Հայ թեթևազեն հեծյալները թունավոր ու ճանկավոր նետասլաքներով ծանր կորուստներ պատճառեցին հռոմեացիներին։ Արածանիի ճակատամարտից հետո Լուկուլլոսի բանակի մնացորդները նահանջեցին հարավ և ապաստանեցին Մծբին քաղաքի պարիսպների ետևում։ 

  • Արտաշատի պայմանագրի նշանակությունը:

Մ.թ.ա 66 թվականի աշնանն Տիգրան Մեծը Արտաշատում հաշտության պայմանագիր է կնքում Հայաստանի և Հռոմի միջև։
Այն պարունակում էր հետևյալ կետերը՝

  • Ավարտվում է հայ-հռոմեական պատերազմը։
  • Մեծ Հայքի կողմից նվաճված բոլոր պետությունները զիջվում են Հռոմին (բացառությամբ Հայկական Միջագետքի)։
  • Մեծ Հայքն իր 15 նահանգներով և Գոդերձական կուսակալական շրջաններով պահպանվում է որպես անկախ պետություն։
  • Ծոփքը ևս մնում է Մեծ Հայքի կազմում (Տիգրան Կրտսերի կալանավորման և Հռոմ հաղթանդեսի տանելու հանգամանքով պայմանավորված)։
  • Մեծ Հայքը Հռոմին վճարում է ռազմատուգանք 6000 արծաթյա տաղանդի չափով, յուրաքանչյուր հռոմեական զինվորին՝ 50 դրամքե, յուրաքանչյուր հարյուրապետին՝ 100 դրամքե, իսկ յուրաքանչյուր զինվորական տրիբունին՝ մեկ դրամքե։

Լրացուցիչ աշխատանք

Հետաքրքիր փաստեր Տիգրան Մեծի մասին

1. Տիգրան մեծը պատանդ է եղել պարթևների մոտ շուրջ 20 տարի:

2. Հայտնի է, որ Տիգրանը  մահապատժի է ենթարկել որդուն՝ Զարեհին՝ դավաճանության համար։

3. «Տիգրանակերտ» անունով 4 քաղաք է հիմնադրել: 

4. 45 տարեկան հասակում Տիգրան մեծն ամուսնացել է 12 ամյա Կլեոպատրա Պոնտացու հետ։

5. Տիգրան Մեծը մեծ նշանակություն է տվել կրթության ու գիտությանը՝ իրեն շրջապատելով ուսյալ մարդկանցով: Հատկանշական է, որ Տիգրան Մեծի որդի Արտավազդի գրած ողբերգությունները որոշակի չափով պահպանվել ու մեզ են հասել, իսկ Տիգրանի աները՝ Միհրդատ Եվպատորը խոսում էր 22 լեզուներով:

6. Որպես վերջաբան, հարկ է նշել, որ հայոց արքա Տիգրան Մեծի մասին մեզ հասած տեղեկությունների 90%-ը հեղինակել են օտար պատմիչներ, ինչպիսիք են Ստրաբոնը, Ապպիանոսը, Պլուտարքոսը, Ցիցերոնը, Դիոն Կասիոսը և այլոք…

«Մեր հայրենիքը Տիգրան Մեծի հետքերով»/ փորձիր գտնել ինչ վայրեր, փողոցներ կան և Երևանում, և մայրաքաղաքի սահմաններից դուրս,ինչ արձաններ կան, ովքեր են հեղինակները, այդ ամենի մասին տեղեկություններ/

  • Տիգրան Մեծի պողոտան, որը գտնվում է Երևանի Կենտրոն և Էրեբունի վարչական  շրջաններում։
  • Տիգրան Մեծ զբոսայգին, որը գտնվում է Նոր Նորք համայնքում:
  • Տիգրան Մեծ հյուրանոցը, որը գտնվում է Երևանի   Հանրապետության Հրապարակից ոչ հեռու:
  • «Տիգրան Մեծ» հրատարակչություն՝ Հիմնադրվել է 1968 թվականին`որպես Հայաստանի Կոմկուսի Կենտկոմի տպարան:
  • Տիգրան Մեծ փողոցը Գյումրիում:

Տիգրան Մեծի հուշարձանը գտնվում է Երևանի Նոր Նորք համայնքի Տիգրան Մեծ զբոսայգում, տեղադրվել է 2004 թվականին։
Հեղինակներն են.
Ճարտարապետ՝ Ռազմիկ Օհանյան
Քանդակագործ՝ վաստակավոր նկարիչ Լևոն Թոքմաջյան
Հուշարձանը կառուցված է վարդագույն մարմարից և գրանիտից, բարձրությունը 5 մետր է։
Սա Երևանում Տիգրան Մեծի երկրորդ արձանն է։ Մյուսը գտնվում է հանրապետության նախագահի նստավայրի տարածքում, քանդակագործը կրկին Լևոն Թոքմաջյանն է։ Տեղադրվել է 2000 թվականին նստավայրի առջևի մասում, 2011 թվականին ապամոնտաժվել է և տեղափոխվել նստավայրի հետնամաս։ Հուշարձանը կառուցված է մարմարից, չափսերը՝ 2,8 x 1,6 x 1,0 մ։

 Տիգրան Մեծին նվիրված հուշարձան Արմավիրի մարզի Վաղարշապատ քաղաքում։
Հուշարձանի տեղադրման գաղափարի հեղինակները ՀՀ վաստակավոր բժիշկներ Կառլեն և Սառա Եսայաններն են։ Հուշարձանը տեղադրվել է 2016 թվականին՝ քաղաքի տոնի շրջանակներում։
Հուշարձանի հեղինակն է քանդակագործ Տիգրան Հովհաննիսյանը։

«Տիգրան Մեծը և Եվրոպական մշակույթը»

Աշխարհում Տիգրան Մեծին նվիրված ավելի շատ օպերա է գրվել, քան մեկ այլ գահակալի: Եվրոպայի կոմպոզիտորները Տիգրան Մեծին նվիրել են 24 օպերա, բացի այդ, 17 օպերա նվիրված է Միհրդատ Եվպատորին, որոնց մեջ Տիգրանը գլխավոր հերոսներից է:

Այդպիդիք են…

  • Տոմազո Ալբինոնի   «Տիգրան, արքա Հայաստանի»», 1697 թ․
  •  Անտոնիո Մ․ Բոնոնչինի « Տիգրան` արքա Հայաստանի» » ,1710 թ․
  • Պիետրո Բերնարդոնի « Տիգրան՝ արքա Հայաստանի» », 1710թ
  • Ալեսանդրո Սկարլատի « Տիգրան»»,  1715թ․
  • Ֆրանչեսկո Գասպարինի « Տիգրան»»,  1719թ.
  • Անտոնիո Վիվալդի  « Տիգրան»»,  1724 թ․
  • Ջեմինիանո Ջակոմելլի « Տիգրան» », 1733թ․
  •  Ջուզեպե Պագանելլի « Տիգրան»»,  1733թ․
  • Սանտո Լապիս « Տիգրան»»,  1739թ.
  • Ջուզեպե Արենա « Տիգրան»»,  1741թ
  • Դանիել Դալ Բարբա « Տիգրան»»,  1744թ․
  • Անտոնիո Պալելլա « Տիգրան»»,  1745թ․
  • Ջովանի Լամպունիանի « Տիգրան»»,  1747թ․
  • Ջուզեպե Կարկանի « Տիգրան»»,  1750թ․
  • Իգնացիո Սելոնիատ « Տիգրան»»,  1757թ․
  • Նիկոլո Պիչինի « Տիգրան»»,  1761 թ․
  • Անտոնիո Տոցցի « Տիգրան»»,  1762թ․
  • Ջուզեպե Կոլլա  «Տիգրան» », 1767թ․
  • Պիետրո Ալեսանդրո Գուլիելմի « Տիգրան»»,  1767թ.
  • Վինչենցո Ռիգինի « Տիգրան»»,  1795թ․

Leave a comment

Design a site like this with WordPress.com
Get started