Ճամփորդություն դեպի Սևաբերդ❄

Այսօր մենք մեր ջոկատով ճամփորդեցինք դեպի Սևաբերդ։ Երեխաներից մի քանիսը եկել էին աշնանային բոթասներով։
Ճամփան մոտավորապես մեկ ժամ էր։Այնտեղ շատ-շատ ձյուն կար և հասնում էր մինչև ծնկներս։ Ձյունը այնքան շատ էր, որ նույնիսկ բարձրահասակները դժվարությամբ էին անցնում ձյան միջով։
Մենք սկսեցինք բարձրանալ։ Ձյան միջով սար բարձրանալը շատ դժվար էր։ Երբ բարձրացանք, սկսեցինք ձնագնդիկ խաղալ և սահնակով սահել։ Մեր ուսուցիչները իրենց հետ բերել էին փչովի սահնակներ և դրանցով մենք նույնպես սահեցինք։
Ես և ընկերուհիս՝ Անահիտը որոշեցինք միասին սահել։ Ճանապարհի կեսից ընկանք, բայց մենք ուզում էինք երկուսով մինչև վերջ սահել։ Մի քանի անգամ սահեցինք, բայց անընդհատ ընկնում էինք։ Ինձ թվում է, որ դա վատ բռնվելու պատճառով էր։ Հետո ես և Լիլիթը որոշեցինք երկուսով սահել, բայց ճանապարհի կեսից նոյնպես շուռ եկանք։
Դրանից հետո մենք մի փոքր կերանք և հետո նորից սկսեցինք սահել։
Երբ արդեն ետ վերադառնալու ժամանակն էր, բոլորը փչովի սահնակներով իջան սարից, որպեսզի դժվար չլինի այդ սահնակները քաշ տալը։ Վերջին անգամ սահնակներով սահելիս ես և Անահիտը միասին սահեցինք։ Ամեն ինչ լավ էր, բայց, երբ հասանք տեղ ես և Անահիտը գլուխկորձի տվեցինք։ Շատ զվարճալի էր։


Ինձ շատ դուր եկավ այս ճամփորդութունը, չնայած որ շատ ցուրտ էր, բայց այն անցավ շատ ուրախ։

❄☃☃☃☃☃☃☃☃☃☃☃☃☃☃☃☃☃☃☃☃☃☃☃☃❄

Design a site like this with WordPress.com
Get started