Նոր տարվա ուտեստները, նրանց խորհուրդը տարբեր երկրներում

Նոր տարին՝ ավանդույթների տոն է։ Դա երեխաների կողմից զարդարված եղևնին է, մեզ բոլորիս հայտնի «մայրաքաղաքային» աղցանը, ավանդական տոլման, նրբաբլիթները, իհարկե խոզի բուդը, շամպայնը և սեղանի շուրջ երկար հավաքույթները:

Ես կարծում եմ, որ ամեն տարի պետք է տարբեր երկրների ուտեստներ ավելացնել տոնական սեղանին, որպեսզի ավելի հետաքրքիր և բազմազան լինի։

Դանիայում տոնական սեղանի վրա դնում են տապակած սագը չրի հետ, իսկ Իտալիայում խոզի նրբերշիկ ոսպով։ Ճապոնիայում նոր տարին չի կարող անցնել առանց իրենց ավանդական սոբայի խեցգետնի մսով։
ԱՄՆ – դասական լցոնած հնդկահավ
Հոլանդիա – խոզի ճարպով պատրաստված աղի լոբին
Բուլղարիա – թթու կաղամբ՝ շոգեխաշած մսով
Մեծ Բրիտանիա – ավանդական տապակած տավարի միս
Էստոնիա – արյունային երշիկ
Կուբա – հավը բրնձով և բանանով

Leave a comment

Design a site like this with WordPress.com
Get started