Հարաբերական մոլեկուլային զանգվածի հաշվումը

Պատասխանել հարցերին

  1. Ի՞նչ է ցույց տալիս հարաբերական մոլեկուլլային զանգվածը:

Հարաբերական մոլեկուլային զանգվածը ցույց է տալիս, թե տվյալ նյութի մեկ մոլեկուլի զանգվածը քանի անգամ է գերազանցում զանգվածի ատոմային միավորը։

  1. Հաշվեք P2O5,Li2O,Fe3O4,SO3 նյութերի հարաբերական մոլեկուլային զանգվածները:

Mr = P2O5 = (31 • 2) + (16 • 5) = 62 + 80 = 142
Mr = Li2O,Fe3O4 = 7 • 2 + 16 + 55 • 3 + 16 • 4 = 14 + 16 + 165 + 64 = 259
Mr = SO3 = 32 + 16 • 3 = 80

  1. Հաշվեք կալցիումի օքսիդի(CaO) մոլեկուլի զանգվածը(m0) եթե (CaO)=56

Ca = 40
O = 16

  1. Գրեք հետևյալ նյութերի բանաձևերը.

ա.մեկ ատոմ կալցիումից և մեկ ատոմ թթվածին

բ.մեկ ատոմ ծծումբ և երկու ատոմ ջրածին

Նոյեմբեր ամսվա ամփոփում կենսաբանություն առարկայից

1. Ներկայացնել պտերանմանների ընդհանուր բնութագիրը և կառուցվածքը։

Պտերանմանները ընդգրկում են մոտ 10.000 տեսակ: Պտերանմաններին են պատկանում պտերները, ձիաձետերը և գետնամուշկերը: Նրանք լավ զարգացած, կատարյալ ցամաքային բույսեր են: Նրանք ունեն լավ մասնագիտացված մարմին: Պտերանմաններն ունեն արմատային համակարգ, ունեն լավ արտահայտված ցողուն և զարգացած տերևներ, նման են ծաղկավոր բույսերին, բայց ծաղիկ չունեն:

2. Պտերանմանների բազմացումը և դերը մարդու կյանքում։

Ջրի միջոցով գամետները լողում են դեպի իգականները: Արդյունքում նախածիլում կատարվում է բեղմնավորում, զիգոտից զարգանում է սաղմ, որից առաջանում է մանր տերևներով երիտասարդ պտեր: Մի քանի տարի անց պարբերական աճի շնորհիվ պտերը վերածվում է հասուն բույսի:

Պտերանմանների կոճղարմատը թունավոր է և այն օգտագործում են որոշ դեղատեսակներ պատրաստելու համար:

3. Մերկասերմերի ընդհանուր բնութագիրը և կառուցվածքը։

Մերկասերմերն ունեն ավելի կատարյալ վերարտադրման համակարգ և առավել զարգացած հյուսվածքներ և օրգաններ, քան սպորավորները: Մերկասերմերը մեծամասամբ ծառեր են, նրանք չունեն խոտաբուսային կենսաձևեր: Նրանք ունեն լավ զարգացած և մասնագիտացված վեգետատիվ օրգաններ՝ արմատ, ցողուն և տերևներ:

4. Մերկասերմերի բազմացումը։

Սերմնավոր բույսերն, ի տարբերություն սպորավորների, բազմանում են ոչ թե սեռական և անսեռ սերունդների հերթագայությամբ, այլ հիմնականում սեռական ճանապարհով: Մերկասերմ բույսերը ունեն կատարյալ և տարբերակված սեռական օրգաններ՝ կոներ, իգական և արական։

5. Մերկասերմերի դերը մարդու կյանքում և բնության մեջ։

Մերկասերմերի կոներից պատրաստում են մուրաբաներ, որոնք մրսածության դեմ օգտակար են։ Նաև փոշեհատիկը օգտակար է բռոնխային հիվանդությունների համար և բարձրացնում է իմունիտետը։

Design a site like this with WordPress.com
Get started