Ածանցավոր բայեր

Ըստ կազմության՝ բայերը լինում են պարզ և ածանցավոր։

Ածանցավոր բայերը չորս տեսակի են` սոսկածանցավոր, պատճառական, բազմապատկական և կրավորական:

Սոսկածանցներն են՝ ան, են, ն, չ`  մեծ-ան-ալ, վախ-են-ալ, գտ-ն-ել, կոր-չ-ել և այլն:

Պատճառական ածանցներն են՝ ացն, եցն, ցն:  Պատճառական բայերը կազմվում են`

1Ա  խոնարհման պարզ և ան սոսկածանցավոր բայերից` ացն ածանցով` խաղալ-խաղացնել, քարանալ-քարացնել:

2Ե  խոնարհման պարզ և են սոսկածանցավոր բայերից` եցն ածանցով` քայլել-քայլեցնել, վախենալ-վախեցնել:

3.Ն, չ սոսկածանցավոր բայերից` ցն ածանցով` հասնել-հասցնել, փախչել-փախցնել:

Կան շատ բայեր, որոնցից ածանցներով պատճառական բայ չի կազմվում: Այսպիսի բայերի պատճառականը կազմվում է տալ բայի հարադրությամբ` բերել-բերել տալ, զարդարել-զարդարել տալ և այլն:

Կան բայեր, որոնցում կա ցն տառակապակցությունը` հարցնել, լցնել,վերցնել, սակայն դրանք պատճառական բայեր չեն, քանի որ առանց ցն -ի ձևեր չունեն:

Բազմապատկական ածանցներն են՝ ատ, ոտ, կոտ, տ` կտրել-կտրատել, խոցել-խոցոտել, թռչել-թռչկոտել, պատռել-պատռտել:

Ածանցներով բազմապատկական բայեր կազմվում են շատ քիչ բայերից: Բազմապատկական բայեր են կազմվում նաև արմատի կրկնությամբ` վազել-վազվզել, քաշել-քաշքշել և այլն, դարձյալ ոչ բոլոր բայերից:

Կազմությամբ կրավորական  կոչվում են այն բայերը, որոնց կազմում կա կրավորական ածանց:Կրավորական ածանցն է վ -ն` գրել-գրվել, կառուցել-կառուցվել, հեռանալ-հեռացվել, կարդալ-կարդացվել: Բացի ածանցավոր բայերից կան նաև հարադրական  բայեր: Դրանք բարդ բառեր են, դրանց բաղադրիչները գրվում են առանձին, բայց իմաստով համարժեք են մեկ բայի՝ բարև տալ-բարևել:

Առաջադրանքներ

1.Տրված արմատներից բայեր կազմի՛ր և ընդգծի՛ր արմատի և ել կամ ալ վերջավորության միջև եղած մասը:

Օրինակ`

տես — տեսնել, բարձր — բարձրանալ:

Ա. Ընկեր – ընկերանալ, թանձր – թանձրանալ, խոր – խորանալ:

Բ. Վախ – վախենալ, կամ – կամենալ, մոտ – մոտենալ:

Գ. Հաս – հասնել, անց – անցնել, հագ – հագնել:

Դ-. Թիռ – թռչել, սառ – սառչել, կիպ -կպչել:

2.Տրված բայերը պատճառական դարձնող ածանցները թվի՛ր:

Մեծացնել, հեռացնել, գգացնել, վախեցնել, հիշեցնեյ, թռցնել, տեսցնել:

3․ Հետևյալ բառերից սոսկական` ան, են, ն, չ ածանցների օգնությամբ կազմիր ածանցավոր բայեր:

Ծեր – ծերանալ
հարց – հարցնել
կիպ – կպչնել
մահ – մահանալ
գեղեցիկ – գեղեցկանալ
վախ – վախենալ
մոտ – մոտենալ
բազում – բազմանալ
կանգ – կանգնել
կույր – կուրանալ
ոչինչ – ոչնչանալ
ուրախ – ուրախանալ
առաջ – առաջանալ

4․ Տրված բայերը ածանցման միջոցով դարձնել բազմապատկական, ( ատ, ոտ կոտ, տ)

Մրել – մրոտել
պատռել – պատռոտել
ցատկել – ցատկոտել
կտրել – կտրատել
նստել – նստոտել
պոկել – պոկոտել
կոտրել – կոտրատել
թռչել – թռչկոտել
խոցել – խոցոտել
մորթել – մորթոտել
գրել – գրոտել

Տրված բայերը ածանցման միջոցով դարձնել պատճառական,(ացն, եցն, ցն)

Պայթել – պայթեցնել
նստել – նստոտել
խմել – խմեցնել
խոսել – խոսացնել
հիշել – հեշեցնել
հագնել – հագնվել
իջնել – իջեցնել
քնել – քնեցնել
մեծանալ – մեծացնել
փախչել – փախցնել
դողալ – դողացնել
խաղալ – խաղացնել
վախենալ – վախեցնել
թռչել – թռչկոտել
ծիծաղել – ծիծաղեցնել
փայլել – փայլեցնել
առաջանալ – առաջեցնել
կարմրել – կարմրացնել
կատաղել – կատաղեցնել

Հետևյալ բայերի հետ  համապատասխան հոլովներով գոյականներ գործածեցեք:

Ընդառաջել – ընդառաջել ընկերոջը (տրական)
հանդիպել – հանդիպել ուսուցչուհուն (տրական)
զգուշանալ – զգուշանալ շներից (բացառական)
կարոտել – կարոտել հայրենիքը (տրական)
զրկվել – զրկվել ջրից (բացառական)
ուշանալ – ուշանալ դասընթացից (բացառական)
դիմել – դիմել որդուն (տրական)
խուսափել – խուսափել խաբեբաներից (բացառական)

Տեքստից հանիր բայերը և գրիր դեմքը, թիվը, ժամանակը:

Փոքր Ասիայի Եփեսոս քաղաքում հարյուր քսան տարի շարունակ մի տաճար էին կառուցում` բուսականության եւ պտղաբերության աստվածուհի Արտեմիսի տաճարը: Լիդիական Կրեսոս թագավորը Արտեմիսի տաճարին սյուներ էր  նվիրաբերել: Աստվածների պատկերներով մարդու հասակ ունեցող բարձրաքանդակները զարդարում էին սյուները: Կրեսոսը Եփեսոսյան Արտեմիսին մի ուրիշ  բարձրարժեք  նվեր էլ էր ընծայել կովերի  ոսկեձույլ դրոշմապատկերներ:
Երբ աշխարհի յոթ հրաշալիքներից մեկը համարվող այդ տաճարի շինարարությունն ավարտվեց,  զարմացրեց ու հիացրեց բոլոր նրանց, ում վիճակվեց տեսնել  մարմարակերտ  նրբագեղ շինությունը: Մ. թ. ա. 356 թ. Եփեսոսի բնակիչ ոմն Հերոստրատոս, ցանկանալով իր անունն անմահացնել, հրկիզեց նշանավոր սրբավայրը: Նրա հանցագործությունը բոլորին զայրացրեց: Փոքր Ասիայի բոլոր պետությունները միասին որոշեցին  մոռանալ Հերոստրատի անունը: Պատմագիրները նույնիսկ տաճարի հրդեհի մասին գրելիս իրավունք չունեին հրդեհողի անունը նշելու: Բայց հին աշխարհի որոշ հեղինակներ, այնուամենայնիվ, պահեցին  ոճրագործի անունը:Գրել տրված բայերի հնչյունափոխված արմատների անհնչյունափոխ ձևերը և նշիր, թե ինչ խոսքի մաս է։


կառուցում էին – III դեմք, հոգնակի, անցյալ
նվիրաբերել էր – III դեմք, եզակի, անցյալ
զարդարում էին- III դեմք, հոգնակի, անցյալ
ընծայել էր – III դեմք, եզակի, անցյալ
ավարտվեց – III դեմք, եզակի, անցյալ
զարմացրեց – III դեմք, եզակի, անցյալ
հիացրեց – III դեմք, եզակի, անցյալ
վիճակվեց – III դեմք, եզակի, անցյալ
անմահացնել – III դեմք, եզակի, անցյալ,
հրկիզեց – III դեմք, եզակի, անցյալ
զայրացրեց – III դեմք, եզակի, անցյալ
որոշեցին – III դեմք, հոգնակի, անցյալ
մոռանալ – անորոշ
գրելիս – անորոշ
նշելու – անորոշ
պահեցին – III դեմք, հոգնակի, անցյալ

Գրել տրված բայերի հնչյունափոխված արմատների անհնչյունափոխ ձևերը և նշիր, թե ինչ խոսքի մաս է։

Մգանալ – մուգ, ածական
թխպել – թուխպ, գոյական
գիրանալ -գեր, ածական
սրել – սուր, ածական
ստել – սուտ, գոյական
փափկել – փափուկ, ածական
հուզել – հույզ, գոյական
գրել – գիր, գոյական
նշել – նիշ, գոյական
սրբել – սուրբ, ածական
կարմրել – կարմիր, ածական
գնել – գին, գոյական
ծնվել – ծին, գոյական
կապտել – կապույտ, ածական
իջնել – էջ, գոյական
չվել – չուն, գոյական
ուղղել- ուղի, գոյական

Leave a comment

Design a site like this with WordPress.com
Get started