Տնային առաջադրանք 07․09․21

Առաջադրանքներ

1) Ի՞նչ է հարաբերությունը, ինչպե՞ս են կոչվում հարաբերության անդամները:

Հարաբերոությունը դա երկու թվերի քանորդն է։ Բաժանելին կոչվում է հարաբերության նախորդ անդամ, բաժանարարը կոչվում է հարաբերության հաջորդ անդամ, իսկ քանորդը՝ հարաբերություն։

2) Գտե՛ք հարաբերությունը.

ա) 3-ի և 5-ի = 3/5

բ) 6-ի և 32-ի = 6/32 = 3/16

գ) 43-ի և 8-ի = 43/8

դ) 12-ի և 35-ի = 12/35

3) ABC եռանկյան պարագիծը 64 սմ է, իսկ DEF եռանկյանը՝ 36 սմ։ Գտե՛ք ABC եռանկյան պարագծի հարաբերությունը DEF եռանկյան պարագծին։ Ի՞նչ է ցույց տալիս այդ հարաբերությունը։

64 : 36 = 64/36 = 16/9
Այս հարաբերությունը ցույց է տալիս, որ նախորդ անդամը՝ 64-ը 16/9-րդ անգամ մեծ է հաջորդ անդամից՝ 36-ից։

4) 50 կգ կարմիր ներկն արժե 75000 դրամ, իսկ 85 կգ սպիտակ ներկը՝ 123250 դրամ։ Ո՞ր ներկի գինն է ավելի բարձր։

Լուծում

75000 ։ 50 = 1500
123250 : 85 = 1450
Պատ․՝ կարմիր ներկի գինը ավելի բարձր է։

Լրացուցիչ առաջադրանքներ

5) Ռուս մաթեմատիկոս Պ. Լ. Չեբիշևը (1821-1894) ապացուցել է, որ 1-ից մեծ ցանկացած բնական թվի և նրանից երկու անգամ մեծ թվի միջև միշտ կա առնվազն մեկ պարզ թիվ։ Ստուգե՛ք Չեբիշևի պնդումը 9,15, 27 թվերի համար։

9 x 2 = 18
9 և 18 ի միջև պարզ թիվ է 11, 13, 17

15 x 2 = 30
15 և 30 ի միջև պարզ թիվ է 17, 19, 23, 29

27 x 2 = 54
27 և 54 ի միջև պարզ թիվ է 29, 31, 37, 41, 43, 47, 53

6) Գերանը սղոցով կտրելն արժե 50 դրամ: Ինչքա՞ն է պետք վճարել գերանը 6 մասի բաժանելու համար:

50 x 6 = 300

Leave a comment

Design a site like this with WordPress.com
Get started