Ոսկեվազի Գինու Գործարան

«Ոսկեվազի Գինու Գործարան»-ը գտնվում է Արագածոտն մարզի նույնանուն գյուղում: Գործարանից մի քանի կիլոմետր հեռավորության վրա, Քասախի կիրճի եզրին, 5-7-րդ դարերում կառուցված «Բադալի Ժամ» եկեղեցու ավերակներն են: Մոտակայքում հայտնաբերվել են հողի մեջ թաղված կարասի մնացորդներ, որոնց մեջ գինի էին պահում: Գործարանը հիմնադրվել է դեռևս 1932 թվականին: Բոլոր ժամանակակից նորարարությունների հետ միասին, այն զգուշորեն պահպանել է իր տարրերի մեծ մասը, ներառյալ շենքերը:

Այսօր գործարանի տարածքում  տարվում են բազմաթիվ շինարարական աշխատանքներ, որպեսզի ստեղծվի նոր, նմանը չունեցող յուրօրինակ զբոսաշրջային համալիր: Գործարանն  իր վերածնունդն ապրեց 2004 թվականին: Այսօր Ոսկեվազը ստեղծում է գինիներ, որոնք արտադրվում են ինչպես ժամանակակից գինեգործական մեթոդներով, այնպես էլ օգտագործելով հին ավանդական կարասները, որոնք ստեղծվել են դեռևս 19-րդ դարավերջին: Կարասը`գինու խմորման և հնեցման այս ավանդական գործիքը, Հայաստանում կիրառվում էր դեռևս հնում: Հնագույն կարասները հայտնաբերվել են Արենիում գտնված ամենահին գինու հնձանի մնացորդներում (մոտավոր 6100 տարեկան), ինչպես նաև ուրարտական Թեյշեբաինի միջնաբերդի ավերակներում են գտնվել կարասային գինու մառանները:   

Գինու արտադրության մեջ օգտագործվում է միայն տեղական խաղողի տեսակները, իսկ հնեցման համար կիրառվում են հազվագյուտ բարձրորակ հայկական կաղնուց պատրաստած տակառները: Քաղցր գինիների արտադրության մեջ «Ոսկեվազի գինու գործարանը» առաջինն է, ով օգտագործել է խաղողի թառամեցման մեթոդը: Ոսկեվազի գինիներն արժանացել են բազմաթիվ մրցանակների տարբեր հեղինակավոր տեղական և միջազգային գինու մրցույթներում` «Mundus Vini», «Decanter World Wine Awards», «Sommelier Wine Awards» և այլն:

Պարբերաբար բարելավելով և կատարելագործելով սեփական արտադրության որակը, ինչպես նաև յուրաքանչյուր տարի ընդլայնելով արտադրվող խմիչքի նմուշակազմը` «Ոսկեվազի Գինու Գործարան»-ը կատարում է իր յուրօրինակ ներդրումը գինիների աշխարհում:

Մեղրի կիրառման պատմությունը

Նպատակ՝    Գիտելիքներ մեղրի մասին

Անցկացման ընթացքը՝ Սովորողների հետ ուսումնասիրել հետևյալ թեմաները՝

Մեղրի կիրառման պատմություն

Մարդու օրգանիզմի վրա մեղրի թողած ազդեցությունների քննարկում

Մեղրի որակական և քանակական անալիզ

Նպատակ`Սովորողները ձեռք են բերում գիտելիքներ նշված թեմաներով և փորձում են պարզագույն մեթոներով որոշել մեղրի որակը։


Հին Եգիպտոսում մեղրը պատվավոր տեղ է զբաղեցրել ամենաարժեքավոր սննդամթերքների և բուժական միջոցների մեջ։ Եգիպտական բժշկության ամենահին փաստաթուղթն է Գեորգ Էբերսի վերծանած պապիրուսը, որը կրում է « Մարդկային մարմնի բոլոր մասերի համար դեղերի պատրաստման համար գիրք» անունը։ Ձեռագրում բազմաթիվ դեղատոմսեր են գրված, որոնց կազմի մեջ մեղր է մտնում։ Էբերսի պապիրուսում նշված է, որ մեղրը օգնում է վերքերի, ստամոքսաաղիքային, աչքի և այլ հիվանդությունների ժամանակ և կարող է գործածվել քսուքների, թրջոցների, եփուկների, հաբերի միջոցով։ Մի այլ հին եգիպտական պապիրուսում, Էդվին Սմիթը, բերում է հետաքրքիր բազմաթիվ տեղեկություններ վերքերի բուժման վերաբերյալ։ Դատելով պահպանված հուշարձաններից ՝ Հին Եգիպտոսում որպես կարևորագույն դեղորայք լայնորեն կիրառվում էին պտուղները, մեղրը, քացախը, կաթը։

Խոր հնադարից եկած «Կյանքի գիրք» և Մանուի օրենքների մեջ ասված է, որ մարդու կյանքը կարելի է երկարացնել դիետաների օգնությամբ, որի կազմության մեջ մեղր ու կաթ է մտնում։ Սրբազան «անմահության ըմպելիքի» ամենազորեղ, օրգանիզմը կազդուրող հունական ամբրոսիան հիշեցնող միջոցի բաղադրության մեջ նույնպես մեղր է մտնում։ Պյութագորասն ու պյութագորասականները սնվում էին բացառապես բուսական սննդով և մեղրով։

Պյութագորասն իր բժշկության վերաբերյալ երկերում պնդում է, որ մեղրը օժտված է բարձր բուժական հատկություններով։

Մեծ փիլիսոփա Արիստոտելը, որին հնադարյան մեղվաբուծության արեգակ էին անվանում», գտնում էր, որ մեղրն օժտված է ինչ-որ առանձնահատկություններով, որոնք բացառիկ նպաստավոր ազդեցություն են ունենում մարդկային օրգանիզմի վրա։

Հին Հունաստանում բուժամիջոցներ էին ծառայում գլխավորապես մեղրի և թզի օգտագործումը։ Հիպոկրատը հաջողությամբ կիրառում էր մեղրը բազմաթիվ հիվանդությունների ժամանակ, և ինքն էլ օգտագործում էր որպես ուտելիք։

Շուրջ 2500 տարի առաջ մեծ բժիշկ Հիպոկրատը երազում էր, որ դեղանյութերը սննդարար հատկություններով օժտված լինեին, իսկ սննդամթերքներն էլ ազդեին դեղորայքի պես։ Հենց մեղրի մեջ էլ նպաստավոր կերպով զուգորդվում են այդ հատկությունները։

Նշանավոր բժիշկ, փիլիսոփա էնցիկլոպեդիստ Կլավդիուս Գալը գտնում է, որ մեղրը հանդիսանում է բազմակողմանի բժշկական հատկություններ ունեցող դեղամիջոց։ Նա մեղրը հանձնարարում էր թունավորումների և բերանի լորձաթաղանթի հիվանդությունների բուժման համար։

Հռոմեացի գրող և գիտնական «Բնական պատմություն» բազմահատոր աշխատության հեղինակ Պիլինիուսը նշում է, որ մեղրը կարևոր բուժական հատկություններով է օժտված վերքերը բուժելիս։

Հին վրացական բժշկության հուշարձաններում բազմաթիվ հետաքրքիր տողեր են նվիրված մեղրի բարձր բուժական հատկություններին։ Տարեգրություններում նշվում է, որ վրաց զինվորները միշտ իրենց հետ կաշվե տոպրակներ էին տանում, որոնց մեջ մեղրազանգված էին տանում։ Ջրի առակայության դեպքում մեղրը ոչ միայն հագեցնում էր քաղցը, այլև նրանց ուժ տալիս ճակատամարտելու համար։

Ռուսական բժշկարաններում շատ տողեր են նվիրված մեղրի բուժական բարձր հատկություններին, բերված են տասնյակ դեղատոմսեր, որոնց կազմության մեջ մեղր է մտնում։ Բժիշկները մեղրը բնորոշում են մի դեղ, որ բարերար ազդեցություն է ունենում ամեն տարիքի մարդկանց վրա։ Մեղրը, իբրև հիանալի բուժական միջոց, դարեր ի վեր մեծ և արժանի փառք է վայելում մի շարք հիվանդությունների ժամանակ։

Մեղրն ունի հաճելի համ, կարող է ձեռք բերվել առանց բժշկի դեղատոմսի, այն կարելի է ընդունել տնային պայմաններում։ Այն միաժամանակ արժեքավոր դեղ է և հիանալի սննդամթերք։

Միջնադարում դասական եղանակները չմոռացվեցին, Ալեքսանդր Տրալեացին հետևում էր հիպոկրատյան սկզբունքին։ Նա մեղրը կիրառում էր իբրև լուծողական, նաև շնչական օրգանների, երիկամների հիվանդությունների դեպքում։

Design a site like this with WordPress.com
Get started