Նոյեմբեր ամսվա ամփոփում կենսաբանություն առարկայից

1. Ներկայացնել պտերանմանների ընդհանուր բնութագիրը և կառուցվածքը։

Պտերանմանները ընդգրկում են մոտ 10.000 տեսակ: Պտերանմաններին են պատկանում պտերները, ձիաձետերը և գետնամուշկերը: Նրանք լավ զարգացած, կատարյալ ցամաքային բույսեր են: Նրանք ունեն լավ մասնագիտացված մարմին: Պտերանմաններն ունեն արմատային համակարգ, ունեն լավ արտահայտված ցողուն և զարգացած տերևներ, նման են ծաղկավոր բույսերին, բայց ծաղիկ չունեն:

2. Պտերանմանների բազմացումը և դերը մարդու կյանքում։

Ջրի միջոցով գամետները լողում են դեպի իգականները: Արդյունքում նախածիլում կատարվում է բեղմնավորում, զիգոտից զարգանում է սաղմ, որից առաջանում է մանր տերևներով երիտասարդ պտեր: Մի քանի տարի անց պարբերական աճի շնորհիվ պտերը վերածվում է հասուն բույսի:

Պտերանմանների կոճղարմատը թունավոր է և այն օգտագործում են որոշ դեղատեսակներ պատրաստելու համար:

3. Մերկասերմերի ընդհանուր բնութագիրը և կառուցվածքը։

Մերկասերմերն ունեն ավելի կատարյալ վերարտադրման համակարգ և առավել զարգացած հյուսվածքներ և օրգաններ, քան սպորավորները: Մերկասերմերը մեծամասամբ ծառեր են, նրանք չունեն խոտաբուսային կենսաձևեր: Նրանք ունեն լավ զարգացած և մասնագիտացված վեգետատիվ օրգաններ՝ արմատ, ցողուն և տերևներ:

4. Մերկասերմերի բազմացումը։

Սերմնավոր բույսերն, ի տարբերություն սպորավորների, բազմանում են ոչ թե սեռական և անսեռ սերունդների հերթագայությամբ, այլ հիմնականում սեռական ճանապարհով: Մերկասերմ բույսերը ունեն կատարյալ և տարբերակված սեռական օրգաններ՝ կոներ, իգական և արական։

5. Մերկասերմերի դերը մարդու կյանքում և բնության մեջ։

Մերկասերմերի կոներից պատրաստում են մուրաբաներ, որոնք մրսածության դեմ օգտակար են։ Նաև փոշեհատիկը օգտակար է բռոնխային հիվանդությունների համար և բարձրացնում է իմունիտետը։

Leave a comment

Design a site like this with WordPress.com
Get started