Գործնական աշխատանք

Ընդգծված բառակապակցությունները արտահայտիր բայով:

Բարկությունից կամաց-կամաց գունատ էր դառնում: (գունատվում էր)
Տերևներն արդեն դեղին էին դարձել: (դեղնել էին)
Հայացքն ավելի ջերմ էր դարձել: (ջերմացել էր)
Մի քիչ էլ առաջ գնաց (առաջացավ) ու կանգնեց:
Ուշ եկար, (Ուշացար) հյուրերն արդեն գնացել են:
Նրա այդ շարժումից թագավորը նորից քար դարձավ: (քարացավ)

Առածներում կետերը փոխարինիր փակագծերում տրված բայերի համապատասխան ձևերով:

Ջուրը մտնողը (մտնել) պիտի բոբիկանա:
Ջուրն ընկածը (ընկնել) անձրևից չի վախենա:
Պարի մեջ մտնողը (մտնել) պիտի շորորա:
Ծովն անցնողը (անցնել) առվում չի խեղդվի:
Բոլորը նրան մոռացել էին, դուռը բացող (բացել) չկար:
Գայլից վախեցողը (վախենալ) անտառ չի գնա:

Կետերի փոխարեն գրիր տրված բայերի համապատասխան ձևերը:

Փորձված, սոված, տաշած, ընկած, բերած, կտրած, չտեսած:
Կուշտը սովածի համար մանր է բրդում:
Քամու բերածը քամին կտանի:
Փորձված աղվեսը զույգ ոտքով է թակարդն ընկնում:
Ջուրը չտեսած չեն բոբիկանա:
Թրի կտրածը կլավանա, լեզվի կտրածը չի լավանա:
Տաշած քարը գետնին չի մնա:
Ընկածին չեն խփում:

Արմատի կրկնությամբ տրված բայերը դարձրու բազմապատկական:

Տաշել – տաշտշել
ծամել- ծամծմել
ծախել – ծախծխել
ճաքել – ճաքճքել
քաշել – քաշքշել
ծալել – ծալծլել
գզել – գզգզել
խաբել- խաբխբել
բզզալ – բզբզալ

Leave a comment

Design a site like this with WordPress.com
Get started