Ածական անուն

Ածական անուն կամ ածական են կոչվում առարկայի հատկություն կամ վերաբերություն ցույց տվող բառերը: Ածականները պատասխանում են ինչպիսի՞, որպիսի՞, ո՞ր հարցերին:
Ածականները չեն հոլովվում, բայց եթե խոսքի մեջ հանդես են գալիս գոյականաբար, կարող են հոլովվել եզակի և հոգնակի թվով: Օրինակ Սպիտակը մաքրության խորհրդանիշն է: Ես խաղում եմ սպիտակներով:
Բայց կան բառեր, որոնք հավասարապես կարող են հանդես գալ և՛ իբրև գոյական, և՛ իբրև ածական:
Օրինակ աղքատ, բարեկամ, խենթ, դավաճան, խավար, ծերունի, հիվանդ, հարևան, հարազատ, հարուստ, գող, որբ, սուտասան, սուրբ, դպրոցական, զինվորական կտրիճ և այլն:

Առաջադրանքներ:
1. Կազմի՛ր բառակապակցություններ` ա շարքի բառերի հետ գործածելով գոյականներ, բ շարքի գոյականների հետ գործածելով ածականներ:
ա) մարմարյա, մրգատու, շքեղ, բերրի, կեղծ, անարատ:
բ) զգեստ, վերաբերմունք, լռություն, միտք, կյանք:

2. Նախադասությունների մեջ տրված բառերը գործածի՛ր մի դեպքում որպես գոյական, մյուս դեպքում որպես ածական: Ապստամբ, խավար, դպրոցական, հարուստ, դավաճան, կենդանի:

3. Տրված զույգ բառերից կազմի՛ր ածականներ:
Առյուծ և սիրտ, տերև և փուշ, երանգ և երփն, ձայն և վիշապ, թույր և ձյուն, սուր և ծայր, դատարկ և գլուխ, շեկ և հեր, գունդ և ձև, փրփուր և բաշ, միշտ և ժպիտ, ձյուն և փրփուր:

Գործնական աշխատանք

1.Հարցական դերանունները փոխարինի՛ր համապատասխան հոլովով դրված գոյականներով:

Ո՞վ, ի՞նչը եկավ – ոսուցիչը, ձմեռը
Ո՞ւմ, ինչի՞  պայուսակը – հետիոտնի, ձեռքի
Մոտենալ ո՞ւմ, ինչի՞ն – ընկերոջը, կամրջին
Հեռանալ ումի՞ց, ինչի՞ց – աղջկանից, տեղանքից
Հիանալ ումո՞վինչո՞վ: – երեխայով, ծաղիկներով

2. Կազմիր տրված գոյականների սեռական հոլովը և նշիր, թե որ հոլովմանն է պատկանում:

Սենյակ – սենյակի, ի հոլովման 
տուն – տան
քաղաք – քաղաքի
այգի – այգու
օր – օրի, ի հոլովման 
գեղեցկություն – գեղեցկության
լեռ – լեռան
քույր – քրոջ
դուռ – դռան
փողոց – փողոցի
բեռ – բեռան
գիրք – գրքի
ամիս – ամսվա
լուսամուտ – լուսամտի
ձյուն – ձյան
ընկեր – ընկերոջ
ուսում – ուսման
աշուն – աշնան
գրիչ – գրչի
շուն – շան
ձուկ – ձկան
բարդի – բարդու
խաղող – խաղողի
զարգացում – զարգացման
դիմում –
խնձորենի – խնձորենու
րոպե – րոպեի
շաբաթ – շաբաթվա
ապակի – ապակու
սար – սարի
պապ – պապու
մասրենի – մասրենու
մորեղբայր – մորեղբոր
գդալ – գդալի
սյուն – սյան
ձի – ձիու
երեկ – երեկվա
երեկո – երեկոի
խաղաղություն – խաղաղության

Օրինակ`  սենյակ-սենյակի, ի հոլովման 

3.Տեքստից դուրս գրիր գոյականները և նշիր հոլովն ու հոլովման տեսակը:

Մեր կապիկը մի աֆրիկացուց էինք ձեռք բերել, որը վառ անհատականությամբ ու յուրահատուկ հումորով օժտված մի էակ էր: Ամեն օր նրան դուրս էինք տանում ու կապում ծառին: Առաջին երկու օրը խելոք նստում էր տան մուտքի մոտ, ու նրա կողքով չընդհատվող հոսանքով անցնում էին որսորդները, մեզ սննդամթերք բերող պառավ կանայք, խումբ-խումբ վազում էին խխունջներ ու միջատներ բերող փոքրիկ տղաներ: Մենք ենթադրում էինք, որ այդ անդադար շարժումը կզվարճացնի ու կհետաքրքրի կապիկին: Այդպես էլ եղավ: Նա շատ շուտ գլխի ընկավ, որ պարանի երկարությունն իրեն թույլ է տալիս թաքնվել բակի դռնակի մոտ, և օգտվեց դրանից: Հենց որ ոչինչ չկասկածող մի աֆրիկացի բակ էր մտնում, կապիկն իսկույն դուրս էր ցատկում դարանից ու բռնում խեղճի ոտքը: Հետն էլ այնքան սոսկալի ճղճղոց էր գցում, որին նույնիսկ ամենապինդ նյարդերն ունեցող մարդը չէր դիմանում:

կապիկը – ուղղական
աֆրիկացուց – բացառական
հումորով – գործիկական
էակ – ուղղական
օր – ուղղական
ծառին – տրական
տան – սեռական
մուտքի – սեռական
հոսանքով – գործիական
որսորդները – ուղղական
սննդամթերք – ուղղական
կանայք – ուղղական
խխունջներ – ուղղական
միջատներ – ուղղական
տղաներ – ուղղական
պարանի – սեռական
բակի – սոռական
դռնակի – սեռական
դարանից – բացառական
ոտքը – ուղղական
նյարդերն – ուղղական
մարդը – ուղղական

Օրինակ՝ կապիկը- ուղղական հոլով. ի հոլովում 

Design a site like this with WordPress.com
Get started