Ածականի համեմատության աստիճանները

Ածականի համեմատության աստիճանները քերականական կարգ է, որով արտահայտվում է որակական ածականի ցույց տված հատկության չափը, աստիճանը: Ածականն ունի համեմատության երեք աստիճան՝ դրական, բաղդատական ու գերադրական։

Դրական աստիճանն ածականի ուղիղ ձևն է և ցույց է տալիս առարկայի հատկությունը առանց այլ առարկաների նույն հատկության հետ համեմատելու: Օրինակ` գեղեցիկ պատկեր, նուրբ գործվածք, կարճ ճանապարհ և այլն:
Բաղդատական աստիճանը ցույց է տալիս առարկայի տվյալ հատկության առավել կամ պակաս լինելը այլ առարկայի նույն հատկության համեմատությամբ:
Ածականի բաղդատական աստիճանը կազմվում է
ա) ածականի դրական աստիճանին ավելանալով ավելի բառը, օրինակ`ավելի գեղեցիկ, ավելի նուրբ, ավելի կարճ:
բ)ածականի դրական աստիճանին ավելանալով նվազ կամ պակաս բառերը, օրինակ` պակաս կարճ, պակաս գեղեցիկ և այլն:

Ածականի գերադրական աստիճանը ցույց է տալիս առարկայի տվյալ հատկանիշի գերազանցությունը ուրիշ առարկաների նույն հատկանիշից:
Գերադրական աստիճանը կազմվում է տարբեր կերպ՝
ամենա նախածանցով (օրինակ` ամենակարճ, ամենագեղեցիկ)
ագույն վերջածանցով (օրինակ` լավագույն, գեղեցկագույն)
ամենից
բառով (օրինակ` ամենից լավ, ամենից գեղեցիկ):
Ուշադրություն:
Ոչ բոլոր ածականներից կարելի է կազմել գերադրական աստիճան  -ագույն վերջածանցով:
Մի շարք որակական ածականներ չունեն համեմատության աստիճաններ: Դրանք են` ամայի, ամուրի, ամուլ, ստերջ, անոթի, արու, էգ, փակ, բաց, զույգ, կաղ, կույր, համր, խուլ, ձրի, հղի, բոբիկ, ճաղատ, մերկ, տկլոր, վերջին, նախկին:

Առաջադրանքներ:
1.Կազմել տրված ածականների բաղդատական և գերադրական աստիճանները:
Խոշոր-ավելի խոշոր, պակաս խոշոր, ամենախոշոր
բարձր-ավելի բարձր, պակաս բարձր, ամենաբարձր
նոր-ավելի նոր, պակաս նոր, ամենանոր, նորագույն
ազնիվ-ավելի ազնիվ, պակաս ազնիվ, ամենաազնիվ, ազնվագույն
գեղեցիկ-ավելի գեղեցիկ, պակաս գեղեցիկ, ամենագեղեցիկ, գեղեցկագույն
հին-ավելի հին, պակաս հին, ամենահին, հնագույն
քաջ-ավելի քաջ, պակաս քաջ, ամենաքաջ
խոր-ավելի ղոր, պակաս խոր, ամենախոր
ուժեղ-ավելի ուժեղ, պակաս ուժեղ, ամենաուժեղ, ուժեղագույն
խելացի-ավելի խելացի, պակաս խելացի, ամենախելացի

2. Բառաշարքում ընդգծել գերադրական աստիճանով ածականները:
Միագույն, խստագույնամենախոշոր, մանուշակագույն, ամենաթույլփոքրագույն, բոցագույն, ամենափրկիչ, ամենալավ, մշուշագույն,  ամենազգաց,  կարևորագույնհզորագույն, արևագույն, բարձրագույնամենանուրբդժվարագույն:

Լրացուցիչ աշխատանք

1.Ընդգծիր  վեց բառ, որոնցում կա 
    -ակ վերջածանցը:
Մահակ,  գնդակ, բանակ, գիտակ,  բռնակ, կատակ, թիակ, հատակ, սահնակ, վահանակ:
— որդ վերջածանցը
:
Հինգերորդ, հաճախորդ, անձրևորդ, դիտորդ, որսորդ, չորրորդ, առաջնորդ, երիզորդ, վարորդ, գնորդ:
-ուկ վերջածանցը:
Բազուկ, մժղուկ, ձագուկ, մանուկ, արդուկ, բամբուկ, թզուկ, տաղտուկ, հորթուկ, քերուկ:
 -գին վերջածանցը:
Էժանագին, լալագին, գլխագին, ուժգին, ահագին, ցավագին, փրկագին, սրտագին, թախանձագին, թանկագին:
-եղ վերջածանցը:
Ասեղ, զորեղ, անմեղ, գունեղ, մարմնեղ, պղպեղ, ահեղ, համեղ, տունուտեղ, հնչեղ:

2. Բառաշարքում առանձնացնել հոմանիշ բառերի վեց զույգ:
ա) Գոտեմարտիկ, բերկրանք, կողով, ատելություն, ուժ, երաշխիք, հրճվանք, ըմբիշ, զորություն, հակակրանք, զամբյուղ, գրավական:

Գոտեմարտիկ-ըմբիշտ, բերկրանք-հրճվանք, կողով-զամբյուղ, ատելություն-հակակրանք, ուժ-զորություն, երաշխիք-գրավական

բ) Արահետ, թագավոր, անուրջ, արահետ, դրախտ, երեկո, գահակալ, մթնշաղ, երազանք, կածան, եդեմ, ակնածանք:

Արհեստ-ակնածանք, թագավոր-գահակալ, անուրջ-երազանք, արահետ-կածան, դրախտ-եդեմ, երեկո-մնշաղ,

գ) Ագահ, ապերախտ, երկչոտ, դյութական, խարտյաշ, արդարացի, անկուշտ, կախարդական,  երախտամոռ, շիտակ, անհամարձակ, ոսկեգույն:

Ագահ-անկուշտ, ապերախտ-երախտամոռ, երկչոտ-անհամարձակ, դյութական-կախարդական, խարտյաշ-ոսկեգույն, արդարացի-շիտակ

դ) Բերկրանք, կարեկցանք, դեզ, խանդավառություն, իրիկնամուտ, պատնեշ,  խինդ,  կույտ, պարիսպ, խիղճ,  եռանդ, վերջալույս:

Բերկրանք-խինդ, կարեկցանք-խիղճ, դեզ-կույտ, խանդավառություն-եռանդ, իրիկնամուտ-վերջալույս, պատնեշ-պարիսպ

ե) Ծածուկ, համեստ, կայուն,  հիասքանչ, անմիտ, գաղտնի, խոժոռ, ամուր,  խոնարհ, ապուշ, զմայլելի, մռայլ:

Ծածուլ-գաղտնի, համեստ-խոնարհ, կայուն-ամուր, հիասքանչ-գեղանի, անմիտ-ապուշ,

Design a site like this with WordPress.com
Get started