Հունական աստվածներ (մար․ 14-20 Առ․ 1)

1.Ընտրել հունական աստվածներից մեկին , կարդալ իր մասին , ներկայացնել բլոգում/պատումի կամ տեսանյութի տեսքով:

Ափրոդիտեն Հին հունական դիցաբանության մեջ համարվում է սիրո և գեղեցկության աստվածուհին։ Նա Զևսի և Դիոնեի դուստրն է։ Աֆրոդիտեի պաշտամունքը տարածված է եղել ոչ միայն Հունաստանում, այլև Փոքր Ասիայում և մերձսևծովյան հունական գաղութներում։ Սկզբանական շրջանում համարվել է պտղաբերության և ծովի աստվածուհի, կրել փյունիկյան Աստարտե աստվածուհու ազդեցությունը, իսկ օլիմպիական դիցարանում՝ հավերժ դեռատի և գեղեցկագույն աստվածուհի, որն իշխում է մարդկանց և աստվածների սրտերին, սեր պարգևում նրանց։ Ափրոդիտեի սիրո իշխանությանը ենթարկվում էին աստվածներն ու մարդիկ, բացառությամբ դիցուհիներ Աթենասի, Արտեմիսի և Հեստիայի։ Հեփեստոսի կինը և Արեսի տարփածուն էր։ Աֆրոդիեին ուղեկցում են գեղեցկության և նազանքի աստվածները։ Մտնում էր 12 մեծ օլիմպիական աստվածների թվում։ Նրան նվիրվել են բազմաթիվ մեհյաններ, որոնցից աչքի է ընկնում Կորնթոսի հռչակավոր տաճարը։ Աֆրոդիտեի լավագույն արձաններից է Տավրիդյան Աֆրոդիտե արձանը, որը պահվում է Լենինգրադի Էրմիտաժում, Միլոսյան Աֆրոդիտեն՝ Լուվրի թանգարանում։ Աֆրոդիտեն իր պաշտամունքային էությամբ համանման է հայկական Աստղիկ աստվածուհուն։ Հռոմեական դիցաբանության մեջ նույնացվել է Վեներային։ Աֆրոդիտեն սիրում էր Կիպրոսի արքայի որդուն, Ադոնիսին։

Ափրոդիտեն սովորաբար պատկերվել է գեղեցիկ մերկ կնոջ տեսքով։ Բազմաթիվ նկարիչներ պատկերել են գեղեցկուհուն ծովի մեջ մի մեծ խեցու վրա կանգնած։

2. Պատմել «Հին աշխարհի յոթ հրաշալիքների» մասին/նկարներով/, ներկայացնել  «21-րդ դարի 7 հրաշալիքները»/ըստ քեզ/, ներկայացնել «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի յոթ հրաշալիքները /ըստ քեզ/:

Leave a comment

Design a site like this with WordPress.com
Get started